տխուր օկուջավաները

***

Զգայազրկության դարաշրջանից

միրաժից և Լեթա-Յաուզա գետից

փաթաթված ծածկոցի մեջ

Մեռած Գերկա Տուրևիչի

և նկարիչ Վոլոշինի հետ միասին

Ես իջնում եմ յոթանասունականի ձմռանը

Եկատերինյան ջրանցույցի մոտով

Սոթլիկ ձյունակեղևի ցնդած հուշերով

Ընկելով ու հռհռալով

ալկոհոլային պայծառացմամբ

աղջկա և շան հանդիպմամբ

ընդամենը տարի, թե մեկուկես տարի անց։

 

Թանկագիննե՜ր,

Մենք հաճախ էինք հանդիպում այնտեղ ուր Մաշան շապիկներ էր կարում

Իսկ Անդրեյը դանակով իր կուրծքն էր փորփրում

Մենք հաճախ էինք հավաքվում

Որպեսզի ցրվեինք հետո

Ձնե փոշու տեսքով Մոսկվայի վրայով

Դանդաղ ցածրացող յոթանասունական թվականներին

Ընդարձակող իր թևը ութսունականներին

Նյու-Յորքում առաջին ավենյուի կիզված շենքի հետևում

 

Շարունակ նույն կյանքն է

ու նույն ցնորքը

ալոճի թուրմի

«դա սրտի դեմ է»

ասաց նկարիչ-կուզիկը նկուղից

ծծակիպ կպչելով հիսուն գրամանոց շշի նեղ վզին

 

սրտին դեմ՝

հակառակ Սմոլենսկայա հրապարակին

որտեղ ավտոբուսը ընթանում էր դեպի տիեզերք

որտեղ հանդիպում էին տխուր օկուջավաները

ցայտուն կերպով գծած բաչուրինները հայրերին նման

որտեղ ձյան վրա թավալվում էին երշիկի շրջանակները

և ոտանավորները և լուցկիները

և երգում էր Ալեյնիկովը

և նրան ձայնակցում էր Սլավա Լենը։

 

 

 

***

Ճանճերը թռնում են և թռնում են ֆրազները

Երեկոն առաջ է գնում բայց ոչ ամբողջապես

Եղբայրը ժպտում է, լուռ ուտում է լոլիկը

Իսկ քույրը ճոճվում է, իսկ քրոջ մեջ ավյուն կա

Իսկ քույրը երգ է երգում խորհրդավոր ռուսական

Շատ սևաբախտ՝  մեկ լայն մեկ էլ նեղ

Երգում ասվում է իրական բառերով

ինչպես է մեկը մյուսին սիրել, և մեկը մյուսին համբուրել

Իսկ երեկոն դանդաղկոտ է անցնում Ռուսաստանում

Եղբայրը դուռը բացում գնում է

Իսկ քույրը սրտաշարժվել է սեփական կատարումից

Արցունքը գլորվում  խառնվում է  տեսողությանը

Մյուսն է շարժվում, և թաց լաքան

Արդեն իսկ ճերմակ զգեստի վրա է։ Այն լրիվ մեկ է

Չէ՞ որ ոչ ոք չի սիրում քաղաքիկը փոքրիկ

և բոլոր գրքերն են տխուր, հոկտեմբերին էլ՝ վալենկաները

 

 

 

***

Գարունը՝ սիրո ժամն է

և թեթև չինական շենքերի

Ժամն է տուբերկուլոզի

Կակտուսը բուսնեց

Ջահելները տաք են

և գրկվում են մութ անկյուններում

Պետյան հափռում է Նինային իր ջահել թաթով

Համարձակության համար պահանջվեց տարի

Եվ ինչ հաճելի է

ինչ անկայուն է

աղմկում թեյնիկը առավոտյան

 

 

 

***

Ձեզ զվարճացնելու համար, պստլիկ

Այս ամենը գրեցի

Էդիչկան գիտի․ կյանքը պահ է,

Կյանքը՝ ցավեցնող մի բան է

Ընդամենը արվեստի վառ պարահանդես

 

Այդ քաոսը համակում է

Հետևաբար թեթև նայիր

Երջանիկ է նա ով հորինում է

հորինում է հորինում

ու ճախրում է բարձունքում

 

Թող երբեք չվշտացնի

Կյանքը քեզ չվշտացնի

Աշխարհիկը չհուզի

Լինելու է շատ հեռու․․․

 

 

 

 

 

Բնագրից թարգմանեց Սաթե Հովակիմյանը

 

 

 

Կարծիքներ

կարծիք