Իմպրովիզ

Հեղինակ:

-Մենք իրա համար մեր կյանքը կտանք, չէ՞, տղեք,- նայեց մեզ ու իր ափսեի մեջ մնացած մսի մյուս կտորն էլ սկսեց ուտել։ Սաղ էլ գլխով արին, դե ոնց հասկացա՝ գլխով չանելը ամոթ էր, ընկա մտածմունքների մեջ, ես կտայի՞ իրա համար կյանքս, հասկացա, որ բոլորն էլ մի տեսակ շատ շուտ պատասխանեցին: Բայց հարցնողը բավարարվեց բոլորի միանշանակ պատասխանով ու մի կտոր էլ քաշեց ափսեի մեջ: Վերցրի ծխախոտս ու դուրս եկա, տոթ էր օդը: Դրսում քամի էր, սկսեցի մրսել, ու ինձ թվաց, որ ծխախոտը դրա համար է, որ վերցրել եմ, էն դողացող ձեռքով սկսեցի ծխել մի կերպ ու մտածել: Մտածել էլ չկարացա, չգիտես որտեղից բոլորը կանգնեցին կողքս։

-Հը՞, ապեր, էլի գնացի՞ր։

-(էդ հարցը մի հարյուր անգամ տվել են, ու արդեն կարում եմ իմպրովիզներ անել) Հա, գնացի՝ աֆրիկայում տաք ա, հնդկաստանում էլ նենց ոչինչ։

Իրենք սկսեցին ծիծաղել, ես էլ միացա ու հետ էկա շեքսպիրյան մտքերից, միշտ տենց ա, ինձ դուր ա գալիս, որ գոնե հումորներս հասկացված են:

-Դե ֆսյո, մեկ էլ եսիմ երբ տեսնվենք, էկեք հերթով գրկեմ ու գնամ, ուշ ա։

-Բա մի հատ էլ չծխե՞նք, նոր գնաս։

-Հա դե նոր ծխեցի (շատ կարճ լռություն, երբ քեզ թվում ա, որ սխալ բան ես ասել)։ Լավ, մի հատ էլ ծխենք։

Էս մեկը մի տեսակ չուզելով շատ արագ ծխում եմ, որտև արդեն պետք ա մենակ մնամ, զգում եմ, որ ես դառնում եմ ես, իսկ էդ ժամանակ ավելի լավ ա, երբ մենակ ես… Վերջին մուխը արագ քաշում եմ, հետո նորից պաչպռոշտի, ու ֆսյո, ազատ եմ, արագ քայլելով գնում եմ ըտեղից:

Տուն հաստատ չեմ ուզում գնամ, ընդեղ էլ ա տոթ, դուրսը մնամ՝ կմրսեմ, որոշում եմ կանգնեմ տեղումս ու մի հատ էլ ծխեմ, անկախ ինձնից ընկերոջս պատկերն ա գլխումս ֆռում՝ պատառաքաղը վերցրեց, նշան բռնեց ու միանգամից մտցրեց խոզի կրծքավանդակը, էտ մեկը շատ արագ կերավ, որտև ուզում էր էն մյուս կտորն էլ ուտեր, իսկ երկու հատ ափսեի մեջ ամաչում էր քաշեր, ատամի չոփ ուզեց, տվեցի, արագ ատամները սրեց, ու արդեն էլ ի՜նչ պատառաքաղ, էն աջ ձեռով, որ ես եմ տեսել՝ քանի հոգու մռութ ա ջարդել, տարավ իր երազած կտորը, էդ էլ վերցրեց՝ սաղ ձեռքը յուղ անելով, դրեց ափսեի մեջ, հետո կետչուպ ուզեց ու ամբողջ կետչուպն էլ հետը յուղ արեց, ստալիչնի քաշեց, ինչ կար ափսեի մեջ՝ խառնեց իրար, հետո լավաշ փռեց, լցրեց էտ զրթուզիբիլը մեջը, բրդուճ արեց ու սկսեց ուտել, հետո բաժակը վերցրեց ու որոշեց աչքի ընկնել՝ սաղիս կյանքը հատիկ-հատիկ մեր մյուս ընկերոջը տվեց ու սրբեց բերանը, վերջում էլ բաժակը սեղանին շրխկացրեց, ու շարունակությունը ինքներդ գիտեք…

Ախր ամեն մեկին իրանն էլ ա է հերիք…

Լավա տղեքը լավ խմած էին, թե չէ մի քանի օր հետո էն տաքուկ ինտիմ զրույցների ներքո, որ հավաքվում եք շատ լուրջ ընկերական թեմաներից խոսելու, հաստատ իրանցից մեկը էտ հարցը կբարձրացներ՝ ախպեր, բա խի՞ գլխով չարիր որ: Դե հիմա արի բացատրի, թե խի գլխով չարիր: Էտ բանը բացատրելը նման ա դասախոսին բացատրել, թե ինչի դասից ուշացար։ Պրոպկա էր՝ տարբերակ 1 ու, ի դեպ, ամենահանդիպողը մեր օրերում ու ամենանպաստավորը, մի տեսակ ոնց որ մեղքը գցի վրայիցդ՝ մեղադրի էն շոֆերներին, որ քշել չգիտեն, կամ տարբերակը կբացվի տարբեր ենթատարբերակների, և դու ունես հազարավոր երևակայական լուծումներ: Տարբերակ 2՝ վատ էի զգում ինձ, դա էլ ա նպաստավոր, բայց էդ սաղ մեղքը մի տեսակ վերցնում ես ուսերիդ ու հասկանում ես, որ մեղավո՛ր ես հիվանդանալուդ համար: Տարբերակ 3՝ դե… ու սկսում ես կմկմալ, հետո նստածներից մեկը կծիծաղա… ընկե՛րդ ա, ու իրան դուր ա գալիս էդ քո խառնվելը, լավ տղա ա ընկերդ: Հետո դրան կմիջամտի դասախոսդ, կասի՝ լավ, նստի, կամ՝ լավ, դուրս արի, ու դրանով կվերջանա ամբողջ պատմությունը: Ստեղ մի քիչ դժվար ա, սաղ տղեքը կնայեն վրեդ, հաստատ տարբերակ 3-ը ձեռ չի տալիս, որտև դե ոչ մեկին, ոնց հասկանում ես, ձեռ չի տալի, որ էդ թեման կամ խոսակցությունը էտպես հեշտ փակվի, սաղ ընկերներս ինտրիգ սիրող տղեք են: Տարբերակ 2 հաստատ չի լինի, ընտրում եմ տարբերակ 1-ը՝ պրոպկա էր, տղեք, դե հետո խորանում եմ, որ մտքերս էին խառը, դաժե նորմալ չհասկացա՝ ո՞նց ի՞նչ, պարզ չի, որ ես էլ եմ տենց մտածում, ու ֆսյո, ասեցիր էն, ինչ ուզում էին, ուզում էին, որ մտածես իրենց պես, իրանցից մեկն ես, իրանց ախպերը, ջան-ջիգյարը, թեման փակվավ։ Հետո հումոր կանեն, կծիծաղանք, ու էն քո մոտիկներից մոտիկը, որ ինքն ա իրան էտ պաշտոնը տվել, իրանց միջից կմոտենա ու կասի.

-Ախպեր, բայց մյուս անգամ գլխով էլ կանես։

Դե ես էլ կժպտամ ու գլխով կանեմ (հումորին ես միշտ հումորով եմ պատասխանում)։

Բայց լավ ա, որ իրանք իմ պես չեն, լավ էլ խմում են, դաժե էնքան, որ տարբեր մասնագիտություններ եմ սովորել էս ընթացքում՝ մերսող, առաջին օգնություն ցույց տվող ու նման տափակ բաներ:

Մի պահ լռություն (մտքերիս մեջ աղմուկ ա) զգացի, որ մտքերիցս ետ եմ եկել ու սառում եմ, իսկ ծխախոտը վաղուց ա հանգել, բայց դեռ ձեռքումս ա, եթե մի փոքր էլ ուշ հասնեմ տուն, կընտրեմ տարբերակ 4-ը (Իմպրովիզ) ու կքնեմ:

 

 

Կարծիքներ

կարծիք