ամեն ինչ ձայն է

***

էլեկտրալարը, որ զարդարում է
չոր աղմուկները անապատների,
լցված է գայլի ոտնահետքերով_

իմ
և
քո
փուլը
շարունակվում է…

 

 

 

***

անկիրք
ու
անկոնք
այս ջրերի մեջ
ես միայն
մեռնող
բագինս
տեսա…

 

 

***

այն պատուհանը, որ
իմը չեղավ,
առավոտները ջրից է
ծնվում…
ուր աչքը
ջու՜ր է,
ուր
ձեռքը
ջու՜ր է,
ջու՜ր է…
այն առավոտը, որ
իմը չեղավ,
պատուհանների
ջրից է
ծնվում…

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ

մատնահետքերս
լույսը ճանաչեց,
ոտնահետքերս ինձ էին
փնտրում,
բայց
ջուրը,
ջուրը,
ջուրն ինձ
չհիշեց_
իմ
և
իմ
միջև
Լեթան էր հոսում…

 

 

***

ծովերի խորքում
աստղեր կան
քնած,
դիպել են նրանց
առկայծումներին,
Ուշացածները անուններ չունեն,
Անա’նկե,
ո՞վ է
հայելիներին…

 

 

***

մենք կորցնում ենք
բանաստեղծություն
և
երեխաներ….

 

 

***

դեկտեմբերին են
ծառերը
ծաղկում,
համը ես գիտեմ
խակ պտուղների,
երբ որ մշուշը
մնում է մենակ,
երբ որ մշուշը
գնում է
բառի…

 

 

***

ամեն ինչ
ձայն է,
դու ինձ
լսում ես
միայն հերցերով…

 

 

 

Կարծիքներ

կարծիք