Վազգենի  հիշատակին

Արքաների  հովիտ  շարքից

1․ Վազգեն Սարգսյանը Եռաբլուրում

 

Անշարժ  են կյանքիս ջահել օրերը-

Չի հոսում ժամը, չի անցնում տարին․․․

Ձեզ եմ նվիրում երկիրն ու սերը՝

Անունս թողած բզալտե քարին։

 

Ես վճռական մենակ եմ արդեն,

Ոչինչ  այլևս չունեմ ձեզ տալու,-

Թողնում եմ միայն սիրով ու անքեն

Այն կյաքնը, որ ես էլ չեմ ապրելու։

 

Արազն առանց ինձ էլի կհոսի,

Ու  իմ փոխարեն կգան նորերը․․․

Խնդրում եմ՝ միայն իմ տեղակ երգեք՝

Անցնում են կյանքիս ջահել օրերը։

 

 

 

 

2․ Չգրված նամակ

 

Ես ջահել թողի աշխարհն իմ սիրած,-

Ձեր կյանքը երկար ապրեցեք տղերք,

Ես էլ չեմ տեսնի ծիրանին ծաղկած,-

Ձեզնից բացակա օրերս ներեք։

 

Ես մնաք բարով չհասցրի ասել․

Իմ ընկերները գուցե հասկանան,-

Դուրս եկեք վշտի կծիկից անել,

Ու  բռնեք ճամփան հայրենիքի տան։

 

Տղաս անզավակ հեռացավ մենակ,-

Կողբա մայրս ցեղի երգը հին․․․

Իմ զինվորները՝ հայրենիքի թագ,

Նրանք են, մայրիկ, այսօր քո որդին։

 

 

 

 

3․ Լույս ու խավարի սահմանագծում

 

Լույսի միջով, լույսի միջով

Խավարի հետ ապրում ենք մենք,

Մենք չտեսանք Սևանը ծով

Չհասկացանք, որ հինը չենք։

 

Չհասկացանք․ այսպես մենակ՝

Դեգերում ենք աշխարհներում

Ե՞րբ կունենանք հաստատուն թագ՝

Ինչո՞ ւ բախտը մեզ չի ներում։

 

Ես ոտքի եմ ելնում հիմա,-

Մերժում եմ ձեր փայլը նսեմ․․․

Հայոց կյանքի օրը վկա

Նահատակը նորից ես եմ։

 

 

 

Կարծիքներ

կարծիք