Ի տեղի խմբագրականի. Թուղթ ու գիր

20151908181752586-e1450869144520

  9 բան, որ տեղի կունենա Հայաստանում և հայերի հետ

              առաջիկա 9 տարիներին

  1. Բնակչությունը կեռապատկվի՝ հասնելով 5-6 միլիոնի: Կսկսվի հայրենադարձության հզոր ալիք,
  2. Կփակվի երեք նախարարություն,
  3. Հայ Առաքելական եկեղեցին նորովի կդրսևորվի որպես Ազգային Հոգևոր կառույց,
  4. Կրթությունը Հայաստանում կդառնա գերակա ուղղություն: Կրթական ոլորտին կհատկացվեն ավելի շատ միջոցներ, քան ռազմական ոլորտին,
  5. Կսկեն պետականացվել հանքերը,
  6. Պետական մակարդակով վեր կհանվի Հայոց Առաքելությունը, և կսկսվի դրա ներդրումը հայոց պետականության բոլոր ոլորտներում,
  7. Ծնելիության միջին ցուցանիշը 2-3-ից կհասնի 5-6-ի,
  8. Չինաստանը Հայաստանի համար կդառնա նույնքան ռազմավարական գործընկեր, որքան Ռուսաստանը, որոշ դեպքերում՝ նաև առավել,
  9. Ընդդիմությունը որպես քաղաքական պայքարի գործիք վերջնականապես կսպառի իրեն, և ժողովուրդը կսկսի հստակ գիտակցել, որ ազգի ու երկրի համար կարևորագույն խնդիրները լուծվում են ոչ քաղաքական մակարդակում,
  10. Լրջորեն կամրապնդվեն հայ-հրեական հարաբերությունները, ինչը խիստ բարենպաստ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա,
  11. Հայաստանը կդառնա գենետիկ մոդիֆիկացված սնունդին ծանրակշիռ այլընտրանք առաջարկող սննդամթերքի արտադրության միջազգային կենտրոն,
  12. Հայաստանում կսկսվեն միջուկային զենքի պատրաստմանն ուղղված կոնկրետ քայլեր, որին կաջակցեն մի շարք գերտերություններ,
  13. Թուրքիան կսկսի հայկական հողերի աստիճանական վերադարձման գործընթացը,
  14. Մխիթարյան միաբանությունը կհրապարակի մինչ օրս կորսված համարվող հնագույն հայկական Սրբազան գրքերից մեկը,
  15. Հայաստանում կհայտնագործվի և կարճ ժամանակում կիրառության մեջ կդրվի բացառապես նոր՝ հոգեբանական (психотрон) զենք,
  16. Կսկսեն իրականանալ Նոստրադամուսի և մի շարք այլ հանրահայտ գուշակների կանխատեսումները Հայաստանի և հայերի վերաբերյալ,
  17. Հայաստանում կկառուցվի կամ կվերականգնվի նոր իսլամական կառույց,
  18. Հայաստանում կգտնեն Որդան կարմիր ներկ ստանալու կորած հնագույն եղանակը,
  19. Իրենց հայ համարողների թիվն աշխարհում կհասնի 27 միլիոնի,
  20. Համաշխարհային բլոքբասթեր կդառնա հայ ընտանիքի մասին պատմող մի ֆիլմ,
  21. Յոթնագրյանքի մասնակի վերծանման շնորհիվ Հայաստանում կստեղծվի տնտեսական նոր մոդել, որը ո՛չ կապիտալիզմ է, ո՛չ սոցիալիզմ: Այն հիմնված կլինի հոգևոր հիմքով տնտեսական հարաբերությունների կառուցման վրա,
  22. Հայաստանում փաստացի կդադարեն գործել բոլոր քաղաքական կուսակցությունները: Հայաստանը կդառնա բացարձակ անկուսակցական պետություն,
  23. Հայաստանը կսկսի պետական մակարդակով խմելու ջուր վաճառել ողջ տարածաշրջանին,
  24. Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցներով կփորձի ցամաքային կամ ծովային ճանապարհ ունենալ Հայաստանի հետ,
  25. Երուսաղեմում կամրապնդվի հայկական հոգևոր-մշակութային ներկայությունը,
  26. Ժողովրդի շրջանում հայտնի ընկերական լոտոն (лоторея) պետական մակարդակով կսկսվի կիրառվել որպես անտոկոս վարկավորման մեխանիզմ,
  27. Ի հայտ կգան հայ մարգարեներ, որոնք բավական լուրջ կանխատեսումներ կան

Անդին 6.2016

Կարծիքներ

կարծիք