Մոռացության համար

***

Ինչ-որ բան ասացին ինձ

երեկոն ու լեռը:

Արդեն կորցրել եմ այն:

 

***

Ընդարձակ գիշերն

այլ բան չէ հիմա,

քան մի բույր:

 

***

Սա՞ է, թե՞ ոչ

երազը, որ մոռացա

լուսաբացից առաջ:

 

***

Լռում են լարերը:

Երաժշտությունը գիտեր՝

ինչ եմ ես զգում:

 

***

Ինձ չեն ուրախացնում այսօր

այգու նշենիները:

Քո մասին հիշողությունն են:

 

***

Մթնակերպ

գրքեր, թղթեր, բանալիներ

հետևում են իմ բախտին:

 

***

Այն օրվանից

չեմ տեղաշարժել քարերը

տախտակի վրա:

 

***

Անապատում

Բացվում է այգը:

Մեկը գիտի դա:

 

***

Անգործ սուրը

երազում է իր մարտերի մասին:

Այլ է իմ երազանքը:

 

***

Մարդը մահացել է:

Մորուքը չգիտի:

Աճում են եղունգները:

 

***

Սա ձեռքն է,

որ երբևէ դիպչել է

վարսերիդ:

 

***

Ծածկի տակ

հայելին չի պատճենում

ավելին՝ քան լուսինը:

 

 

***

Լուսնի տակ

ստվերը, որ ձգվում է

միակն է:

 

***

Կայսրությո՞ւն է

այս լույսը, որ մարում է,

թե՞ լուսատտիկ:

 

***

Նորալուսինը:

Նե ևս նայում է նրան

այլ դռնից:

 

***

Հեռվում՝ դայլայլ:

Սոխակը չգիտի,

որ սփոփում է քեզ:

 

***

Ծեր ձեռքը

շարունակում է տողեր գրել

մոռացության համար:

 

 

իսպաներենից թարգմանեց Աղավնի Գրիգորյանը

Կարծիքներ

կարծիք