«Վանոյի հետ եւ առանց Վանոյի»

Մարտի 29-ին  Վասակ Դարբինյանի հեղինակած «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի շնորհանդեսն էր: Գրքում ամփոփված են հարցազրույցներ մարդկանց հետ, ովքեր Վանո Սիրադեղյանին ճանաչել են ուսանողական տարիներից, այն մարդանց՝ ովքեր տեսել են Վանո Սիրադեղյանին շարժման ժամանակ, պաշտոնավարել են նրա հետ, երբ եղել է Ներքին գործերի նախարար, քաղաքապետ:

Գիրքը լույս է տեսել «Մագաղաթ» հրատարակչության կողմից և  բաղկացած է մի շարք ենթավերնագրերից՝ «Գրողը», «Շարժման ասպետը», «Պետական պաշտոնյան», «Ամբաստանյալը», «Վտարանդին»:  Հեղինակը ժամանակագրությամբ ներկայացրել է այսպես ասած՝ իրական Վանոյի կերպարը՝ որպես ընկեր, գրող, պետական գոծիչ, միևնույն ժամանակ ներկայացնելով այդ ժամանակահատվածի Հայաստանը:

«Ես աշխատել եմ իմ կարծիքն ու վերաբերմունքը շատ չարտահայտել գրքում: Ընտրել եմ մարդկանց, որոնք հրաշալի ճանաչել են իրեն, գրող ընկերները՝ գրական գործունեության շրջանում, քաղաքական գործիչները՝ քաղաքական և այլն»,- նշեց Վասակ Դարբինյանը և  շնորհակալություն հայտնեց իր զրուցակիցներին, որոնք անկեղծ և  անմիջական իրենց խոսքով գիրքը դարձրել են չափազանց հետաքրքիր.

 

Լուսանկարները՝ Գերման Ավագյանի

Կարծիքներ

կարծիք