Յոթ կաթիլ

Հիշողության
ճանապարհին
յոթ կաթիլ
արցունք
ու
դատարկ
տարածքներ կան …
Ո՞վ է, որ անցել է
այս ճանապարհով
առանց
հետագիծ:
Ո՛չ,
թերևս ,
յոթ կաթիլ
արցունք
ու
դատարկ տարածքներ …
Միայն:

 

***
Հոգու
այս և այն
աշխարհների

կենտրոնում
ջրհոր է՝ անջուր …
ե՞րբ է այն
դատարկվել․
հոգու
այ՞ս , թե՞ այն
աշխարհում․
ո՜չ ոք
չգիտի՜…

 

***
Աչքերս
թռչուններ
դարձան,
իսկ երկինքն
անվերջ
անձրևում է …
ի՜նչ տխուր է,
տխուր է
կյանքը …

 

***
Իմ
ոսկորները
տնքում են
ձանձրույթից
ու
ճարճատում
կրակ գցած

չոր փայտի պես …

Ինչ գորշ,

գորշ է

կյանքը․․․

 

***
Մատներս
անդադար
մանում են
թելը հավատի,
բայց կտրում է
նրան
սուր շեղբը
ստի…
Ի՜նչ անարդար,
անարդար է

կյանքը …

 

***
Ձեռքերս
խաչ եմ դարձրել,
որ փրկեմ
սերը
մահից,
բայց խաչում են
ձեռքերս
հոգու
նենգությունից …
Ի՜նչ անողոք,

անողոք է
կյանքը …

 

***
Իմ շուրթերը
հար
աղոթք են
մրմնջում
լույս առավոտի ,
բայց օրերս
հար
անաստղ
գիշեր են դառնում …
Ի՜նչ մութ,

մութ է

կյանքը …

 

 

***
Ոտքերս
հիշում են
ճանապարհը
մեր ուխտի ,
պարզապես
դու ես ուրիշ
տաճարում
հիմա աղոթում …
Ի՜նչ կեղծ,
կեղծ է

կյանքը…

 

***
Արշալույսի
միջից ծնվեց
մարդը ,
միջօրեն
կյանքի
ընթացքը եղավ ,
իսկ մայրամուտը՝
գերեզմանը ցուրտ…
Ի՜նչ կարճ ,
Կարճ է

Կյանքը …

 

 

 

Կարծիքներ

կարծիք