Քաղաքը իր մարմնից ինձ դուրս շպրտեց

Հեղինակ:

 

* * *

Մեր հանդիպման օրը

Ես կանաչ զգեստ կհագնեմ —

Ծառերի հետ չշփոթես:

Քո համար եմ ծաղկելու…

 

* * *

Երբ բաց էի թողնում թռչուններին,

դու եկար վերջին թռչունի ոտքից թել կապեցիր,

նրա փոխարեն դու թռար:

 

* * *

Քո հեռանալուց

հետո կորցրեցի հայրենիքս՝

թշնամու երազներում:

 

* * *

Քաղաքը իր մարմնից ինձ դուրս շպրտեց,

ասաց.

-Գնա ուր կուզես,

գնա հասակ առ, ծիլ տուր,

այստեղ ոչ ոք քեզ չի ջրի:

 

* * *

Հանդիպման վայրում

մանուկները խաղում են էլի,

մենք էլ հանդիպեցինք,

սեր խաղացինք,

խոսեցինք,

ցրվեցինք. դու՝ ձեր տուն, ես՝ մեր տուն:

Անդին 03.2018

Կարծիքներ

կարծիք