Լույսի տակ Հրայր Խաչատրյանն է

Ես լույսի տակ։

-Ես լույսի տակ թռչող Փյունիկ եմ, որը գահավիժում է ու նորից բարձրանում, լույսից անդին մի խխունջ `փակված իր պատյանի մեջ:

 

Գրականության անկումներն և ձեռքբերումները ժամանակակից գրողի կյանքում։

-Մեր ժամանակներում գրականությունը հասել է իր ընկճախտի գագաթնակետին և այն նման է անշուք փողոցի, որին դեռ լուսավորում են մի քանի Լապտերներ: Պոեզիան մեծամասամբ որբ վիճակում է, այնինչ այն մարդկային խոսքի բարձրագույն ցուցիչն է, ինչպես կասեր Բրոդսկին, իսկ այս ամենը փաստում է, որ մարդը անկում է ապրում թե՛ գեղագիտության, թե՛ լեզվամտածողության տիրույթներում: Արձակը փորձում է պահել գրականության ողնաշարը, սակայն առանց ընկերոջ աջակցության մեջքը ուղիղ վիճակում պատկերացնել դժվար է:

 

Մարդու հետագիծը ժամանակն է։

-Իսկ տարածությունը մի բանտ, որտեղ բանտարկյալները փորձում են հաշվել սովորել և բաժանելով դա երեք մեծ կտորների ուտում են հիմնականում անցյալի բաժինը, մնացած երկուսը երբեմն կան, երբեմն բառեր են…

 

Ինչպե՞ս միաձուլել  ժամանակակից արվեստն ու մշակույթը, եթե դրանք տարարժեք բևեռներում են գտնվում։

-Պատասխանը մեկն է` Անառակ որդու վերադարձը իր հայրենի օջախ․ այլապես կմեռնի: Արվեստը պետք է վերադարձնել դեպի նախածննդային կարգավիճակ, դեպի արգանդ՝ Մշակույթ, որտեղ ծնողի հոգատարության ներքո պտուղը ամուր կլինի, վերածնունդը՝ նույնպես:

 

Պոետները լռում են։

-Որովհետև եգիպտական բուրգեր են:

 

Վերադառնալ ինքնամեկուսացման սենյակ, ինչու՞ կամ ե՞րբ։

-Не выходи из комнаты, не совершай ошибку… За дверью бессмысленно все, особенно – возглас счастья… կարծում եմ սրա համար:

 

Լպրծուն քարերը չի կարելի նետել ծովը։

-Խորությունը կսևանա ու էլ չենք իմանա հոսող ջրերի մասին…

 

Այնուամենայնիվ ՝ սերը։

-Մի խաղաթուղթ է, որի տերը չենք, Fatum -ահա խաղաթղթեր բաժանողը…

 

Եթե կարդալ, ուրեմն չկարդալ։

-Եթե դու կուզեք իմանալ ինչ է սարսափը ու աղետը ապա նախապատվությունը կտամ Դոստոևսկուն և Լուի Ֆերդինանդ Սելինին, նրանք գիտեն թե մարդը ինչին է ընդունակ, դաժանության պարագայում Լոտրեամոնը ձեզ ուղեցույց մոտեցրե՛ք ձեր աչքերը, բայց զգույշ խոստանում եմ ‹‹Մալդորորի երգերը›› կարդալուց հետո ինձ կփնտրեք: Սիրո հարցում տրվե՛ք Չարենցին ու Մայակովսկուն ֆուտուրիստները գիտեն` ինչպես կնոջը սիրել մոտ ու հեռու տարածություններում: Որպես վերջաբան կտակում եմ ձեզ Ռեմբոյի կրակը, որովհետև բանաստեղծը գող է, ինչպես ասում է մանուկ Շեքսպիրը, Բլեյքի միստիկան, Հենրի Միլլերի արևադարձները իր սրտի իմաստությամբ, Բորիս Վիանի Օրերի փրփուրով պատված ջազը, Մարսել Ժուանդոյի Հեշտանքի գովքը իր անկումներով, Մարիա Վարգաս Լյոսայի խորհրդավոր Ռիգոբերտոն ու Լուկրեցիան նրանք ձեզ կսովորեցնեն գիշերային խաղերի արվեստը և դուք կգրկեք ձեր մարմինը հետո, կփնտրե՛ք զուգընկերոջ միասին ողջագուրվելու համար: Մերոնց չմոռանաք Արամը (Արամ Ավետիս) իր կետադրություններով, նա ձեզ կպատմի Սև Երևանի մասին, որի խոռոչից գարշահոտ է փչում… Երոյին (Երվանդ Վարդանյան) նրա տեսողությունը ձեզ կբարևի կամ կապտակի երկուսի դեպքում էլ շահում եք… Նորայրին (Նորայր Սարգսյան) Չինական պատի մասին դուք ոչինչ չգիտեք, բայց նա ձեզ կպատմի… Մարիամին (Մարիամ Հարությունյան) ի վերջո Ֆեյք սերնդի մասին նրա շուրթերից եմ լսել… կարդացե՛ք Նարեկին (Նարեկ Դալլաքյան) նա գիտի լավ գրող դառնալու ուղին:  Հեղինակների մի՛ կարդացեք

 

 

Զրուցեց Հաս Չախալյանը

 

 

 

Կարծիքներ

կարծիք