Նախիջեւանի խնդիրը

  

Բաքուի թաթարները միջազգային հանրութեանը անընդհատ բողոքում են, թէ ՀՀ ռազմակալել է Ադրբեջանի  տարածքի մի մասը: Ադրբէջան կոչուած երկիրը միջազգային իրաւունքի ոչ մի փաստաթուղթ չի կարող վկայակոչել, որով հիմք ունենար պնդելու, թէ իր նշած տարածքի վրայ երբեւէ ամրագրուած  է եղել Ադրբէջանի գերիշխանութեան տիտղոսը:

1813-1918 թթ. Արցախի ու Նախիջեւանի վրայ  հաստատուած էր Ռուսական կայսրութեան տիտղոսն ու գերիշխանութիւնը, իսկ 1917 թ. բոլշեւիկեան յեղաշրջումից յետոյ Այսրկովկասում առաջացած երեք հանրապետութիւնները մինչեւ 1920 թ. յունուարը միջազգայնօրէն շարունակում էին համարուել Ռուս կայսրութեան տարածք: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի մասնակցութեամբ գործող Փարիզի հաշտութեան կոնֆերանսի Գերագոյն խորհուրդը Այսրկովկասի երկրների անկախությունը ճանաչեց միայն 1920 թ. յունուարին` սկզբից Վրաստանինն ու Ադրբէջանինը, իսկ յունուարի 19-ին` նաեւ Հայաստանինը:

Փարիզի հաշտութեան կոնֆերանսի որոշումով կազմուած Հայաստանի սահմանները ճշտող յանձնախումբը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցութեամբ Ազգերի լիգայի Գերագոյն խորհրդի անունից համատեղ զեկոյցով հաստատեց, որ Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբէջանի սահմանները պէտք է գծուեն` հաշուի առնելով տարածքների պատմական պատկանելիութիւնն ու բնիկների ազգութիւնը:

Այսրկովկասի երկրների պետական սահմանները ազգագրական տուեալների հիման վրայ կազմելու սկզբունքը ամրագրեցին նաեւ 1920 թ. ապրիլի 19-26-ը Իտալիայի Սան Ռէմո քաղաքում անցակցուած միջազգային  խորհրդաժողովը, որոշ չափով նաեւ Սեւրի դաշնագրի 92-րդ յօդուածը, որոնք նախանշում էին  նաեւ Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան-Վրաստան սահմանների որոշման սկզբունքները: Սակայն սահմանները պատմա-ազգագրական տուեալների հիմամբ ճշտելու սկզբունքը ամբողջովին կիրարկուեց միայն Արեւմտահայաստանի համար` 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի տնօրինութեամբ գծուած միջազգային քարտէզով, ուր նշուած է Թուրքիայից Հայաստանի Հանրապետութեանը վերադարձուելիք հայոց տարածքների չափը (40 հազար քառ. մղոն, աւելի քան 90 հազար քառ. կմ) :

Սակայն Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռ-քարտէզը եւ Փարիզի ու Սան Ռէմոյի խորհրդաժողովների որոշումները  չիրականացան, քանի որ 1920 թ. ապրիլ-դեկտեմբերից բոլշեւիկները բռնազաւթեցին Այսրկովկասը, եւ այդ տարածքի անկախ պետութիւնները դադարեցին գոյութիւն ունենալուց: Աւելին՝ Այսրկովկասի հայաբնակ այն տարածքները, որոնք Փարիզի խորհրդաժողովի Գերագոյն խորհրդի որոշումը կիրառելու դէպքում պիտի միացուէին Հայաստանի Հանրապետութեանը, Բոլշեւիկեան Ռուսաստանը կուսակցական որոշումով յանձնեց Ադրբէջան կոչուած երկրին:  Փարիզի վեհաժողովից վեց ամիս եւ Վիլսոնեան Իրաւարար վճիռն ընդունելուց 4 ամիս անցª 1921 թ. մարտի 16-ին, Մոսկուայի Ռուս-թուրքական դաշնագրով Ռուսաստանը Նախիջեւան երկրամասը ՀՀ-ից բռնազատեց-յանձնեց Խորհրդային Ադրբէջան կոչւող պետութեան ՙխնամակալութեանը՚, իսկ Արցախը եւ հայոց այլ տարածքները բռնակցեց այդ պետութեանըª իբրեւ նրա անկապտելի մաս: Մինչդեռ երբ 1920 թ© ապրիլի 28-ին բոլշեւիկները մտան Բաքու եւ հռչակեցին խորհրդային կարգեր, այդ տարածքը  սովետական փաստաթղթերում ստիպուած եղան յայտարարել ոչ թէ ազգային, այլ միայն վարչատնտեսական միաւոր, քանի որ Ադրբէջան կոչուած տարածքը Բաքու կենտրոնով 1918 թ. անկախացրեցին հայերը, որոնց ձեռքին էր գտնւում բանակի եւ զինուած ուժերի ղեկավարութեան 90 տոկոսը: Իսկ ՙԿովկասի թաթար՚ կոչուող զանգուածը, որի անունը դրել էին ադրբէջանցի, կազմում էր այդ տարածքի բնակչութեան հազիւ 25 տոկոսը` բնակչութեան քանակով բռնելով ընդամէնը չորրորդ տեղը (առաջին տեղը զբաղեցնում էին թաթերը, իսկ հայերն իրենց քանակով այդ երկրի 1918-1988 թթ. տարածքի բնակչութեան մէջ 1880-1918 թթ. ընթացքում երկրորդ-երրորդ տեղն էին բռնում): Փաստօրէն 1918 թ. Հայկական իշխանութիւն էր նաեւ բոլշեւիկեան պետական կառոյց Բաքուի Կոմունան` Ստեփան Շահումեանի գլխաւորութեամբ…

Ադրբէջանը, 1924 թ.փետրուարի 9-ին անտեսելով 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսի դաշնագիրը ստորագրած կողմերի գօնէ ձեւական համաձայնութիւնը, Մոսկուայի գաղտնի հրահանգով Նախիջեւանի երկրամասը ԱՊՕՐԻՆԱԲԱՐ հռչակեց Ադրբէջանի խորհրդային հանրապետութեան Ինքնավար Հանրապետութիւն: Յետագայ մօտ 70 տարիներին Ադրբէջանի բազմազգ բնակչութեան աւելի քան 35 տոկոսը կազմող (1917 թ. մօտ 70 տոկոս) հայերի թուաքանակը հայահալած գործողութիւններով հետզյետէ նուազեց եւ Խորհրդային կայսրութեան կազմալուծման շէմին հասնում էր մօտ կէս միլիոնի, որը սկզբից Նախիջեւանի երկրամասում, այնուհետեւ ամբողջ Ադրբէջանում իրականացուած կոտորածներով ու բռնագաղթով 1988 թ. վերջին հասաւ զրոյի:

Այսպիսով` Մոսկուայի 1921 թ.մարտի 16-ի ռուսեւթուրք գործարքով Հայաստանի Նախիջեւան, Արցախ, Զանգեզուր եւ Ջաւախք տարածքները Ռուսաստանը յանձնեց Ադրբէջանին ու Վրաստանին, իսկ Արարատ լեռը, Ղարսը, Սուրմալուն եւ այլ տարածքներ` Թուրքիային:

Հայաստանից բռնազաւթուած եւ հարեւաններին տրուած այդ տարածքները միջազգայնօրէն ամրագրուած տիտղոս չունէին եւ չէին կարող ունենալ: Մինչդեռ Սեւրի պայմանագիրը ու յատկապէս Վիլսոնեան Իրաւարար վճիռ-քարտէզը միջազգային իրաւունքի վաւերական փաստաթղթեր են, որոնք նախանշում էին նաեւ Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան-Վրաստան սահմանների որոշման սկզբունքները:

Այդ պատճառով Հայաստանի Հանրապետութիւնը Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան-Վրաստան միջպետական յարաբերութիւնների եւ պետական սահմանների քաղաքական-իրաւական-դիւանագիտական հիմք պէտք է դարձնի ոչ թէ 1921 թ. մարտի 16-ի ու հոկտեմբերի 13-ի ռուսեւթուրք  օրինամերժ  գործարքները, այլ Սեւրի միջազգային օրինազօր դաշնագրիª հայերին վերաբերող յօդուածները եւ Վուդրո  Վիլսոնի Իրաւարար վճիռը: Աւելին`  Սեւրի պայմանագրի` Հայաստանին վերաբերող հատուածը,  Վիլսոնեան Իրաւարար վճիռն ու Հայաստանի Հանրապետութեան այդ քարտէզը Թուրքիայի իրագործած հայոց ցեղասպանութիւնը եւ հայ ժողովրդի հայրենատիրութիւնը միջազգայնօրէն հաստատող եւ ցայսօր իրենց իրաւական նշանակութիւնը պահպանած փաստաթղթեր են: Հետեւաբար` Հայաստանի Հանրապետութիւնը, իբրեւ Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան լիիրաւ անդամ, Միջազգային դատարանի կանոնադրութեան 36-րդ յօդուածի 2-րդ կէտի  հիման վրայ պէտք է դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան` 1915-1921 թթ. հայոց դէմ Թուրքիայի իրականացրած ցեղասպանութեան համար այդ երկրին պատասխանատվութեան ենթարկելու հայցով:

 

ԽՍՀՄ կայսրութիւնը, իբրեւ Սովետ միութիւն, ԽՍՀՄ Սահմանադրութեամբ իրաւաբանօրէն ամրագրուեց 1922 թ.: 1922 թ. մինչեւ կոմունիստական կայսրութեան փլուզումը 1991 թ. ամբողջ Այսրկովկասը, ներառյալ Արցախն ու Նախիջեւանը, ունէին Խորհրդային Միութեան տիտղոսն ու գերիշխանութիւնը: Ադրբէջանի ներկայ հանրապետութիւնը  հիմնադրման օրուանից (1991 թ.) այժմ գործող այդ երկրի Սահմանադրութեամբ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ հրաժարուել է Խորհրդային Ադրբէջանի ԻՐԱՒԱՅԱՋՈՐԴՈՒԹԻՒՆԻՑ, իսկ Խորհրդային Միութիւնն այսօր գոյութիւն չունի: Կնշանակի Կարսի գործարքը ոչ միայն ապօրինի է, այլեւ ապօրինի լինելով հանդերձ` նաեւ անվաւեր է եւ ուժը  կորցրած: Այդպէս է, քանի որ այդ գործարքը  ստորագրել պարտադրած կոմունիստական կայսրութիւնը (որի տիտղոսի ու գերիշխանութեան տակ էին Նախիջեւանն ու Արցախը 1921-1991 թթ.) եւ գործարքի երկու հիմնական կողմերից մէկը, որին Ռուսաստանը յատկացրեց Հայաստանից անջատած Նախիջեւանն ու Արցախը, գոյութիւն չունեն: Ասել է թէ` Ադրբէջանի այսօրուայ Հանրապետութիւնը, իր գործող Սահմանադրութեամբ իրեն համարելով 1918-1920 թթ. Ադրբէջանի Հանրապետութեան իրաւայաջորդը, ԶՐԿՈՒԵԼ Է 1921 թ. մարտի 16-ի Մոսկուայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի հակաօրինական պայմանագրերի իրաւական կողմերից մէկը լինելուց, այսինքն` երկրամասը Խորհրդային Ադրբէջանին բռնակցած պահելու իրաւունքից: Այսուհանդերձ ներկա Ադրբէջանը 1923 թ. ԱՅԺՄ  ԳՈՅՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ Խորհրդային Ադրբէջանին բռնակցուած եւ 1918-1920 թթ. իրաւաբանօրէն Ադրբէջանի տարածք չհամարւող Նախիջեւանի երկրամասը շարունակում է ապօրինաբար պահել իր տիրապետութեան տակ: Այսպիսովª միջազգային բոլոր օրէնքներով Նախիջեւանն այսօր բռնազաւթուած տարածք է… Իսկ Արցախի Հանրապետութիւնը,  իրեն վերամիաւորելով Փարիզի կոնֆէրանսի 1920 թ. զեկոյցով, Սան Ռէմոյի ու Սեւրի միջազգային դաշնագրերի հիմունքներով ու Վուդրո Վիլսովի Իրաւարար վճռի տրամաբանութեամբ իրեն  պատկանող, բայց իրենից բռնազաւթուած տարածքները, վերականգնել է իր միջազգային իրաւունքները…

Նկատի ունենալով,  որ Ադրբէջանի Հանրապետութիւնը 1991 թ. պաշտօնապէս  հրաժարուել է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԷՋԱՆԻ ԻՐԱՒԱՅԱՋՈՐԴՈՒԹԻՒՆԻՑ, Հայաստանը  պէտք է ձգտի, որպէսզի Նախիջեւանի մասին ԿՆՔՈՒԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, որով վերախմբագրուեն եւ նոր բովանդակութիւն ստանան Նախիջեւանին վերաբերող Մոսկուայի եւ Կարսի ապօրինի պայմանագրերը:

Եզրակացութիւն. նկատի ունենալով, որ 1920 թ. օգոստոսի 10-ին Սեւրի պայմանագիրը ստորագրած երկրները, ներառեալ նաեւ Օսմանեան Թուրքիայի կառավարութիւնը, դէ իւրէ  ճանաչել են Հայաստանի Հանրապետութիւնը, ինչպէս նաեւ նշուած պայմանագրի 89-րդ յօդուածով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին յորդորել են Իրաւարար վճռով հայ-թուրքական սահմանի որոշումը, հետեւաբար այդ գործողութեամբ տուել են իրենց պաշտօնական համաձայնութիւնը ընդունելու վճիռը, ինչպիսին էլ որ այն լինի:

 

Հիմք ընդունելով, որ

ա. 1918 թ. անկախացած Այսրկովկասի երեք հանրապետությունների անկախությունը միջազգայնօրէն ճանաչուեց միայն 1920 թ. յունվարին` Փարիզի խաղաղութեան վեհաժողովի Գերագուն խորհուրդի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա) յատուկ որոշումով.

բ. Ադրբէջանի հանրապետութեան հռչակումից (1918 թ. մայիս) մինչեւ 1920 թ. յունուարին այդ պետութեան միջազգային ճանաչումը Ադրբէջանի Հանրապետութեան տիտղոսը ճանաչուած չի եղել Արցախի ու Նախիջեւանի վրայ.

գ. Այսրկովկասի հանրապետութիւնների անկախութեան պաշտօնական ճանաչումից մէկ ամիս անց Փարիզի վեհաժողովի` Այսրկովկասի երկրների սահմանազատումը որոշող յանձնախումբը 1920 թ. փետրուարի վերջին, իսկ Սան Ռէմոյի վեհաժողովը 1920 թ. ապրիլի վերջին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցութեամբ Ազգերի լիգայի անունից որոշեցին Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները գծուենª հիմնուելով ազգագրական տուեալների վրայ (ընդ որում` հայ-ադրբեջանական սահմանազատումը պիտի կատարէր Ազգերի լիգան).

դ. Նկատի ունենալով այն իրողութիւնը, որ երբ 1920 թ ապրիլի 28-ին բոլշեւիկները մտան Բաքու եւ հռչակեցին խորհրդային կարգեր, այդ տարածքը  սովետական փաստաթղթերում ստիպուած եղան պաշտօնապէս յայտարարել ոչ թէ ազգային, այլ միայն վարչատնտեսական միաւոր, քանի որ ադրբէջանցի անուանուած «Կովկասի թաթար» կոչուող զանգուածը կազմում էր երկրի բնակչութեան հազիւ 25 տոկոսը: Հետեւաբար` Ադրբէջան կոչուած հանրապետութեան լիիրաւ տէրերից է նաեւ այդ երկրից 1921-1988 թթ. տեղահանուած աւելի քան մէկուկէս միլիոն հայ տարրը, նաեւ` նախիջեւանահայութիւնը, որն իր մասնաբաժինն ունի երկրի ամբողջ ունեցուածքի եւ տարածքի նկատմամբ.

ե. ՄԱԿ-ը՝ իբրեւ Ազգերի լիգայի, իսկ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը՝ որպէս Գլխաւոր դաշնակից ուժերի իրաւայաջորդ, հիմք ընդունլով 1920 թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տուեալները, լիազօրութիւն ունեն իրագործելու Այսրկովկասի սահմանազատումը.

զ. Քանի որ ազգագրական ներկայ տեղաբաշխումը արդար սահմանազատման համար հիմքեր չի տալիս, որովհետեւ ազգաբաշխումը առաջացել է ապօրինաբար Ադրբէջանին  բռնակցուած հայկական տարածքների հայաթափման ու էթնիկ զտման հետևանքով.

է. Ներկայիս Ադրբէջանը իրեն պաշտօնապէս հռչակել է Ադրբէջանի 1918-1920 թթ. Հանրապետութեան իրաւայաջորդը, հետեւաբար պէտք է առաջնորդուի ոչ թէ Հայաստանին ու հայութեանը պարտադրած բոլշեւիկեան բռնապետութեան 1921-1924 թթ. հողաբաշխումներով,  այլ Փարիզի խաղաղութեան միջազգային վեհաժողովի (1919-1920 թթ.) առաջարկած որոշումների սկզբունքներով, ըստ որոնց Արցախը եւ Նախիջեւանը 1918-1920 թթ. իրաւաբանօրէն Ադրբէջանի տարածք չեն եղել:

Յենուելով վերոշարադրեալ պատմա-քաղաքական անհերքելի  իրողութիւնների վրայª Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովը, որպէս Հայաստանի Հանրապետութեան պետական  բարձրագոյն ներկայացուցչական մարմին, պէտք է հիմնաւորապէս ընդարձակի եւ ճշտի հայ-թուրքական յարաբերութիւնների եւ հայոց Հայրենատիրութեան  բուն էութիւնը, այն է`

ա. Հայաստան-Թուրքիա, ինչպէս նաեւ Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան-Վրաստան միջպետական յարաբերութիւնների եւ պետական սահմանների քաղաքական-իրաւական-դիւանագիտական հիմք պէտք է դարձնի Փարիզի եւ Սան Ռէմոյի միջազգային վեհաժողովների որոշումները, Սեւրի միջազգային  դաշնագրերի 89-րդ, 91-92-րդ յօդուածները եւ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի Իրաւարար վճիռը, ինչպէս նաեւ 1919 թ. յունուարի 18-ին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքուած դաշնագիրը, որը արձանագրում էր. ՙԱխալքալակի գաւառն ու Բորչալուի հայկական մասը թէ Վրաստանը եւ թէ Հայաստանը ճանաչում են իբրեւ չէզոք շրջաններ եւ դրանց ճակատագրի այս կամ այն ձեւի տնօրինումը մէկ որեւէ երրորդ կողմի հետ կարող է լինել միայն Վրաստանի եւ Հայաստանի փոխադարձ համաձայնութեամբ (տես ՅԱՌԱՋ թերթի խմբագրականը, 1920 թ. յունիսի 26, թիւ 133, էջ 2):

բ. Բարձրակարգ  մասնագէտ-փորձագէտների մասնակցութեամբ Սեւրի միջազգային Դաշնագիրը եւ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռ-քարտէզը ստորագրած երկրների խորհրդարանների հետ պէտք է սկսի Սեւրի դաշնագրիª Հայաստանին վերաբերող յօդուածների եւ Վիլսոնեան Իրաւարար վճիռ-քարտէզի քննարկումներ, իսկ ՀՀ կառավարութիւնը նոյն խնդրով բանակցութիւններ վարի նշուած երկրների կառավարութիւնների հետ, որոնք, Իրաւարար վճռի կայացման հայցադիմումին մաս կազմելու կամ վճիռը կայացնելուն օժանդակելու հանգամանքով, գտնւում են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրաւարար վճիռն ի կատար ածելու պարտաւորութեան ներքոյ:

 

գ. Հայ-ռուսական  միջպետական հաւասարազօր յարաբերութիւնների հիմք ու պայման պէտք է յայտարարի Ռուսաստանի դաշնութեան կողմից  բոլշեւիկների կնքած Մոսկուայի 1921 թ. մարտի 16-ի Ռուս-թրքական բարեկամութեան պայմանագրի չեղեալ յայտարարումը:

դ. Միջազգային կառոյցների օժանդակութեամբ պէտք է ձգտի հասնել այն բանին, որպէսզի ԱՅԺՄ ԳՈՅՈՒԹԻՒՆ չունեցող Խորհրդային Ադրբէջանին փոխարինող պետութեան, Ռուսաստանի Դաշնութեան, Թուրքիայի եւ Հայաստանի  միջեւ ՄԱԿ-ի ու Եւրախորհրդի ներկայացուցիչների յսկողութեամբ կնքուի Նախիջեւանին վերաբերող միջազգային նոր պայմանագիր:

ե. Քանի որ Օսմանեան կայսրութիւնը 1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրելով Սեւրի դաշնագիրը՝ դրանով իսկ արդէն ընդունել է իր երկրի ոճիրը հայոց ցեղասպանութեան մէջ, ուստի ՀՀ կառավարութիւնը պէտք է դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան` ցեղասպան երկրին պատասխանատութեան կանչելու, պատժելու եւ վնասները հատուցելու, Վիլսոնեան Հայաստանի Վան, Բիթլիս, Էրզրում եւ Տրապիզոն նահանգների աւելի քան 90 հազար քառ. կմ տարածքները 90 տարի բռնազաւթած պահելու վարձը պահանջելու, օսմանեան դրամատներում եղած հայերի դրամը, հայերից բռնազաւթած ոսկու, թանկագին քարերի եւ այլ ունեցուածքի արժէքը հատուցելու հայցերով:

 

Անդին.07.2013

 

 

 

 

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք