Կազինոն ոչ միայն նորաձև խաղային հաստատություն է, օգտագործելով ռուլետկա, խաղային մեքենաներ, խաղային սեղաններ, խաղաթղթեր և զառախաղեր, դա փողի շրջադարձն է, այն տեղը, որտեղ մարդիկ գալիս են ծախսելու և ստանալու: Կազինոյի դիզայնը որոշում է, թե ինչ տրամադրությամբ են նրանք դա անում։

Դիզայնի կարևորությունը

Մեծ ժամանակակից խաղատները շատ ջանք են ներդրել ստեղծելու կազինոյի նախագծերը։ Եվ նրանք լավ պատճառներ ունեն շատ ռեսուրսներ ծախսելու այն հաստատության համար, որտեղ առանձին տարրեր ազդում են խաղացողների վարքագծի վրա: Ի վերջո, եթե դուք ճիշտ եք նախագծել կազինոյի ինտերիեր դիզայնը, դուք կարող եք ստիպել խաղացողներին ծախսել ավելի շատ գումար․ այս կերպ կազինոյի եկամուտները կավելանան։

Հիմնական ձևերից մեկը, որի միջոցով կազինոյի դիզայնը թույլ չի տալիս տուն գնալ, բոլոր զգացմունքները գործի դնելն է: Ներառյալ ժամանակակից ոճը, ճիշտ դասավորությունը, պայծառ լուսավորությունը (հատկապես կարմիր գույնը) և նույնիսկ հաճելի հոտերը: Որոշ մոլեխաղերի ակումբներում նույնիսկ կա բուրմունք, որը տարածվում է օդափոխության անցքերի միոցով, որպեսզի բուրմունքը պարուրի այցելուներին։ Այս մանիպուլյացիաները ստեղծվել են կազինոյում, որի ինտերիերը ազդում է ուղեղի մասերի վրա, հավելյալ հուզականություն պատճառելով ացելուներին։

Կազինո ինտերիերի դիզայն

Ի վերջո, հյուրերը, բացի շահումից և ադրենալինից, ցանկանում են մեծ ժամանակ անցկացնել հաճելի ընկերական շրջապատում, հանգստանալ և չմտածել խնդիրների մասին։ Հետևաբար, բացի խաղասեղաններից, սրահներում պետք է առկա լինի նաև լոբբի տարածքը՝ շքեղ փայտե վահանակներով և գզրոցային առաստաղներով։ Նաև պետք է լինի բառ յուրահատուկ սեղանով: Իսկ կազինոյի դիզայնում պետք է ներգրավել ոչ միայն շքեղություն, այլև հարմարավետ մթնոլորտ։

Լքելով խաղատունը, այցելուն պետք է հիշի ոչ միայն խաղը, այլև խաղային օբյեկտների դիզայնը, հարմարավետ մթնոլորտը, անձնակազմի ուշադիր վերաբերմունքը։ Հենց այդ ժամանակ էլ նրա մոտ կրկին ու կրկին վերադառնալու ցանկություն կառաջանա։ Ինչը, բնականաբար, շահույթ է բերելու։

Կազինոյի դիզայնի փոփոխման տենդենցը

Կազինոյի նախագծի դիզայնը երկար ժամանակ հիմնված է եղել մութ ինտերիերի, ցածր առաստաղների, լաբիրինթոսներին նման դասավորությամբ մակետների, դեկորատիվ առարկաների բացակայության և նմանատիպ այլ հատկանիշների վրա։ Այս դիզայնի հոգեբանական նպատակն էր պահել կազինոյի խաղացողներին, կենտրոնանալով խաղային սարքավորումների վրա և ոչինչ ավելին: Նույնիսկ պատի ժամերը բացակայում էին, որպեսզի խաղացողները չհասկանան, թե որքան ժամանակ են նրանք խաղում, իսկ իրականությունն ավելի հեռու է գնում:

Ժամանակակից կազինոներն ունեն առավել ռացիոնալ դիզայներական մոտեցումներ։ Խաղատների դիզայներները հասկացել են, որ մարդիկ չեն ցանկանում ժամանակ անցկացնել խաղային ակումբի մութ անկյուններում, որոնք կառուցվել են մեկ սկզբունքով։

Դա երկար ժամանակ աշխատող տարբերակ է եղել, բայց արդար է ասել, որ այն մարդիկ, ովքեր իրենց գումարները ծախսում են կազինոյի ձանձրալի ինտերիերում, սովորաբար իրենց հարմարավետ ու երջանիկ չեն զգում: Կազինոյի լավ դիզայնը ենթադրում է բաց տարածություն խաղատան ներքին սենյակների համար, որոնք հանդես են գալիս որպես լաբիրինթոս։ Դիզայնը պետք է լինի հյուրընկալ, շատ բնական լույսով և դեկորատիվ օբյեկտներով, դա կդարձնի կազինոն իսկապես յուրահատուկ և շահավետ։

Paradise Casino ինտերիերի դիզայն

Խաղացողներն առավել հանգիստ են, ավելի քիչ սթրեսայնության են ենթարկվում և կարող են երկար ժամանակ անց կացնել խաղասեղաններին, առանց հոգնածության։ Սա նաև նշանակում է, որ նրանք հակված են ավելի բարձր խաղադրույքներ կատարելու և ավելի հավանական է, որ վերադառնան, նույնիսկ եթե խաղի ընթացքում կորցնեն: Ռոջեր Թոմասը, որը հայտնի է որպես կազինո ինտերիերի դիզայներ, բավականին լավ արտահայտել է այս միտքը The New Yorker-ի հոդվածում․ "Մարդիկ չեն ուզում խաղադրույքներ կատարել, երբ նրանք զգում են իրենց ինչպես թակարդում, երբ նրանք շփոթված կամ ապշած են։ Դա այն տրամադրությունը չէ, որ նրանք ուզում են ստանալ"։

Կազինո ինտերիերի զարգացող դիզայներական լուծումները, իրենց նոր մոտեցմամբ, կենտրոնանում են տարածության ավելացման և մարդկանց ավելի հարմարավետ ընկալման մթնոլորտի ստեղծման վրա: Այն հիմնված է մարդկանց երջանիկ դարձնելու և նրանց ավելի շատ գումար ծախսելու տրամաբանության հիման վրա, այլ ոչ թե մութ տարածքում նրանց թակարդը գցելու և մեծ գումարներ կորցնելուց հետո նրանց դժբախտ թողնելու վրա:

Կազինո ինտերիերի առանձնահատկությունները

Ինչ գործոնների վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել

  • Ժամանակի հիշեցում չպետք է լինի Ոչ մի ժամ սենյակում կամ խաղային հաստատությունում։ Պատուհանները հատուկ պատրաստված են, որպեսզի չշեղվեն հյուրերի ուշադրությունը օրվա ժամերի վրա: Դա հյուրին հանգստություն է բերում ՝ առանց շեղելու նրան խաղից։
  • Կազինոյի դահլիճները բաժանվում են երևակայական գոտիներով, դնելով հատուկ կահույք, ընտրելով առավել փափուկ լուսավորում, որ հյուրը չճնշվի փակտարածությունից
  • Կազինոյի համար կահույք

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել կազինոյում կահույքի ընտրության վրա։ Կահույքն ավելի լավ է պատվիրել հատուկ ձեր խաղային հաստատության համար։ Ինչպես նաև անհրաժեշտ է մտածել ներքին հարդարանքի դետալների վրա։

Կազինոյի դիզայնը մշակելիս պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք՝ ամեն ինչ պետք է լինի իր տեղում և ակտիվորեն աշխատի հաստատության կարգավիճակի և նոր հաճախորդների ներգրավման ուղղությամբ։

Հետևաբար, պետք է ուշադիր ընտրել այն ընկերությանը, որը մշակում է կահույքի և ինտերիերի դիզայնը պատվերով։ Ավելի լավ է նախապատվությունը տալ մասնագետներին, ովքեր գիտեն իրենց անելիքն ու որակապես տիրապետում են իրենց մասնագիտությանը։ Մասնագետներին, որոնք կարող են ցույց տալ ձեր դիզայնն իրենց պորտֆելում և կիսվել գոհ մնացած հաճախորդների ակնարկներով։ Ինչպես ստեղծել յուրահատուկ և աշխատող կազինոյի դիզա՞յն։ Կազինոյում հեղինակային դիզայնի մշակումն ունի բազմաթիվ նրբություններ։ Կարևոր է յուրաքանչյուր դետալ մտածել, որպեսզի առավելագույնի հասցվեն սպառողական ծախսերը։ Բոլոր մանրակրկիտ մշակված գույները, լուսավորությունը, գտնվելու վայրը, հնչյուններն ու բուրմունքը ունեն խաղացողներին ներգրավելու նշանակություն։

Վերջին դիզայներական միտումները կարող են ազդել բիզնեսի արդյունավետության վրա: Ընկերությունները նախագծում են ժամանակակից առևտրային և բնակելի ինտերիերներ։ Լավ մշակված դիզայնը երկար ժամանակ կմնա արդիական և նորաձև, ստեղծագործական և ֆունկցիոնալ, և աշխատանքի ընթացքում կլուծի բազմաթիվ խնդիրներ:

Կարևոր կետեր

Կարևոր է հետևել տվյալ կետերի

  • Ֆոտոռեալիստական վիզուալիզացիաների մշակում, որի շնորհիվ հնարավոր է։ շինարարությունը սկսելուց առաջ ամբողջովին ընկալել ապագա խաղասրահի մթնոլորտը։
  • Բոլոր բաժինների մշակումը, ներառյալ ինժեներական, կոնստրուկտորական և տեխնոլոգիական։
  • Ակուստիկ լուծումների և ձայնային մեկուսացման ծրագրի մշակումը, որը կօգնի տարբեր մասերի առանձնացնել սրահները։
  • Ֆիտոդիզայնի մշակում և բույսերի սպասարկման պլան:

Կազինոյի ինտերիերի օպտիմալ դիզայնը չափազանց կարևոր է։ Սա մեկն է այն գործոններից, որոնք առավելապես ազդում են այն բանի վրա, թե որքան գումար են վաստակում կազինոները։ Եթե կազինոն ունի լավ մշակված ինտերիեր, հասուն ոճ, նրա այցելուները կծախսեն ավելի շատ գումար, և կազինոն կդառնա առավել շահութաբեր։ Անհրաժեշտ է դիմել այն ընկերությունը, որը գիտի, թե ինչպես պետք է դա անել, ունի գերազանց մասնագետների թիմ, որը կարող է գալ և վերլուծել տարածքը և խորհրդատվություն տալ բիզնեսի մշակույթին, պահանջներին, ապագայի պլաններին և բյուջեին համաձայն: Մարդկանց ու լավագույն կապալառուներին, ովքեր պատրաստ են իրականացնել ցանկացած գաղափար որոշված ժամկետներում։