Ալբերտ Մկրտչյանի հիշատակին

47.thumbԵվս մի հրաժեշտ, որը դժվար է ընդունել. կինոռոժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահը: Սակայն իր ֆիլմերը ապրեցնող էին, իսկ դա նշանակում է, որ հիմա արդեն այդ ֆիլմերը կապրեցնեն  հենց իրեն:

Ամեն անգամ,  երբ էկրաններին կհայտնվի  «Հին օրերի երգը»,  Ալբերտը  այդ ֆիլմի  հետ կգա:  Ամեն անգամ,  երբ  «Մեր մանկության տանգոն»  բերի իր հետ Մհեր Մկրտչյանին և Գալյա Նովենցին, Ալբերտը նրանց հետ կլինի:

Իր կինոն  անցած դարի 70-80ական թվականների  գեղարվեստական հարստություններից է,  որի լավագույն  նմուշները  հաղթահարում են այդ  ժամանակաշրջանը և դառնում մե՛ր ժամանակի հարստություն:

Եվ վերջապես իր ֆիլմերում անընդհատ ապրում, շնչում, խոսում և իր ամբողջ գունագեղությամբ ներկայանում է Գյումրին:  Այն Գյումրին, որը  շատ առումներով արդեն անդարձ հուշ է: Եվ  այն Գյումրին,  որը ամբողջ ուժով ձգտում էր  վերապրել արդեն «Ուրախ ավտոբուս» ֆիլմում:

Ալբերտ Մկրտչյանի կինոն մխիթարողներից է: Ինքը մարդուն չի թողնում անհույս:

Տարիների կյանք է կապում ինձ նրա հետ: Ոչ միայն այն հեռավոր-հեռավոր անցյալներից,   երբ նա Արվեստի աշխատողների տան՝  Ադրի-ի, ամանորյա հանդեսներին Ձմեռ պապ էր՝ թատերական ինստիտուտի ուսանող լինելով, և՛  դեռ հայֆիլմական ժամանակներից, երբ ստեղծվում էին նրա լավագույն  կինոերկերը: Եվ կապում են նաև տարբեր-տարբեր  ճանապարհներ, որ անցել ենք միասին Ռուսաստանով ու Եվրոպայով, այս կամ այն փառատոններով:

Ինքը անսպառ հումորի  մարդ էր, ներսը ուժ կար և ամբողջ հոգով կապված էր իր բնօրրանին:

Ի՞նչ արած…

Այս է բնության կարգը…

 

Կարծիքներ

կարծիք