Տաթևի առեղծվածը

«Մենք ունենք գիր, որը չգիտենք, մենք ունենք լեզու, որը չենք հասկանում, մենք ունենք պատմություն, որը կորցրել ենք…»:

Հովհաննես Թումանյան

«Բուրգերի բնագրերը»

Ի տարբերություն հայագիտության, եգիպտագիտությունը վերջին հարյուրամյակի ընթացքում մեծ թափ ստացավ՝ իր վրա սևեռելով համայն աշխարհի գիտնականների պրպտուն միտքը: Գիտական աշխարհի համընդհանուր ջանքերի շնորհիվ եգիպտագիտությունն այսօր ապահովել է մեծ առաջընթաց: Մասնավորապես 1983 թ. սկսած մի շարք հետազոտողներ  առաջ քաշեցին, այսպես ասած, «աստղային պաշտամունքի» վարկածը, որը տեսական և որակական  նոր աստիճանի հասցրեց եգիպտագիտությունը: Հին Եգիպտոսի աստղային գիտելիքների ամենացայտուն ապացույց-օրինակն է «Բուրգերի բնագրերը»: Ներկայացնենք մի քանի օրինակ, և դատեք ինքներդ:

…Երբ Սեթը հաղթում է Օսիրիսին, վերջինս ընկնում և խորտակվում է երկնի անհունում. այստեղ Սեթը տարին է, որը ծածկում է Օրիոնին տեսանելիությունից (տարվա առումով), հետո ասվում է՝ «Հորը եկավ և Թոթը եկավ»  (եկան օգնության).

…«Հորը եկավ, Թոթը հայտնվեց, նրանք բարձրացրին Օսիրիսին և կանգնեցրին ուղիղ… Բարձրացիր, կանգնիր (ուղղահայաց երկրի հարթության համեմատ), Oսիրիս, Իզիդան բռնել է քո ձեռքը, ով դու Օսիրիս, Նեֆտիդան բռնել է քո ձեռքը, այդպես գնա նրանց մեջտեղում»(հավերժ):

…«Երկինքը տրվում է քեզ, Երկիրը (հողը) տրվում է քեզ և Հորի սարահարթը և սարահարթը Սեթի»(խոսքն աշխարհագրական այն վայրի մասին է, որտեղ Օրիոնի գոտին ուղղվում է երկրային հարթության համեմատ):

Այս առիթով մեր ռուս բարեկամները մեզ տրամադրեցին աստղային հետևյալ ցնցող ժամանակագրությունը. մ.թ.ա . 2900 թ. Եգիպտոսում դիտարկվել է արդի հայաստանյան երկնքի պատկերը, այսինքն՝ Օրիոնի գոտին մոտավորապես 5 հազար տարի առաջ Եգիպտոսում ՙկանգնած՚ է եղել ուղիղ, ինչպես փաստված է «Բուրգերի բնագրերում»:

Սակայն շարունակենք. ուշադրության արժանի է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությունն այն մասին, որ հնում Տաթևը անվանում էին «Դիտանոց», որը հին հայերենում նշանակել է աստղադիտարան: «Դի» նշանակում է բարձրագույն (երկնային), այստեղից էլ «Դից» հասկացությունը, որը իրականում նշանակում է համաստեղություն, «Դիք»՝ ուղղահայաց, «Դիվան»՝ երկնային բարձրագույն գահ:

Հայկական Պանթեոնի գլխավոր Դիցը՝ Վահագնը, Նավասարդյան ծննդաբանությամբ, նախանշում է Օրիոն աստեղատունը, այնպես, ինչպես Օսիրիսը եգիպտական դիցաբանության մեջ: Երկուսն էլ մեռնող-հառնող աստվածություններ են, որոնք հարություն են առնում իրենց ժառանգների տեսքով՝ Օսիրիս-Հոր, Վահագն-Հայկ՝ Օրիոն: Սիրիուս աստղի ներկայացուցիչը Եգիպտոսում Իզիդան էր, Հայաստանում՝ սիրո Դիցուհին՝ Աստղիկը… Եգիպտական աստղային աստվածների գործունեության վայրը կոչվում էր «Դուատ» (երկնքի մեզ տեսանելի 180 աստիճանը): Այստեղից էլ խիստ կարևորվում է եգիպտական «դուատ», հայկական  «դիան-դիհան» (էն-դիան, էն-դիհան) հնդարիական «դիան» գաղափարական նույնականությունը: Ուրեմն՝ «դուատ-դիանը» երկրային ճշգրիտ հիմնակետից երկնային առանցքի դիտարկման հիմնավայրն է: Այժմ ժամանակների հաշվարկը կատարվում է ըստ Գրինվիչի, սակայն տրամաբանությունը հստակ հուշում է, որ հին քաղաքակրթությունների հիմնակետը, համենայն դեպս, Գրինվիչը չի եղել…

Ուշագրավ է, որ երբ հներն իրենց անվանում էին «Արևի զավակներ», նկատի ունեին Արեգակնային համակարգի երկրային ժամանակային տարածաչափությունը, իսկ ժամանակը նրանք հաշվարկում էին ոչ թե Արևով (քանզի գիտեին արևային 1460 տարվա փուլի մասին, երբ Արևը, այսպես ասած, ճշգրտվում է և ծագում այն կետից, որում նա «գտնվել է»1460 տարի առաջ, այսինքն՝ Արևը «պիտանի» չէր անշարժ տոմարական հաշվարկների համար, երկրային ժամանակահաշվարկի միակ երկնային բարձրակետ-առանցքը Հայկ-Օրիոն աստեղատունն էր, իսկ ավելի ստույգ՝ Հայկի-Շամփրուք, Օրիոնի գոտին)… Ժամանակի ընթացքում մարդկությունը կորցրեց իր հիմնարար գիտելիքները, ինչն էլ հանգեցրեց քաղաքակրթության անկմանը…

Այժմ կրկին դիմենք եգիպտական բնագրերին. «…Սեթը խփեց և խորտակեց երկնի անհունում Օսիրիսին…»  տարի-Սեթը երկրային տեսանելիությունից ծածկեց Օսիրիս-Օրիոնին: Եկավ Օրիոնի ծննդյան պահը… Հորը (Գոռը) եկավ, Թոթը հայտնվեց (եկան օգնության)…»: Թոթը (հայկական Տիրը, որը Հայոց մեջ հանդես է գալիս իբրև տոմարագետ…), որպես գիտության Աստված, իր հայտնությամբ նախանշում է երկնային հիմնակետը և որպես հիմնարար տոմարական սկզբնահաշվարկման օր սահմանում օգոստոսի 11-ը (հիշենք Նեֆերտարիի դամբարանի որմնանկարի պատառիկը, որտեղ Թոթը ճշմարտության փետուրով նշում է Օրիոնի գոտու աստղային ուղղահայաց գավազան-սյունը, չմոռանանք նաև հանճարեղ Իմաստասերին): «…Հորը եկավ…» Հորը այստեղ ներկայացնում է «Ցուլ» համաստեղությունը, որը գտնվում է Օրիոնի գոտու ճիշտ վերնամասում: Նա (մինչև Օրիոնը) առաջինն է հայտնվում երկնակամարում և կարծես թե իր հետագծով  «քաշում-հանում» է խորտակված հորը՝ Օսիրիսին: Պետք է նշել, որ եգիպտական աստեղային «բեմականացման» մեջ երբեմն հերոսները փոխում են իրենց դերը. մի դեպքում Հորը հանդես է գալիս որպես որդի, իսկ մեկ այլ դրվագում գրավում է հոր գահը՝ մարմնավորելով  «նորածին» Օրիոնի գոտին: Նույն կերպ նաև Իզիդան. մի դեպքում հանդես է գալիս որպես կին՝ մարմնավորելով Սիրիուս աստղը, մեկ այլում՝ որպես քույր՝ Բելլատրիքս աստղը (օգոստոսի 11-ին, քանի դեռ Սիրիուսը չի երևում տաթևյան «հետնաբեմում» և «առաջին արարում» չի մասնակցում աստղային ներկայացմանը):

«…Նրանք (Հորը և Թոթը) բարձրացրին Օսիրիսին և կանգնեցրին ուղիղ…»:

Այստեղ խնդրում եմ լինել ուշադիր. կանգնեցրին Օրիոնի գոտուն ուղիղ: Ներկա ժամանակաշրջանում Օրիոնի գոտու ծագումը եգիպտոսյան երկնքում երկրային հարթության համեմատ ուղղահայաց չէ (մոտ 45 աստիճանի անկյուն է կազմում), ինչպես վերը նշեցինք, այս երևույթը եգիպտոսյան երկնքում դիտարկվել է մ.թ.ա. 2900-2000 թթ., իսկ արդեն ստույգ կարելի է ասել, որ մ. թ. 9-րդ դարից սկսած այն ուղղվել է հայաստանյան, մասնավորապես տաթևյան երկնքում, և Տաթևի սյան վերակառուցումից (895 թ.) սկսած օգոստոսի 11-ին Օրիոնի գոտու ծայրագույն՝ Կշիռք-Մինտակա աստղը գիշերը ժամը 5-ին կանգնել է սյան «գլխին»… Պատկերացրի՞ք արդյոք տաթևյան դպրոցի տիեզերաճանաչ հանճարեղությունը… (Երևույթի նկարագիրը վերականգնվել է համակարգչային աստղային ստույգ ծրագրով, որը համակարգել է ռուս աստղագետ Ելենա Գիենկոն Նովոսիբիրսկից):

Շարունակենք երկնաարարի եգիպտոսյան տարբերակի քննարկումը, որը ի դեպ վերաքաղված է հայ աստղագիտական աղբյուրներից…

«…Բարձրացիր Օսիրիս, Իզիդան բռնել է քո ձեռքը, ով դու Օսիրիս, Նեֆտիդան բռնում է քո ձեռքը, այդպես գնա նրանց միջև (հավերժ)…»: Ինչպես արդեն վերը նշեցինք, երկնային առաջին արարում Իզիդան ներկայանում է Օրիոնի աստեղատան Բելլատրիքս աստղով, իսկ Նեֆտիդան՝ նույն համաստեղության Ռիգել աստղով: Հետո մեկը մյուսի հետևից ծագում են Հայկ-Օրիոնի գոտու երեք աստղերը՝ Քար, Փոցխ, Կշիռք:

Ես և իմ ընկերները չորս տարի շարունակ դիտարկում ենք տվյալ աստղային շքահանդեսը, դրա համար էլ եգիպտական բնագրերի աստղադիցաբանական նկարագիրը հստակ ընկալվել է մեր կողմից: Իսկ սույն խնդրով զբաղվող եգիպտագետները և աստղագետները չեն բացահայտել տվյալ իրողությունը, քանի որ նրանք անտեսել են Հայաստանը, Հայոց պատմությունը, չեն եղել Հայաստանում, մասնավորապես Տաթևի վանքում, հատկապես օգոստոսի 11-ին, այն էլ գիշերը Ժամը 5-ին…

…Նեֆտիդան, Իզիդան՝ Օրիոնի համաստեղության Բելլատրիքս և Ռիգել աստղերը, Օրիոնի երեք աստղերից առաջ են հայտնվում, մեկը՝ աջից, մյուսը՝ ձախից և իրենց անտեսանելի ձեռքերով «թև են» տալիս Հայկ-Օրիոնի գոտուն և կարծես օգնում նրա վերընթաց «թռիչքին» դեպ իր սահմանագիծ՝ Երկնային Տիրույթը, որտեղից շուտով պետք է բացվեն Տիեզերական  դարպասները, և կենսաուժերի աննախադեպ ներհոսք արտածվի մեր՝ Հայաստան աշխարհ, հետո միայն պարուրաձև շարժով տարածվի ողջ մոլորակով մեկ… (2012 թ. օգոստոսի 11-ին մենք հատուկ սարքերի միջոցով փաստագրել ենք տվյալ կենսաուժերի ներհոսքը երկրային տիրույթ՝ վայրկյանի ճշգրտությամբ, այն է՝ առվոտյան ժամը 5.00-ին:

Գիտե՞ք արդյոք, թե ինչու ենք այսօր այսքան խեղճ. հասկացաք երևի: Չշարունակեմ… Սակայն շարունակենք այն շարունակական երևույթի նկարագիրը, որը տեսնելու և ընկալելու համար ընդամենը երկինք նայել, ավելի ճիշտ՝ հայել է պետք (հայել նշանակում է ներքևից վերև նայել), այնքան ենք ապրել, որ մեր ազգի անվան իմաստն էլ չենք հասկանում, իսկ եգիպտահայ Թոթը դա գիտեր և չէր էլ թաքցնում իր ազգանունը՝ Թոթ Հայիլ…

«…Երկինքը տրվում է քեզ, երկիրը տրվում է քեզ, և Հորի սարահարթը, և Սեթի սարահարթը…»: Հորի սարահարթը և Սեթի սարահարթը նույնն են՝ նույն աշխարհագրական վայրը:

«…Սարահարթը Սեթի…» Սեթ-տարին (12 ամիս և 5-6 հավելյալ օր, որտեղ խորտակվում է Օրիոն-Օսիրիսը, այսինքն՝ ծածկվում է երկրային դիտարկման տեսանելիության գոտուց), այսինքն՝ Սեթի սարահարթը երկնի արևմտյան կողմն է, որտեղ Սեթը խորտակում է Օսիրիսին:

«…Սարահարթը Հորի…» Հորը՝ Օսիրիսի թագաժառանգը, որը «ծնվում է» 5-6 հավելյալ օր ունեցող 13-րդ ամսի վերջին օրը՝ օգոստոսի 11-ին՝ ժամը 5.00-ին, ստուգաբանում է երկնի արևելյան կողմը: Ի դեպ, եթե վերծանենք «հավատ», «հավետ», «հավաստի»,«հավելյաց», «հավասար» զտարյուն հայերեն բառերը, կստանանք «Բուրգերի բնագրերի» գաղափարահենքը: «Հավ»՝ նախասկիզբ, նախապապ, «սար»՝ այն երկրային աշխարհագրական հիմնակետ՝ թատերաբեմը, որտեղից սկիզբ է առնում ժամանակաարարը իր հիմնարար գործառույթներով հանդերձ: Առանց մեկնաբանությունների ներկայացնում ենք մեր եզրակացությունները հաստատող հավ-աստ/ղ/ագրող բնագիրը:

«  …Հրամայիր նրան, ով ունի կյանք (այսինքն՝ Հորին, հավերժության վերահաստատողին), Սոթիսի որդի, որ նա կարող է խոսել իմ անունից և սահմանել իմ տեղը երկնքում…» («Բուգերի բնագրերը», 1482):

 

Սիրիուս – Շնաստղը

 

«Երկինքը հղի է ալ-կարմիրով, Նուտը ծնունդ տվեց իր դստերը (Սիրիուսին) լույսով առավոտյան, ես բարձրանում եմ ինքնուրույն… իմ երրորդ ուղեկիցն է Սոթիսը (Սիրիուսը)» («Բուրգերի բնագրերը», 632-3):

Ալ կարմիրը ինֆրակարմիր հաճախականությունն է, որը մեծ հզորությամբ երևան է գալիս Տաթևում, նաև Սիրիուս-Աստղիկի «ծննդյան» օրը՝ օգոստոսի 22-ի լույս առավոտյան:

«…Նուտը ծնունդ տվեց իր դստերը առավոտյան լույսով…»:

Նուտը (հայկական Անահիտ-Նարը) առավոտյան արևի առաջին ճառագայթների հետ ավետեց Սիրիուս-Աստղիկի ծնունդը. այստեղ ավելի ծանրակշիռ է ներկայանում Նար Աստվածամոր կերպարը, քանի որ Նար Աստվածուհին իր էությամբ խորհրդանշում է նաև առավոտյան լույսի իգական բնույթը (ի տարբերություն Հայկ-Օրիոնի, որը արական բնույթի է. ին-յան, էն-էր… Հատուկ նկատառում. հնում հայ աստղագետները «առավոտյան լույս» ասելով չեն ենթադրել արևի լուսատվությունը, «առավոտ լուսո», դիցուք, նշանակել է աստղային լույսի աղբյուր, այդ իսկ պատճառով էլ Անանիա Շիրակացու օրացանկում առավոտը նշվում է գիշերվա ժամը 3-ից 4-ը: Հասկանալի է, որ Հայաստանում արևածագը չի կարող լինել այդ ժամին, հետևապես «առավոտ»-ը պետք է հասկանալ իբրև դեպ ավետիսը աստղային էներգաինֆորմացիա):

«Եսը» Հորն է՝ նորացված Օրիոնի գոտին, որն արդեն բարձրացել է իր երկնային հիմնակետից, երկրի վրա թողնելով մեռած հոր փ/ֆ/ալլոս գավազան-սյունը (օգոստոսի 11-ին), իսկ երրորդ ուղեկիցը Սիրիուս աստղն է, որը «գրավելով» երկնային հիմնակետը՝ կատարեց երկնա-երկրային կենսաուժերի համակցում, ներարկելով իգական կենսաուժը՝ ավարտուն դարձրեց էներգաինֆորմացիոն փոխանակության պարբերաշրջանը: Սոթիս տերմինը հենց այդ է նշանակում: Այս դեպքում Սոթիս-Սիրիուսը երրորդն է, և ամեն ինչ ճշգրիտ է. ահա թե ինչ է նշանակում «Սուրբ երրորդություն», սա ոչ թե այլաբանություն է, այլ հիմնարար գիտություն… Ի դեպ, հիշենք, որ Տաթևի սյունը կանգնեցվել է հանուն «Սուրբ երրորդության»՝ արական կենսաուժ, իգական կենսաուժ և որդի (երկրային նյութի գոյացման հստակ համակարգ):

«Քույրը քո, Իզիդան, գալիս է քեզ մոտ հաճույքով տրվելու քո սիրուն: Դու (մահացած թագավոր) տեղակայեցիր նրան քո փալլոսի վրա, և քո սերմնահեղուկը ներարկվեց նրա մեջ, նա (Իզիդա-Սիրիուսը) պատրաստ է դառնալու Սոթիս և Հոր-Սոպդուն դուրս եկավ քո միջից, այնպես ինչպես ՙՀորը որը Սոթիսի մեջ էր», և նա (ես) կհովանավորեմ քեզ նրա (իմ) Հորի անունից, (նա է) որդին, որը կպաշտպանի հորը (Օսիրիս-Օրիոնի գոտուն):

Փալլոսի պաշտամունքը Հայաստանում խոր արմատներ ունի: Հիշարժան է, որ 20-րդ դարի հայտնի գիտնականներ Ստրժիգովսկին և Երմակովը կարծում էին, որ տվյալ պաշտամունքը հատուկ էր միայն հայ մշակույթին, և դա շատ հետաքրքիր ոլորտ է, որը դեռևս բավարար հետազոտված չէ: Իսկ մեր խորին համոզմամբ՝ փալլոսի պաշտամունքը վաղեմի հետագիծ-արձագանքն է, ստույգ՝ աստղագիտական գիտելիքների, որի միակ և կենտրոնական նախատիպն է Տաթևի աստղային  ժամանակացույց-Սյունը: Չորս տարիների ընթացքում դիտելով Տաթևում (օգ. 11-ին) «աստղային շքերթը»՝ միայն 2010 թվականին կարողացանք պատասխանել մեզ տանջող հարցին. իսկապե՞ս Սյունը իր աշխարհագրական դիրքով երկնային ժամանակային առանցքի ցուցիչն է, թե՞ ընդամենը այդ ամենի խորհրդանիշը…

2010 թ. օգոստոսի 11-ի գիշերը մենք բարձրացանք վանքի Դիտանոց կոչվող հարթակը, կանգնեցինք Սյան առջև՝ դեմքով դեպի արևելք՝ Սյան վերին մասը ընտրելով երկինքը դիտարկելու (երկրային) հիմք: Ճիշտ Ժամանակին սկսվեց մեզ արդեն ծանոթ աստղային ներկայացումը. Օրիոնի գոտու երեք աստղերը մեկիկ-մեկիկ ի հայտ եկան Սյան հետևից և ուղիղ ժամը 5-ին ուղղաձիգ տեղակայվեցին Սյան կիսակորի ճիշտ գլխամասում: Եվ դարձյալ ճիշտ ժամը 5-ին կենսատեղորոշիչ (բիոլոկացիոն) շրջանակը Ալբերտ Ալավերդյանի ձեռքում շրջվեց 180 աստիճանով: Եվ ինչպես արդեն նշել ենք, Սիրիուս-Աստղիկը երկնային այդ հիմնակետում կհայտնվի օգոստոսի 22-ի լույս առավոտյան՝ արևածագից առաջ:

Իսկ հիմա այս ամենի գործնական իմացությանբ վերլուծենք եգիպտական բնագիրը:

«…Քույրը քո, Իզիդան, գալիս է քեզ մոտ հաճույքով տրվելու քո սիրուն…»: Այսինքն՝ շուտով սպասվում է Սիրիուս աստղի ոչ թե ծագումը (այն արդեն ծագել է և արդեն երևում է հորիզոնում), այլ նրա տեղակայումը երկնային և երկրային ինչ-որ ցուցիչ հիմքի վրա:

«…Դու (մահացած թագավոր) տեղակայեցիր նրան քո փալլոսի վրա… և քո սերմնահեղուկը ներարկվեց նրա մեջ…»:

Ահա և ցուցիչ հիմնակետը՝ մահացած թագավորի երկրային փալլոս-սյունը, որը ամենայն ճշգրտությամբ միտված է դեպի երկնային ժամանակային առանցքի զրոյական գոտի: Ըստ եգիպտական ավանդապատումի՝ երբ Սեթը հաղթում է Օսիրիսին, կտրում է նրա մարմնի տարբեր մասերը և ցրիվ տալիս ողջ Եգիպտոսով մեկ, սակայն Իզիդան՝ Օսիրիսի կինը, գողանում է մահացած թագավորի՝ ամուսնու փալլոսը և թաքցնում իր մոտ, հետագայում հղիանում նրանից: Այսինքն՝ օգոստոսի 11-ին, ժամը 5-ից սկսվում է արական կենսաուժերի ներհոսք, և այդ պրոցեսը շարունակվում է մինչև օգոստոսի 22-ը, երբ Իզիդա-Սիրիուսը հասնում է իր երկնային հիմնակետին (նստելով Տաթևի սյան ՙգլխին՚ և բեղմնավորվելով (մահացած թագավորի) տիեզերական ՙսերմնահեղուկով՚՝ ամբողջացնում է երկնա-երկրային կենսաուժերի Էներգափոխանակման հավերժ նորացման գործառույթը):

«…Նա (Իզիդա-Սիրիուսը) պատրաստ է դառնալու Սոթիս…»: Սոթիս նշանակում է Էներգահաղորդակցության ավարտուն ցիկլ, արական և իգական կենսաուժերի համադրում, ավարտուն խառնուրդ: Իզիդա-Սիրիուսը պատրաստ է դառնալ էներգահաղորդիչ՝ Սոթիս, դրանով իսկ ապահովելով Տիեզերքի և Երկրի միջև էներգատեղեկատվական փոխանակումը, որից հետո միայն հնարավոր է դառնում երրորդ տարրի եթերային գոյացումը, որը և գլխավոր պատասխանատուն է երկրային և՛ նյութի, և՛ հոգու, և՛ բանականության:

«…Եվ Հոր-Սոպդուն դուրս եկավ քո միջից, այնպես ինչպես (Հորը, որը Սոթիսի մեջ էր)…»:

Ծնվեց երկրային նյութակերպ զավակը՝ մոր արգանդից, էներգափոխանակման հետևանքով, որը քիչ առաջ՝ օգոստոսի 11-ին, ոգու ծնունդ վերապրեց երկնքում. «Ես եմ Ալֆան, և ես եմ Օմեգան» պետք է հասկանալ՝ ես եմ Արփին (համատիեզերական էներգախառնուրդ), որ նյութականանում եմ (Օ)Ամեգում. «ամեգ» գրաբարյան բառ է, որ նշանակում է արգանդ: Իսկ Արփին, ըստ Անանիա Շիրակացու, համատիեզերական Էներգաինֆորմացիոն դաշտն է, որից սնվում է ողջ Տիեզերքը:

«…Եվ նա (ես) կհովանավորեմ քեզ նրա (իմ) Հոր-ի անունից, (նա է) որդին, որը կպաշտպանի իր հորը (Օսիրիս-Օրիոնի գոտուն)…»:

Եվ ես՝ մեռնող-հառնող, մշտապես նորացվող՝ Օրիոնս, նա-ես, նրա-իմ, այսինքն՝ մեր ճշգրիտ ժամանակային հերթափոխով, կպաշտպանենք բնության բնականոն տիեզերական ընթացքը, բոլոր գործառույթներով ներառյալ:

 

Ամփոփում

Ցավոք, մեկ հոդվածի շրջանակներում հնարավոր չէ շարադրել նյութն անբողջությամբ, ուստի բաց թողնելով բազում ուշագրավ և հետաքրքիր փաստեր՝ անցնենք ամփոփիչ խոսքին:

Այն ամենը, ինչին մենք ականատես և ականջալուր եղանք Տաթևում, գլխավոր կորուսյալ գիտելիքներն են, որոնց նախկինում տիրապետել են մեր նախնիք, և մեր գերխնդիրը այդ կորուսյալ գիտելիքները վերագտնել ու վերաարժեքավորելն է,  մեր գիտակցության, գաղափարի մեջ ներառելը, ավելի ստույգ՝ վերաբեռնելը: Այսօր նույնիսկ արդի պաշտոնական, պահպանողական գիտությունը տեղի է տալիս՝ հասկանալով տեխնոկրատիզմի անհեռանկարությունը, որը թվում էր, թե մարդկությանը պետք է նվիրեր հարմարվետություն, նյութական ապահովվածություն, մտքի զարգացում և այլն, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը. որքան մարդ արարածը հեռացավ բնական գիտություններից, այնքան թաղվեց անբնական, տեխնածին ճահճում, և ամենաահավորը հոգևոր հետաճն է (դեգրադացիա), որն այսօր մարդկությանը հանգեցրել է բարոյահոգեբանական, բառիս բուն իմաստով՝ այլանդակության, այլասերության:

Սակայն հիմա դրա մասին խոսելն անիմաստ է, եթե չգիտենք այդ ճահճից դուրս գալու ճանապարհը: Մարդկության հավաքական հիշողության մեջ մնացել է երբեմնի մեր քաղաքակրթության  «ոսկեդարյա» ժամանակաշրջանը, և այս իրողությունը մինչև վերջերս ընկալվում էր որպես քաղցրալուր, հնարովի հեքիաթաբանություն: Սակայն վերջին ժամանակաշրջանում հնագիտությունը հզոր առաջընթաց արձանագրեց, և աշխարհի տարբեր ծագերում հայտնաբերվեցին ապշեցուցիչ գտածոներ, տեխնիկական բարձր կարգի դետալներ, բարձրակարգ տեխնիկայով հղկված գերկարծր քարեր, բյուրեղներ, անհավանական որակի մետաղյա համաձուլվածքներ և այլն: Եվ եթե անցյալ՝ 20-րդ դարում հատուկենտ գիտնականներ էին կարծիք հայտնում մարդկության քաղաքակրթության երբեմի բարձր մակարդակի մասին, արդեն իսկ այսօր տվյալ տեսակետը կասկած չի հարուցում…

Արդ, պետք ասել, որ Տաթևի գերճշգրիտ աստղագիտական մակարդակը ունակ է պատասխանելու բազմաթիվ անլուծելի թվացող հարցերի: Տաթևը արդեն իսկ պատրաստ է աննախադեպ առաջընթաց ապահովելու առանց բացառության բոլոր ֆունդամենտալ գիտություններին և ավելին՝ վերանորոգելու մարդկային ցածրակարգ, հետաճած հոգեմակարդակը:

 

Մ. Գ. (Միջգրություն)

Լավ, շատ եղավ, ավելին չեմ ասի, բայց ներկայացնեմ ռուս աստղագետ Ելենա Գիենկոյի եզրահանգումները տվյալ խնդրի շուրջ.

Հատվածներ մեր նամակագրությունից.

«Հների աստղագիտական իմացությունները եղել են շատ բարձրակարգ և զարմանալի ճշգրիտ, այդ փաստը անձանբ ինձ՝ որպես աստղագետի, միշտ հիացմունք է պատճառել, այդ ճշգրտությունը ինձ համար անբացատրելի է, որտեղի՞ց նրանց այդ գիտելիքները, եթե հաշվի առնեք պատմաբանների այն պնդումները, որ, ասենք, 5 հազար տարի առաջ մարդիկ կիսավայրենի էին… Չգիտեմ, ինձ համար մի բան հաստատ պարզ է, որ կիսավայրենին չէր կարող երկրի առանցքի տատանման պարբերաշրջանը իմանալ, որը տևում է, ոչ ավելի, ոչ պակաս, մոտ 26 000 տարի, աբսուրդ է, մեր պատմաբանները ինչ-որ բան երևի շփոթել են…

Հիմա պատասխանեմ Ձեր հարցադրումներին.

Ըստ աստղագիտական ծրագրի՝ իսկապես, Տաթևի լայնության վրա Օրիոնի գոտին ներկայումս ծագում է ուղղահայաց, նրա հելիակտիկ ծագումը տեղի է ունենում հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբը: Տաթևը գտնվում է Եգիպտոսից մոտավորապես 13 աստիճան հյուսիս: Նայեցի աստղագիտական ծրագիրը, պրեցեսիայի պատճառով Օրիոնի աստղերի շեղումների ժամանակակից տարբերությունը (նրա հեռավորությունը երկնային հասարակածից) և մ.թ.ա. 2000 թվականին նույնպես 13 աստիճան է. այսինքն՝ ներկայում Տաթևից Օրիոնի համաստեղության ուղղությամբ երևում է գրեթե «եգիպտական՚ երկինքը մ.թ.ա. 2000 թ. («գրեթե», որովհետև աշխարհագրական տարբեր լայնություններում հորիզոնի նկատմամբ աստղերի շարժման օրական զուգահեռների անկյունը տարբեր է): Իսկ համապատասխանաբար մ.թ. 900 թվականին (ուշագրավ է, որ 895 թ. Տաթևի սյան կանգնեցման տարին է)այստեղ դիտվել է մ.թ.ա. 2900 թվականի «եգիպտական» երկինքը, մոտավորապես այդ ժամանակ էլ ստեղծվեցին եգիպտական աստղային առասպելները: Եվ շատ լավ հասկանում եմ ձեր հիացմունքը, երբ Օրիոնի ծագման դիտարկումը, ինչպես նոտայագրով, զուգահեռվում է եգիպտական հին առասպելներով:

Հաջորդ զարմանալի փաստը. իսկապես, երկնային հասարակածի նկատմամբ բարձրագույն դիրքը Օրիոնը զբաղեցրել է 2012 թվականի օգոստոսի 10-11-ին: Դա ցնցող է. հաջորդ անգամ դա կլինի 26000 տարի հետո: Այդ երկնային կետից նա կսկսի իր ՙվարընթաց՚ շարժը:

Ճոճվող սյունը: Զամանահրաշ կառույց է: Ճարտարապետական ինչպիսի լուծում, ինչպիսի մանրակերտ փորագրություն քարի վրա և սիմվոլիկա: Շատ ուշագրավ է Ձեր գաղափարը Օրիոնի գոտու և ստելլա-սյան երկնային և երկրային կապի վերաբերյալ: Ուղղահայաց սյունը հնագույն աստղագիտական սարք է, որը հնարավորություն է տալիս օրվա ընթացքում նշելու ժամանակը և տարեթվերը (օրացույց): Ճոճվող սյունը որպես ժամանակացույց՝ այդ են վկայում քանդակված թռչունը և 12 հատվածները (սեկտորները): Դիտահարթակի առկայությունը վկայում է Տաթևի՝ աստղադիտարան լինելու հնարավորության մասին: 2012 թ. օգոստոսի 11-ին Օրիոնի շարժման ուղղության փոփոխումը երկնային հասարակածի նկատմամբ հիանալի փաստարկ է Օրիոնի գոտին ժամանակի հաշվարկման նշիչ (մարկեր) ընդունելու համար…

Ելենա Գիենկո

տեխնիկական գիտ. թեկնածու, Սիբիրի պետական երկրաբանական ակադեմիայի /ՍՊԵԱ/ գրավիմետրիայի և աստղագիտության ամբիոնի ավագ դասախոս, ք. Նովոսիբիրսկ՚:

Եզրահանգում

Տվյալ աստղագիտական գերճշգրիտ եզրահանգումից հետո մեզ մնում է միայն փաստագրել հետևյալ տրամաբանական իրողությունը.

Ճշմարտությունը միշտ մեր կողքին է, միշտ էլ տեսանելի է եղել, մենք կարող ենք տեսնել, նույնիսկ շոշափել, բայց նաև երբեք չընկալել այն:

Օրիոն համաստեղության  վաղեմի անվանումը եղել է Օ Արիոն, հետագայում մեզ անհայտ ինչ-ինչ պատճառներով այն տառադարձվել է և դարձել է Օրիոն: Իսկ ի՞նչ է նշանակում Օ Արիոն:

«Օ Արիոն» նշանակում է երկնային-երկրային զրոյական գոտի՝ Արիաց տուն, այսինքն՝ Հայաստան, «Արարման երկիր», «Աստվածների տուն»՝ Արարատ: Օ-ն ոչ թե տառ է, այլ թվագոյացման նախահիմք, այսինքն՝ զրո՝ Օ. իսկ, ինչպես գիտենք, նա թվերի թիվն է, առանց որի չի կարող գոյանալ, սկիզբ առնել թվային համակարգը՝ 0,1,2.… Զրոն համայնի հիմքն է՝ Մեծ Ոչինչը, անբասիր Դատարկությունը… Եվ ի՞նչ եք կարծում. ժամանակը, որը Տիզերական ամենաբարձրագույն թվային համակարգն է, մի՞թե կարող է գոյանալ առանց զրոյի, մի՞թե այս աշխարհում կա որևէ մեկը, որն այս աշխարհում հայտնվել է հասուն մարմնով և չի սերվել սերմնահեղուկից, որի գոյացման հիմքը, ուզենք թե չուզենք, ընկալենք թե չնկալենք, միևնուն զրոն է՝ Մեծ Ոչինչը՝ Անէությունը, այսինքն՝ էության հիմքը անէությունն է, զրոն… (լավ, չխորանանք և չհեռանանք մեր խնդրից):

Բոլոր հին քաղաքակրթությունների երկնային բարձրակետը Օրիոն աստեղատունն է եղել, որովհետև նրանք հաստատ գիտեին, որ մեր համաստեղության առանցքը Օրիոնի գոտին է, նրանք գիտեին նաև, որ երկրագնդի վրա կա մի աշխարհագրական կենտրոնավայր, որտեղ երկնայինին զուգահեռ գոյանում է մեր երկրային զրո ժամը, և այդ երկիրը կոչում էին «Աստվածների երկիր» կամ «Արարման երկիր», և այդ իսկ պատճառով էլ նրանց քաղաքակրթողները անխտիր եկվորներ էին, սպիտակ ցեղի մարդիկ, և բոլորն էլ եկել էին «Արարման» կամ «Աստվածների» երկրից, միայն հայկական էպոսի հերոսներն են, որ վարվում են ճիշտ հակառակը: Ծնվելով Հայաստանում, միառժամանակ ապրելով այստեղ (Սանասար, Բաղդասար)՝ հետո գնում են այլ երկրներ (Մեծ Մհեր, Դավիթ) և վերադառնում: Եվ վերջապես Փոքր Մհերը, որը ժայռի մեջ է մտնում հարազատ հողում և խոստանում նույն ժայռի միջից դուրս գալ արդարության հաղթանակից հետո… Հայկ-Օրիոնը, ծնվելով Հայաստանում (մենք արդեն ստույգ գիտենք, որ 25920 տարի առաջ Հայկի-Շամփրուքը՝ Օրիոնի գոտին, ուղիղ է եղել երկրի հարթության համեմատ), ապա սկսել է իր երկնային վարընթաց շարժումը և «ուղևորվել» այլ երկրներ, այսինքն՝ երկնային աստիճանական «անկում է ապրել» և ծռվել հայկական երկնքում (ուշադրություն. «Սասնա Ծռեր». Սասուն նշանակում է սյուն, սիուն, սիոն՝ հորիզոն) և հակառակը՝ ուղղվել այլ երկրներում՝  երկրի առանցքի պրեցեսիայի (տատանման) արդյունքում, ինչպես արդեն նշել ենք, որ մ.թ.ա. 2900-2000 թթ.՝ Եգիպտոսում (Մեծ Մհերի այցը Մըսր հասուն տարիքում և Դավիթի վերադարձը մանկության շրջանում): 2012 թ. օգոստոսի 11-ին ավարտվեց Օրիոն աստեղատան մեծ բոլորաշրջանը (25920 տարի), Հայկի Շամփրուքի ծայրագույն Կշիռք-Մինտակա աստղը ամենայն ճշգրտությամբ «գրկեց»  երկնային առանցքը՝ հավասարակշռելով Ժամանակաշրջանը, և ավետվեց նոր՝ մեծ աստղային շրջափուլի սկիզբը (Փոքր Մհերը դուրս եկավ ժայռի միջից)…

Ամենաբացահայտ ցուցիչը Գիզայի մեծ բուրգի աստղաերկրային կոորդինատներն են, որոնք ամենայն ճշգրտությամբ միտված են Հայաստան, ավելի ճշգրիտ՝ դեպ Տաթև (ազիմուտ 45 աստիճան, հյուսիսային լայնության 39,5 աստիճան)…

Անդին 2013.07

 

 

Կարծիքներ

կարծիք