Ժամանակակից  իրանական պոեզիա 

***

Նրա գեղեցկությունը

Ասես նման էր լուսնին,

Եվ նրա հետ գրկախառնվելը

Ասես երազանքն էր։

 

Այն կինը, որ նման էր

Ամպերին հանձնված քամու։

 

 

***

Փոքրիկ ձկնիկը

Իրեն գետը գցեց,

Նրա սիրտը անսահման ծովն էր,

Իսկ լճակը՝ տունը։

 

 

***

Ես հոգնել եմ։

Փակիր աչքերդ։

Քնել եմ ուզում մի քիչ։

 

 

***

Արդեն առավոտ է,

Բայց եկ քեզ պատմեմ

Գիշերվա մասին։

 

 

Ռեզա Քազիմի

 

 

 

***

Առավոտը

Կարելի էր տեսնել

Քո աչքերում:

 

 

***

Գարուն էր,

Երբ դու կայիր.

 

Իմ աշունը սկսվեց

Քո գնալուց հետո:

 

 

***

Դա քամին չէ,

Սա քո քայլերի

Խշշոցն   է։

 

 

***

Բառեր շատ էին,

Ժամանակն էր քիչ։

 

Ես նրան համբուրեցի։

 

 

Սեյիդ Հուսեին Տաբատաբեյ

 

 

 

***

Եվ գիշերն է

Իջնում

Որպես երկար

Խոստովանություն:

 

 

Ահմադ Շամլու

 

 

 

***

Ես անընդհատ

Թերթում եմ

Անցած կյանքիս գիրքը

Ու չեմ հասկանում,

Թե ո՞ր էջում էին

Քո աչքերը:

 

 

Մուստաֆա Նաջաֆի Էմրան

 

 

 

***

Դու այնքան

Ուշ եկար,

Որ արդեն

Աշուն էր։

 

 

Ֆարխադ Շարիֆի

 

 

 

***

Աշունը

սիրահարված

Գարունն է …

 

 

Միլադ Էրֆանպուր

 

 

***

Այս ճանապարհը

Վերջ չունի,

Երբ

Դու տեղ հասնելու վայրն ես,

Իսկ ես՝ ճամփորդը։

 

 

Քեյվան Մեհրեգան

 

 

***

Տուր ինձ քո ձեռքերը,

Որ ես բոլորին ասեմ՝

Աշխարհն

Ի՛մ  ձեռքերում է։

 

 

Սիյավաշ Ռամազանի

 

 

 

***

Ամեն մի ծեր ծառ

Կարող է դառնալ

Ջահել աթոռ։

 

 

***

Աշխարհի բոլոր մարդիկ

Լռում են

Միևնույն լեզվով։

 

 

 

Պարվիզ Շապուր

 

 

 

***

Երջանիկ հաղթանակ կլիներ,

Եթե ես

Մոլի թղթախաղում ինձ

Պարտվեի քեզ։

 

 

Սամիրա Անալույ

 

 

 

***

Միայնությունը՝

Լինել նրա հետ,

Ով չկա։

 

Աֆշին Սալեխի։

 

 

 

***

Քո աչքերը

Խաղաղ են,

Ինչպես

Կապույտ ծովը։

 

 

Ֆերեշտե Խոդաբանդե

 

 

***

Եթե սեր կա,

Խնձորն էլ

Ուրիշ համ ունի։

 

 

Սոհրաբ Սեպեհրի

 

 

 

***

Ասա, որ ինձ սիրում ես,

Որ ես  ավելի

Գեղեցիկ լինեմ։

 

 

Ֆերեշտե Խոդաբանդե

 

 

 

***

Դու քո ճամպրուկն էիր հավաքում,

Իսկ մահը կանգնել

Ու հաշվում էր

Շնչառությունս։

 

 

Շամս Լանգերուդի

 

 

Թարգմանությունները՝ Սլավի-Ավիկ Հարությունյանի

 

 

Կարծիքներ

կարծիք