Young and Beautiful

Հեղինակ:

Ալիսի մեքենան սլանում էր գիշերային լույսերի տակ: Քամին պատուհանից ներս էր սողոսկում ու կուլ էր տալիս մազերս, միշտ սիրել եմ քամին, բացասական լիցքերը քշում  տանում է, ու ինձ է զարնվում նրա բերած թեթևությունը: Ոտքերս դուր  ս էի կախել պատուհանից, աչքերս վառվում էին խանդից ու չարությունից: Ալիսը անընդհատ մխիթարական խոսքեր էր ասում՝ հետս կատակներ անելով, բարձր մյուզիքլի տակ, նա գրեթե գոռում էր… Նրա ձայնը մեխվում էր ականջներիս մեջ: Վերջապես մեքենան կանգնեց մեր տան բակում, աստիճաններին հասա, երբ գլուխը պատուհանից դուրս բերելով ասաց.

-Հե՛յ, աղբդ ինձ մոտ մոռացար:

-Ցինիկի մեկն ես, ինքդ կթափես, եղածը մի բան չի՝ ծամոնի դատարկ տուփ: Չքվի՛ր, ու մեքենան էլ հորեղբորդ վերադարձրու:

-Ես արդեն տասնութ տարեկան եմ, քաղցրիկս, էս մեքենան էլ չեմ պատրաստվում վերադարձնել… Լավ, տուն գնա, հանգստացիր, հասնեմ տուն՝ կգրեմ:

-Օ քեյ, բայ բայ:

Մերոնք ընթրում էին, կատաղած էի ու չէի ուզում բարկությունս իրենց վրա թափել, մամային կոպիտ պատասխանեցի, որ չեմ ուզում ընթրել ու վերև թռա:

-Հանդուգն օրիորդ,- հետևիցս գոռաց հայրս,- տարիքդ է համը հանում:

«Տարի՞քս… Օ՜հ, ինչպես չէ, չէի մտածել դրա մասին…ե: Բացեցի սենյակիս դուռը, հանեցի կեդերս ու թռա մահճակալիս վրա. «Գրողը տանի քեզ… Ես որ քեզ էսքան կարոտել եմ, դու ավելի շատ Լիլիին ուշադրություն դարձնես, քան ի՞նձ… կեղտոտ խոզ ես դու… Հազիվ էի ինձ զսպում, որ չխեղդեմ երկուսիդ էլ…ե: Քույրս մտավ լոգասենյակ, իր հետևից ես մտա, նա սկսեց մաքրել ատամները:

-Հը՞ն, ի՞նչ կա:

-Փան մը չկա…,- հանգիստ պատասխանեցի, որ ոչինչ չկասկածի։- Զբոսնեցինք, խմեցինք…

-Ալկոհո՞լ:

-Հա, ի՞նչ կա որ,- բլուզս հանելով ասացի ես։- Էղածը շամպայն էր, պիցցայի հետ խմեցինք: Մեքենայով մի քիչ ման եկանք, ու տուն եկա:

-Դու էլ ես մեքենա քշե՞լ:

-Չէ, Ալիսը չթողեց…

Սուզվեցի ջրի մեջ, վրայիցս ծանրությունը սահեց ու խառնվեց ջրի կաթիլների հետ, խանդս կորավ, ու քաշս կորցրեցի: Փքված փուչիկներ ենք, ամեն քամու տակ կարող ենք օրորվել, մենք էնքան խելացի ենք, որ գիտենք, թե ինչ է մեզ հիմա պետք ու ինչը պետք չի, չենք լսում ծնողների կարծիքը… Մենք միայն զվարճանում ենք, սիրում ենք, սովորում ենք, պարապում ենք մեր ապագա մասնագիտության համար, ապրում ենք մակաբույծի նման (երևի բնական է)… «Լավ ընկերներ, լավ գրքեր ու քնած խիղճ՝ սա է անթերի կյանքըե: Ուտում ենք ապտակներ մեկից, որին դեռահասություն են անվանում…«Ես թքած ունեմ քեզ վրաե,- ասում է տարիքս ինձ, այնինչ ինքս թքած ունենալ սովորել եմ վերջին ժամանակներում, բայց ոչ բոլոր դեպքերում: Ու բոլորս ենք այդպիսինը, բոլոր դեռահասներս: Ախ, ինչպես է գետին տապալվում խեղճ տղայի արժանապատվությունը, երբ նրան նախատում են իր սիրելի աղջկա մոտ… Նա գիշերն էլ չի քնի, որ իրավիճակը շտկի ու հիմարի տպավորություն չթողնի սիրած էակի մոտ…

-Ջրի մեջ շատ չմնաս, գնամ քնեմ,- ասաց քույրս:

-Հե՛յ, ես փոքր աղջնակ չեմ, քեզնից էլ մեծ եմ:

-Ինչի՞ ես նվնվում, ես պարզապես հոգատար եմ, ապուշիկ:

-Ա՜խ, հոգատարիս տեսեք,- փնչացրի ես ու աչքերս ոլորեցի: Նա ինձնից փոքր է երկու տարով, բայց այնքան ինքնամփոփ է, մի քանի ընկեր ունի ու վերջ, չի զգում այն ամենը, ինչը ես եմ զգացել իր տարիքում… Գրողը տանի, ես իմաստուն էի իր տաիրքում… Փռթկացի ասածներիս վրա, բայց իրոք այդպես էր: Նրա տարեկիցները հասուն չեն այնքան, որքան պիտի լինեին, անլուրջ ջրիկներ, պատրաստ բերանները ամեն մի հիմար բանի վրա բացելու: Աա՜հ…

Գիշերն ավելի սարսափելի անցավ, քունս չէր տանում, մտքերով դեռ նրա հետ էի վիճում: Մի քանի հաղորդագրություն ունեի իրենից, բայց այնքան էի վիրավորվել, որ մատներս անգամ չէին ուզում նրան ինչ-որ բան գրել… «Չեմ էլ գրելու, թող հասկանա, որ սխալ էր…ե: Բայց գրողը տանի իմ վատ բնավորությունը, չէի դիմանում… Երկար մտածեցի, թե ինչ պետք է գրեմ ու գրեցի այսպես.

«Ես քեզնից նեղացել եմե:

«Ա՛րևե:

«Ի՞նչե:

«Ներիր ինձ, խնդրում եմ… ես քեզ շատ եմ կարոտել ու ուզում եմ նվերս քեզ հենց հիմա տալե:

«Քե՛զ պահիրե:

Անջատեցի հեռախոսս, գցեցի մի կողմ, դեռ ինչքան նամակների պիտի պատասխանեի, բայց աչքիս դրանք չեն երևում, ես միշտ տեսնում եմ, թե նա ինձ գրել է, թե ոչ… «Տեսնես ի՞նչ նվեր է… Պետքս էլ չիե: Շրջվեցի ու փակեցի աչքերս:

Առավոտը հիասքանչ էր,սենյակս արևի ճառագայթներով լեցուն էր, գարնանային թարմ օդը քթիցս ներս ու դուրս էր անում: Մերկ նստեցի բազմոցիս, հայելու դիմաց ու զննեցի ինձ:

-Ույի, ինչ էլ սպիտակ մաշկ ունեմ… իսկ պեպեններս աստղերից էլ շատ են:

-Օո՜ւ, մոդմոզե՛լ … իրոք գեղեցիկ մաշկ ունեք,- ծխախոտը կպցնելով ասաց Ալիսը: Պատուհանիցս էր ներս մտել…

-Ցնդա՜ծ, սիրտս կանգնեց:

-Գիտեի, որ սիրտդ կանգնելու է, վախկոտիկ,- հռհռոցով ընկավ բազմոցին։ Օրորում էր ոտքերն ու ծխում էր:

-Ախ, երիտասարդ ու գեղեցիկ: Ահա թե ինչպիսինն ենք հիմա…

-Հա, բայց նաև ցինիկ, քեզ նման:

-Թեթև ապրի էլի, ինձնից մեջդ ոչ մի բան չկա…

-Ով էլ խոսի է… Դու իբր մելանխոլիայի պահեր չես ունեցե՞լ:

-Փչում ես…

-Դու չէի՞ր, հա, կարծեմ, որ քիթդ կախել էիր արձակուրդին մայրաքաղաք չգնալու համար:

-Ձա՛յնդ,- նա հոնքը բարձրացրեց ու նայեց վրաս: Ինչքա՜ն սիրունիկն է, կարճ մազերով, նիհարիկ ու բարձրահասակ… Իսկ հոգին շատ ավելի շատ ավելի լավն է, քան ցույց է տալիս:

-Լիլիին ատո՞ւմ ես,- հարցրեց նա աչքերիս նայելով:

-Ինչի՞ համար… էդ … էդ…

-Երեսառածին:

-Հա… Ուղղակի իր դատարկ խելքով ու անհեռատեսությամբ վրաս ազդում է: Ինչի՞ է իրեն թվում, որ բարձրորակ կոսմետիկայով ու թանկարժեք (անճաշակ) շորերով թիվ մեկ դեմքն է… Ու դեռ Արեգն էլ բարևում է դրան:

-Արեգը… լսիր: Նա գրազ է կրվել… Ես եմ իրեն ասել, որ երեկ Լիլիի հետ մի քիչ մոտ-մոտ անի ու քեզ հունից հանի…

-Դու մաքուր հիմար ես… գնաա՜: Հետս էլ չխոսես: Ես խանդից մեռնում էի…

-Գիտե՜մ,- հռհում էր նա։- Գրազը մնում է գրազ…

-Ինձ ներքևում սպասիր:

-Լավ կլինի նամակներդ ստուգես ու էն իմ սիրած ջինսդ հագնես… կապույտը:

Նա դուրս եկավ սենյակիցս: Կատաղած էի ահավոր… միացրի հեռախոսս, ու քիչ էր մնում դմփար Արեգի հաղորդագրություններից.

«Ես քեզ սիրում եմ, էդքան անուղեղ մի եղիր, ես ինքս եմ քեզ ասել, որ իր հետ չշփվես… Դու ես իմ արևը ու ինձ ջերմացնում ես: Հենց հիմա էլ մոտդ կվազեի, պարզապես գրազը մինչև վերջ տանուլ տալը ահավոր բան կլիներ, ես ստիպված կլինեի գրկել Լիլիին բոլորի մոտ…ե: Ախ… Սիրտս ուրախանում է, երբ կա նա, երբ լսում եմ իրենից սիրուն խոսքեր, իսկ երբ նա չկա՝ ներսիս փարթամ ծառը մերկանում է… Ախ, դեռահասություն, տարիք, երբ մենք սիրահարվում ենք, ու մեզ մի հայացքն էլ է հերիք ոգևորության համար… Ու մի չնչին վեճ՝ հիասթափությունը պատրաստ է… «Տեսնես այսպես նրան դո՞ւր կգամե, ո՞ր մի սիրահարվածը այպես չի մտածել տանից դուրս գալուց առաջ…

Հագնվեցի ու վազեցի ներքև: Ալիսը ինձ էր սպասում բակում: Մենք նստեցինք մեքենան ու սլացանք առաջ: Հետս Արթյուր Ռեմբո էի վերցրել, մոտակա խանութից գնեցինք կոկա-կոլա, շոկոլադներ, մի տուփ պիցցա: Օ՜հ, շոկոլադ, ինչ լավ է, որ դու կաս: Շոկոլադը միակ բանն է, որը տարիքային թվերից ու բոլոր նորմերից դուրս է… Դու կամ սիրում ես շոկոլադ, կամ չես սիրում: Միջինը երբեք չի լինում…

Երբ հետևում մնաց քաղաքը, իսկ դիմացս ճանապարհն էր, որը ձգվում էր երկար, զգացի ինձ այդ տարածությունների միջակայքում… Դա փախուստ էր ինքներս մեզնից, բայց ո՞ւր, երբ դու քեզ քարշ ես տալիս ամեն տեղ, դու պարզապես միջավայրն ես փոխում, տրամադրությունդ… ոչ ավելին: Սերն ու խաղաղվածությունը միակն են, առանց որի ճանապարհ լինել չի կարող… Այս ամենի մեջ կան բաներ, որոնք քաղցր են՝ ընկերությունն ու սերը, երազանքին հասնելու ճանապարհները… Բոլորիս էլ բավականություն են պատճառում ավտոտնակների վրա գրված գրությունները՝ Ա+Ն=Սեր… Այս գրություններից անգամ ծերերն են ժպտում…

-Միշտ այդպես է, մայիսին բոլորը սիրահարվում են, իսկ նոյեմբերին անգամ չեն էլ հիշում, թե ում…

Աչքերիս իջեցրի սև ակնոցս, թողեցի, որ ժամանակը հոսի իմ մեջ, մարդկանց ձայնները լցվեն իմ մեջ… Ես միշտ գնում եմ դեպի բնությունը, այնտեղ, որտեղից դուրս եմ եկել: Իսկ առջևում լավ ժամանակներ են սպասվում՝ ամառ ու ամառային երկար օրեր… նոր արկածներ, նոր քմայքներ, շատերի համար՝ նոր սեր: Ինձ համար ժամանակի անիմաստ վատնում ու ձանձրույթ բոլոր այն ամենի կողքին, ինչ ես ունեմ՝ ընկերներ, գրքեր, սեր, պոեզիա, քուն, ամառ… Բայց հիմա մենք գարնան և ամռան միջակայքում ենք:

 

 

Կարծիքներ

կարծիք