Հեղինակն իր գրքի մասին

Ինձ միշտ թվացել է, որ բոլոր ժամանակներում էլ մարդկանց մեջ ապրել են չբացահայտված այլ ուժեր կամ «այլմոլորակայիններե, որոնք նրանց ուղղորդել  են դեպի ՄԱՐԴ-ԱՍՏՎԱԾ դառնալու նոր ուղեծիր, սակայն նրանք, չգիտես ինչու, միշտ շեղվել են:

Գրքիս  «ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ»  գլխագիրն  ամենևին  էլ սրտովս չէ: Շատ հորդորներ եմ լսել հրաժարվել դրանից: Կհրաժարվեի, եթե ԿՌԱՊԱՇՏ ՄԱՐԴԸ նույնպես հրաժարվեր ամենօրյա իր անօրեն վարքից, ծփուն ախտերից, գաղտնի հույզերից, սքողված դավերից: Գիտեմ՝ կամովին չի կարող հրաժարվել, քանզի դա նրա էությունն է, արյան բաղադրությունը, ոսկրածուծի հատկությունը: Ուստի համարում եմ, որ գրքիս գլխագիրը պետք է թողնել նույնը, և կռապաշտներին   հակադրել մեր քրիստոնեական խաղաղասիրության ու հայկական բարեսրտության  շուրջօրյա  ցույցերը: Քրիստոնեության մասին խոսելիս հիշում եմ հին աշխարհի լեգենդար Պրոեռեզիոս անունը կրող փիլիսոփային (276-368), որն իր հայրենիքում՝ Հայաստանում ճանաչված էր Պարույր Հայկազն անունով: Ի դեպ, Պարույր Հայկազնի  հուշարձանն իր կենդանության օրոք բարձրացել էր Հռոմի հրապարակներից մեկում՝ «Աշխարհի քաղաքների թագուհուց՝ ճարտասանության թագավորինե մակագրությամբ:: Քրիստոնեության մասին նա ասել է՝ «Փիլիսոփայությունը քրիստոնեության հիմնավորման միակ ճանապարհն է»: Ահա թե ինչու քրիստոնեության մասին խոսելիս իմ գրքում ես հաճախ եմ տուրք տվել փիլիսոփայական դատողություններին:

Փորձել եմ գիրքս շարադրել պարզ, անպաճույճ ոճով: Չեմ ցանկացել «անուն հանած» մերօրյա գրիչների և Հին աշխարհի մոգերի ու քրմերի պես խոսել հանելուկներով, անվերծանելի այլաբանություններով, նրանց պես իմ ուղեղի արտադրանքն արդարացնել երկնքի Տիրոջ ներշնչանքով և երկրի տերերի բարեշնորհներով: Եթե անգամ տուրք եմ տվել, ամենևին էլ մտացածին չի եղել:

Դժվարանում եմ որոշել ստեղծագործությանս ժանրը՝ հուշագրություն, հրապարակագրություն, խոհագրություն (էսսե), պատմագրություն, և չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե մի քանի ժանրի, գաղափարի կամայական, անսկզբունք միացում է, ինչը փիլիսոփաներն էկլեկտիցիզմ են անվանում: Փիլիսոփայությունը թողնենք փիլիսոփաներին, սակայն այս գիրքը գրական ստեղծագործություն է: Բայց մի՞թե գրական գործի համար որևէ ժանրին պատկանելը պարտադիր է: Կարծում եմ՝ չեն սխալվում նրանք, ովքեր գտնում են, որ գրական գործն ըստ ժանրերի, ինչպես և մարդուն ըստ տեսակների բաժանելը պայմանական է: Մարդիկ նույնպես լինում են բարի և չար, ժրաջան և ծույլ, խիզախ ու անարի, և հաճախ այդ բոլորը տարբեր ժամանակներում և իրադրություններում  համատեղվում են  հենց նույն մարդու մեջ։

Ավելի ճիշտ կլինի գրքին, ինչպես և մարդուն ներկայացվող որպես գլխավոր պահանջ համարենք  հետաքրքիր լինելը: Այս գիրքը գրելիս հենց դրանով եմ առաջնորդվել:

Գիրքս ունի մի քանի գլխավոր հերոսներ, դրանցից մեկին կոչում եմ ԺԱՄԱՆԱԿ, որի մեջ պատանդի կարգավիճակով հայտնված է մարդը: Ժամանակի ներկա, անցյալ, ապառնի եռաչափության մեջ մարդու մտքերը, խոկումները, մեղքերը շարունակում են գերության մեջ պահել նրան: Տիեզերքի անսահմանության մեջ, կյանքի ալեբախումների հորձանուտում նա անղեկ նավակի պես տարուբերվում է՝ ԺԱՄԱՆԱԿ տարերքի ուժին հանձնված:

Այնուամենայնիվ՝ գիրքս առավելապես խոհագրություն է, ծնված լուսադեմի՝ երազելի և ըղձալի, լուսեղեն ու հուսավառ և վերջալույսի՝ մերթ զայրացկոտ ու մաղձոտ, մերթ մթամած ու հուսաբեկ խոհերից: Դրանք իմ և Ձեր խոհերն են, հարգելի ընթերցող, էկզիստենցիալ տագնապներն ու վախերը: Էկզիստենցիալ վախերն անհայտության, անորոշության զգացումներն են, որոնք մենք չենք տեսնում և ընկալում: Որպես մեկնություն իմ այս դատողության ներկայացնեմ այս պատմությունը: Մի բռնակալ իր գերիներին առաջարկում է ընտրել երկուսից մեկը՝ կախաղանը կամ փակ դուռը, որի ետևում հայտնի չէ՝ թե ինչ է գտնվում: Գերիները ընտրում են կախաղանը: Ոչ մեկը դուռը չի ընտրում: Իսկ դռան ետևում ազատությունն էր, որի մասին նրանք չգիտեին: Ուրեմն մեր գիրքն անհայտության, անորոշության, մահվան սարսափի և փրկության կորստի վախերի մասին է: Նաև մեր կռիվների, իմ և Ձեր սրտերի և գլուխների կռիվների մասին, ինչը հաճախ ավարտվում է մեր ստամոքսների հաղթանակով:

Գիրքս նաև հուշագրություն է, որտեղ կան իրենց իսկական անուններով հիշատակվող ու չհիշատակվող մարդիկ, ովքեր արարումի և ավերումի այս թատերաբեմում խաղացել են իրենց դերերը, թողել հիշարժան և անհիշարժան հետքեր ու հետագծեր: Հետագծեր ունեցողները, որ ապրում են այս աշխարհում, թող ապրեն խաղաղությամբ, քանզի մինչև վարագույրի փակվելը նրանք դեռ լսելու են հանդիսատեսի չդադարող ծափերն ու փառաց գովքերը: Իսկ մյուսները, որոնք հետագծեր չեն թողել, տեղափոխվել են ուրիշ աշխարհ, մենք նրանց անունները չենք նշում, թող ննջեն խաղաղությամբ, քանզի վարագույրը փակվելուց հետո էլ նրանց սերունդները լսելու են հանդիսատեսի չդադարող անեծքներն ու նզովքները:

Եթե նկատեցիք, ես իմ մասին հոգնակի դեմքով եմ խոսում: Երևի դա երկար տարիներ խմբագիր աշխատելուց է: Ինչպես Մարկ Տվենը կասեր` «Խմբագիրներին և ասկարիդով հիվանդներին թույլատրվում է իրենց մասին խոսել հոգնակի դեմքովե: Նրանք իրենց հոգին ու մարմինը կրծող որդից բաժանվելու այլ միջոց չունեն, քան գիրք գրելը, թերթ հրատարակելը, հաղորդումներ ստեղծելը:

Անկեղծորեն խոստովանեմ, որ հնարավոր չեղավ գտնել որևէ մի ուրիշ գիրք, որն ինձ ավելի շատ բան սովորեցներ, քան այն կյանքը, որը ես ապրել եմ, և այս գիրքը, որը գրել եմ: Ես կարծում եմ, եթե մարդու մուտքն այս աշխարհ ուղեկցվում է նրա ճիչով, այդ ճիչը աշխարհաճանաչման առաջին արձագանքն է նրա: Այն պահից, երբ կտրում են նրա այն մյուս աշխարհի  հետ կապող պորտալարը, ու դադարում է նրա ճիչը, սկսվում է նրա ինքնաճանաչողությունը: Որքան իրարից հեռանում են աշխարհաճանաչողությունն ու ինքնաճանաչողությունը, այնքան աշխարհը խորթանում, հեռանում է նրանից և ի վերջո ՄԱՐԴԸ ստիպված փոխում է ժամանակավոր գրանցման իր հասցեն՝ մշտական գրանցվելով իրեն հատկացված մյուս աշխարհում: Ոչինչ պատահական չի կատարվում: Ճակատագիր չկա առհասարակ, կան  լոկ պատճառներ և հետևանքներ: Տիեզերքում կա նաև էներգիայի մեկ հիմնական տեսակ. բարձրագույն, գիտակցական, մտավորական Ուժ, որը համակարգում, ուղղորդում և հավասարակշռում է տիեզերքի ողջ շարժումը:  Այդ ուժի ճանաչողությունը, որն այլ կերպ կոչվում է նաև աշխարհաճանաչողություն, թույլ է տալիս մարդուն ճանաչել նաև իրեն և հմտորեն օգտագործել տիեզերքի ուժերն իր գործունեության ընթացքում: Գոյություն ունի տիեզերքի բնածին մեխանիզմ, որի ուժերը սնվում են մարդով, ազդելով նրա կյանքի բոլոր կացությունների վրա: Ստացվում է, որ մարդն ինչքան շատ գիտի այնքան քիչ է հասկանում իրենից և աշխարհից: Մարդն ակամա դրվում է գիտությանը, սակայն ի վերջո հասկանում է, որ գիտությունն անսահման երկար է, կյանքը՝ շատ կարճ: (Ars longa, vita brevis est): Այստեղ ոչ մի հակադրություն, միստիկա կամ մոգություն չկա, դրանք ոչ մի կապ չունեն սնոտիապաշտության  և կախարդանքի հետ:  Մարդը որքան շատ է ճանաչում աշխարհն ու իրեն, այնքան խորն է թաղվում անվերջ կասկածների ու անհուսության մեջ: Սակայն ճանաչելու, իմանալու նրա ծարավը երբեք չի հագենում:

Ամեն օր ավելացնելով իր գիտելիքներն ու իմացությունը բանական մարդ արարածն աննկատելիորեն հեռանում է ինքն իրենից, իր «եսե-ից և ձուլվում, տարալուծվում է բազմության զանգվածի մեջ: Հենց այդ զանգվածն է ստեղծել «Ձայն բազմաց, ձայն Աստծո» կարգախոսը որպես իրենց ճշմարտացիության առհավատչյա:

Նա, ով վաղ հասակից հրաժարվել է իր «ես» -ից, իր անհատական մտածողությունից, կորցրել սեփական դեմքը, գործել  է այնպես , ինչպես պահանջել  է մեծամասնություն կոչված զանգվածը, միայն նա է կարողացել դառնալ  լիդեր կամ առաջնորդ, սակայն նրանից ավելին մի սպասեք, քան մեծամասնության «հոտայինե բնազդների պահանջներին ուղղված ծրագրերի իրագործումները, որոնք հաճախ անբնական ու ստերեոտիպային են, հանրամատչելի, հեշտ թվացող, սակայն նաև հեշտությամբ էլ մոռացվող: Նա, ով գործի մեջ ճանաչել է իրեն և դրա շնորհիվ լավ է հասկանում ուրիշներին, հաճախ սահմանափակված է իր գործողություններով, քանի որ ըստ ընդունված կարգի որպես լիդեր միջակներն են առաջ քաշվում: Հիմա հարգի են «ոսկե հորթը» և ծրագրավորված մարդկանց ուռցրած, սուրոգաթ կարծրատիպերը: Այլևս գոյություն չունեն ոչ Ապոլոնի  դելֆյան տաճար, ոչ էլ նրա իդեալները: Գլխավորն այստեղ մարդ անհատի ոչնչացումն է, և կուսակցություն կամ խմբակցություն ընդհանրության վերակերտումը: Եթե չի ծնվում մարդ անհատը, չի ծնվելու նաև բազմության առաջնորդը: Իսկ Առաջնորդ կարգվածն էլ իր միջակ ընդունակություններով  ստեղծում է օրենքներ և օրենսդրություններ, հազար ու մի  ինստիտուտներ՝ անձնակազմով ու շարժակազմով, որոնք ծառայելու են միայն մի  կարգախոսի «Իշխողը պիտի իշխի, չիշխողը՝ ենթարկվի»: Սրանք են ժամանակակից կռապաշտության օրակարգն ու սխեման: Եվ հենց սրանց  մասին էլ փորձել ենք  շարադրել  մեր դատողություններն ու մտահոգություններն այս գրքում:

Այստեղ ես պատմում եմ նաև իմ ժամանակավոր գրանցման վայրի՝ Հայաստանի մասին, որտեղից  էլ սկսվել է իմ աշխարհաճանաչողությունն ու ինքնաճանաչողությունը: Այս գրքում ամեն ինչ պտտվում է իմ ու իմ Հայաստանի շուրջ: Մենք երկուսով լրացնում ենք միմյանց: Ինչ էլ խոսում, մտածում, արարում եմ՝ իմ «ես»-ի և ինձ շրջապատող աշխարհի մասին է: Ուրեմն այս գրքի գլխավոր հերոսները նաև ես եմ և իմ Հայաստան աշխարհն է ՝ իրար փոխկապակցված, միմյանցով պայմանավորված,  մեկմեկու և իրարու միահյուսված: Սա հայտնություն չէ, կարծում եմ՝ աշխարհի բոլոր հեղինակներն էլ իրենց «ես»-ի և իրենց շրջապատող աշխարհի մասին են  գրքեր գրում:

Կարծում էի ավարտել եմ գիրքս, սակայն վերընթերցելիս զգացի, որ դեռ շատ բաներ բաց եմ թողել,  շարունակելու մասին պիտի մտածել: Եվ այդ միջոցին ձեռքս ընկավ մի գիրք, վերնագիրը կարդալուց հետո հասկացա, որ այն համահունչ է իմ գրքում բարձրացված հարցերին:

Հեղինակը բրիտանացի էր, Դեվիդ անունով, ազգանունը Ռոլ, որ հրատարակել էր մի շքեղակազմ գիրք «Համաշխարհային պատմական սենսացիա: Քաղաքակրթության ծագումնաբանությունը:Որտեղի՞ց ենք մենք առաջացելեխորագրով, որն էլ, ինչպես նշված էր գրքի կազմի վրա  դարձել էր բեստսելեր: Նախ ինձ զարմացրեց գրքի վրա գրված «Բեստսելեր» -ը: Այսինքն՝ գիրքն արդեն բեստսելեր էր դարձել հրատարակման պահից, դա նույն է, թե երեխայի անունը դնեն «Հրաշամանուկ» և նա ծնվելու օրվանից նա արդեն հրաշամանուկ է դառնում: Սա երևի թե անպարկեշտ գովազդի տեսակ է: Կարդալով այդ գիրքը տեսա, որ այս գիրքը նաև կարելի է համարել գիտական անպարկեշտության դասական օրինակ: Հեղինակն անգլիացի պրոֆեսոր / ես կասեի «ծակ» պրոֆեսոր/ էր: Թե ինչու ծակ, չեմ հապաղի ապացուցել:

Գիրքը հրատարակված էր  ռուսերենով:

Հեղինակը փաստորեն հերքում էր մինչ այդ հենց ռուսական  տիեզերական մարդաբանության ինստիտուտի գիտնականներ Ալեքսանդր Տրոֆիմովի և Կամկրելաձեի, նաև  հնագետ  պատմաբաններ  Կրեհեմ Հենկոքի և Էմանունել Անատի  կողմից առաջ քաշված դրույթն այն մասին, որ քաղաքակրթությունը սկիզբ է առել Հայկական  լեռնաշխարհից: Գրքի հեղինակը մերկապարանոց, առանց փաստարկումների,  բացահայտ միտումով, անտեսելով նաև  մինչ այդ ընդունված, գիտականորեն հիմնավորված վարկածներն ու փաստաթղթերը, պատմական աղբյուրները, նույնիսկ  «Սուրբ գիրքըե՝ Բիբլիան, ջանում է  ամեն կերպ հերքելով, կասկածի ենթարկելով այդ ամենը, ճգնում է քաղաքակրթության օրրան համարել Թուրքիան և Ադրբեջանը: Ուշադրություն դարձրեք ներքևում զետեղված  երկու նկարներին: Առաջինում պատմական Հայաստանի հյուսիսային տարածքում Ուրմիա լճի կողքին գլխագիր մեծ տառերով գրված է Ադրբեջան: Երկրորդում Ուրարտուի կողքին գրված է Անատոլիա: Ուրարտուն ո՞ւր, Թուրքիան կամ Անատոլիան ո՞ւր: Առաջին պահ  կարելի է մտածել, որ հեղինակը գուցե  նկատի է ունեցել այն, որ այդ տարածքներն այժմ գտնվում են Թուրքիայում: Սակայն պրոֆեսորը պիտի իմանար, որ պատմական անցյալի մասին խոսելիս պահպանվում են տեղանունների անցյալի անվանումները: Պատմությունից հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի արևմտյան տարածքը հույները կոչել են Անատոլիա, որը բառացիորեն թարգմանվում է արևելյան, այսինքն այդ տարածքը իրենց համար արևելյան է եղել: Սակայն անհեթեթություն կստացվի, եթե այդ Անատոլիա կոչվածի ( այսինքն՝ Հայաստան լեռնաշխարհի արևելյան մասը) արևելյան մասն էլ կոչվեր արևելյան Անատոլիա, որն էլ  բառացի կթարգմանվեր արևելյան, արևելյան: Իրականում այդ տարածքը Անատոլիա է կոչվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենիամին Դիզրայելի կողմից 1869 թվականին աշխարհի քարտեզի վերաձևման ժամանակ: Եվ երբ այս վարչապետին հարցրել են, թե ի՞նչ նպատակով է Հայկական  լեռնաշխարհը կոչել Անատոլիա, պատասխանել է. «Թուրքիային հայկական վտանգից պաշտպանելու համարե: «Հայկական վտանգ և Հայկական հարց»  հասկացությունները չգիտես ինչու սեղմում էր աշխարհի գերտերությունների կոկորդը: Այդ մասին՝ ավելի մանրամասն իմ գրքի  հետագա շարադրանքում:

Սուտն էլ իր սահմանները պիտի ճանաչի:  Ինչպես ժողովուրդն է ասում. «Գողինն ու Բ-ինը 40 օր է»: Այս բեստսելերի հեղինակը, երևում է, այսքանով չի բավարարվում: Գրքում փորձում է նաև այն դրույթը  զարգացնել,  որ իբր Նոյյան տապանը գտնվում է Քուրդիստանում: Նա ընդհանրապես չի ընդունում Արարատը, որովհետև այս «հնագետի» և ծակ պրոֆեսորի կարծիքով շումերի կողմից   նշված չէ, թե Արատտան Արարատն է: Դա նույնն է, թե ասենք, եթե որդին ծնվելուց առաջ իր հոր անունը չի նշել, նրա հայրության վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ընդունելի չպիտի համարել:

Եթե  անգամ Թուրքիա-Անատոլիա կեղծիքն ինչ-որ կերպ հասկացանք, սակայն Ուրմիա լճի կողքին Ադրբեջանի հայտնությունն ոչ մի կերպ  հասկանալի չէ:

Զավեշտական է նաև Դեվիդ Ռոլի Նոյյան տապանի մասին կանխավարկածը: Որպես իր դրույթի ապացույց  նա ներկայացնում է ժայռապատկերի վրա իր խմբի կողմից Քուրդիստանում հայտնաբերված մի նկար, որն իբր թե մնացել  է Համաշխարհային ջրհեղեղի ժամանակներից, այնպես պարզ ու հստակ, կարծես երեկ նկարված լիներ:

Ուրեմն հազարապատիկ անգամ ճիշտ է նույն երկրի հայտնի գրող (այսուհետև մեր այս «ծակ»

պրոֆեսորին հակադրելու եմ իր իսկ երկրի՝ Անգլիայի լուսավոր, ազնիվ  և անաչառ գիտնականների, գրողների խոսքերը):

Իսկ գուցե այս առիթով է  անգլիացի գրող Սեմուել Բաթլերն աել. «Աստված չի կարող փոխել անցյալը, բայց պատմաբանները կարող են», մանավանդ եթե վարձված են թուրքի կամ ադրբեջանցու կողմից: Ադրբեջանին կամ Թուրքիային  ներկայացնել որպես  հնագույն բիբլիական երկիր, առնվազն զավեշտ է: Ադրբեջան անվանումը ծագել է այժմ Իրանում գտնվող պատմական  Ադրբատականից, որը նշանակել է «Սրբազան կրակի պահապան»: Ինչ-որ իմաստով անհասկանալի էր բրիտանացի այս պատմաբան և հնագետ հորհորջված մարդու հակահայ կեցվածքը, ով, ամեն կերպ խուսափում է իր գրքում հիշատակել Արարատյան թագավորության, Արարատ  լեռան, ընդհանրապես հայկականության հետ առնչվող որևէ տեղեկություն: Որպես հնագետ և պատմաբան նա, եթե անգամ ալարել է ուսումնասիրել իր գրքի խնդրո առարկայի հետ կապված փաստերն ու իրողությունները, գոնե պիտի իմանար իր իսկ երկրի  Քրոնիկոնները, որտեղ գրված է.

«Բրիտանիայի կղզին ունի 800  մղոն երկարություն և 200 մղոն լայնություն. այստեղ կան հինգ լեզուներ՝ անգլերեն, բրիտաներեն, շոտլանդերեն, (pietish) և լատիներեն: Այս տարածքի առաջին բնակիչները բրիտներն էին, որոնք եկել էին Հայաստանիցե:    Լեհ լրագրող Տոմաս Մացեյչուկը, ով կարդացել է այդ Քրոնիկոնները, զարմացել է, ու գրել է. «Օրիգինալ քրոնիկոնի լուսանկարը տեղադրում եմ  հրապարակմանս մեջ:  Ես չեմ խաբում, այնտեղ իսկապես գրված է, որ բրիտները եկել են Բրիտանիա Հայաստանիցե: Ահա այն՝

Այս Դեվիդ Ռոլ կոչված պրոֆեսորը չի կարդացել անգամ իրենից առաջ այդ նույն խնդրով զբաղվող բրիտանացի մեկ այլ հանրահայտ պատմաբան, կովկասագետ, իր անվանակից Դեվիդ Մարշալ Լենգի «Հայաստան քաղաքակրթության օրրանե աշխատությունը: Այս պատմաբանին են պատկանում հետևյալ խոսքերը. «Հայերը որքան երջանիկ կզգային, եթե իմանային իրենց իսկական պատմությունը: Սակայն, ցավոք, նրանք դա չգիտեն»: Թեև կարծիք կա նաև, որ այդ խոսքերն ասել է Չերչիլը:Կարևորն այն չէ, թե նրանցից ո՛ր մեկն է ասել, այլ այն, որ երկուսն էլ անգլիացի են և այս «պատմաբանի» համերկրացիներն են: Անգլիացի է նաև  համաշխարհային վշտի  արտահայտիչ , մեծ պոետ Ջորջ Բայրանը, ով ասել է. «Ես սովորեցի հայոց լեզուն, որպեսզի հասկանամ, թե ինչպես և ինչ լեզվով են խոսել Աստվածները: Քանզի  հայոց լեզուն Աստվածների լեզուն է… Եվ Հայաստանը Աստվածների Հայրենիքը»: Ուրեմն խնդիրը Անգլիա երկրի մեջ չէ, այլ առանձին  մարդկանց, որոնք հեշտությամբ ծախվում և գնվում են շուկայական սագարկելի  և անսագարկ գներով:

Չենք բացառում, որ ամեն մի ժողովուրդ կուզենար ունենալ վաղնջական ժամանակների համար փառահեղ պատմություն: Այդ իրավունքը թուրքերից ու ադրբեջանցիներից բացի ունեն նաև ուրիշները: Իսկ հայերին այդ իրավունքը հավանաբար բարեշնորհվել է ի վերուստ, թեև դրանից նրանք ոչ թե շահել, այլ տուժել և կորցրել են: Բրիտների, բասկերի, սաքսոնացիների ու բավարացիների, նաև ամբողջ եվրոպացիների նախահայրենիքը եղել է Հայաստանը: Իզուր չէ, որ հանրահայտ շումերագետ  Հենրիխ Շլիմանը խոստովանել է. «Եվրոպայի մեծագույն դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը և ոչ՝ Հայաստանը»: Չընդունեցին, Աստված իրենց հետ, սակայն այդ եվրոպացիները արդյոք պարտավորության կամ երախտագիտության զգացումներ երբևիցե՞ տածել են  Հայաստանի նկատմամբ: Իհարկե՝ ոչ: Նրանց աչքի առջև ոչնչացվեց, ավերվեց սրբազան այս երկիրը նույն թուրքերի կողմից և նրանք իրենց  նախնիների Հայրենիքը կրակների միջից դուրս հանելու պարտք ու պարտավորություն չունեցան: Մինչդեռ ի տրիտուր այդ ամենի հիմա նրանց մեջ հայտնվում են մարդիկ, անգամ «հնագետներ ու պատմաբաններե, որոնք փորձում են պատմությունը դարձնել սպեկուլյացիայի առարկա:

Այո, Թուրքիան այսօր զբաղեցնում է մեծ տարածք և այդով ընդունված է համարել, որ Թուրքիան   աշխարհի հզորների կազմում է: Սակայն ճշմարտությունն ավելի հզոր է, քան ընդունված կամ չընդունված պայմանականությունները: Մի օր ճշմարտության ձայնը լսվելու և կարող է այն լսվել հենց Թուրքիայի մեջլիսում, պատգամավորներից մեկի կողմից: Հեռու չէ այդ օրը: Եվ իսկապես  լսվեց այդ ձայնը: Ահա այն.

«Այստեղ եղել են հույները և հայերը: Մենք քրդերս դեռ այստեղ ենք, ոչ մի տանկ և զինվորական չի կարող մեզ հեռացնել այստեղից:

Դուք կարող եք ոչնչացնել մեզ: Նետեք ձեր ռումբերը, սպանեք մեր երեխաներին: Սպանեք քաղաքացիներին, բայց դուք չեք կարող ոչնչացնել մեզ: Ես թքած ունեմ: Ճշմարտությունն ավելի կարևոր է, քան կյանքը:

Մենք քրդերս մշտապես քուրդ կլինենք, նախքան դուք թուրք կդառնաք ու նաև նրանից հետո, երբ թուրքերը կգնան այստեղից: Ձեր Թուրքիան հույներից, հայերից և քրդերից գողացված հայրենիքն է: Պատմությունն իմ վկան է: Ի՞նչ կարող եք դուք ասել: Սպանեք ինձ, ես կասեմ ճշմարտությունը:

Ես մահվան դեմքն եմ և համարձակորեն մարտնչում եմ իմ ազատության համար, ինչպես միլիոնավոր այլ քրդեր:

Ես մարդ եմ, որն ապրում է այս հողում հազարավոր տարի, դուք եկաք և գրավեցիք այն:

Ես կռվեցի իմ ժողովրդի ազատության համար, ինչպես նաև մյուս ազգերի ազատության համար», – ասել է քուրդ պատգամավորը:

Նշենք, որ պատգամավորի ելույթի ժամանակ մեջլիսի թուրք պատգամավորներն սպառնում էին նույնիսկ սպանել Ֆարհադ Անջոյին կամ էլ վերջինիս բանտ ուղարկել:

Կարևորն այն է, որ լսվեցին Անջոյի խոսքերը, «Խոսքը նույնպես գործ էե, քանզի «Ի սկզբանե բանն էր, Բանն Աստծո մոտ էր»:

Հայերը միշտ չէ, որ արձագանքում են այլոց կարծիքներին, եթե անգամ այդ կարծիքները թշնամական են կամ բացահայտ սխալ: Նրանց մեջ ամուր է նստած քրիստոնեական բարեսրտությունը կամ ավելի ճիշտ հավատը, որ սուտն ու կեղծը Աստծո կամոք պատժվելու է, կարիք չկա ժամանակ կորցնել հերքելու այն: Սակայն  հաճախ է պատահել, որ  հայերն իրենք են դարձել աշխարհի մեղքերի համար քավության նոխազներ նույն Աստծո կամոք:

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք