Հոքուններից ոգեշնչված

* * *

այնքան մեծ է տարածությունը

իմ բերանից

քո հոգին

 

* * *

դու

-մատով

դիպչում եմ աշխարհին

 

* * *

անլուսին գիշեր

մի թռչուն է

լալիս

 

* * *

թեյի գավաթը

պաղում է

ես նայում եմ քեզ

 

* * *

քեզնից

դեպի ինձ

փակ անսահմանություն

 

* * *

որքան մերկ է

ծոծրակը

մարդու

 

* * *

երեխան հարցնում է իր մորը

թե արդյոք ի՞նչ կա

վերը երկնքում

 

* * *

հոգին ինչպես աչքը

ներսում

և միաժամանակ դրսում

 

* * *

շտապող  մարդը

առանց նկատելու տրորում է

երեք խխունջ

 

* * *

կարծում էի թե

կպահեմ այս հոքքուն

բայց փախչում է ձեռքիս տակից

 

* * *

իմ բառերը

շտկեմ

-որ նրանք չմտնեն

քո ողջ գիշերվա

կեղևի տակ

 

* * *

Լռության ջուրը

կապույտ է

3 ապրիլի 1985

 

* * *

Մտատանջ  հանգիստ.

Աշխարհի հոգնած

Կեղևի տակ ես գիտեմ,որ

Օրն է այրվում

 

* * *

Արևածաղիկներ

Արմատախիլ

Արևներ են ընկել-

Աղոթող ուխտավորներ:

 

* * *

Երկրի պատյանն

ավելի հին է

քան քարերի հիշողությունը

 

լուսանկարված

Ժամանակ

 

* * *

Կաթնծիր

Գուցե ավելի ճիշտ

կլինի ասել

անիշխանության մատնված

աստղափոշի:

 

* * *

Նա ինձնից ավելի

լավ գիտի որ ես

իմ քայլերի ճամփան եմ

 

Ո՞վ եմ ես

 

 

 

Շարքը՝ «Անսահմանի երկրաչափությունը» գրքից

Ֆրանսերենից թարգմանեց Ալեքսանդր Թոփչյանը

Կարծիքներ

կարծիք