… անգամ մառախուղին

 

* * *
Ամենը
լցված է քեզնով
բաժակը չի թափվում

Թռչունները
վերադառնում են
անունդ շուրթերին

Երբ վազվզում էի
ինձ կորցրած
(քեզ կորցրել էի)

Որտեղի՞ց էիր
ծիծաղում վրաս
այդ ո՞ր կողմից:

 

Կարոտ

Վրձնեցի դեմքդ
անբնորդուհի.
միակ համբույրիդ
շրթունքս էր ծարավ…

Եկավ Կիրակիս,
հանց մեծարենցյան,
եղա՛ն համբույրներ,
գիշերն էր ցնծուն…

Գիշե՛ր է նորեն,
լույս է ու լուսին,
իսկ ես առանց քեզ
ծարավ ու թերի:

 

* * *
Այն տարիներին
ջրի էինք գնում
ու
կա՛թ-կա՛թ
էին
լցվում
խորունկ
դույլերը
մեր…
Եղբայրս, ես
ժամերով էինք
սպասում
կաթոցքներին
այդ.
հերթեր էին…
Հետո, երբ
տուն էինք հասնում
մտմտում էինք
մեր երկրի
ջրառատության մասին…

Ապաշխարություն

Աղոթող մեղքերս
հին մատուռի
անկրակոց երկնքում
սավառնում են օրնիբուն
և հայցում թողությունդ
ամենազոր:

 

* * *
Քո շուրջ պտտվող
աշխարհիս ձմեռներում
երևումներդ են
դարձյալ ուղեկիցս,
և սատանան
անզոր է
անգամ
մառախուղին:

 

Կարծիքներ

կարծիք