Խմբագրական/Գաղտնատեսի սահմանագիծը  

 

IMG_6498Դպրոցից և համալսարանից անցել են տարիներ, բայց ես այսօր էլ եմ այդպես մտածում:

Եվ իմ կյանքում ճանաչած մարդկանց մեջ շատ են նրանք, ովքեր չեն փնտրում, չեն կասկածում, որովհետև ամենակարևորը՝  հավատում են:

Եվ առաջինն այդպիսի մարդկանցից, ում ես ճանաչեցի, մայրս էր:

Մայրս կյանք էր քարոզում իր  վեց զավակներին և բոլորին: Ասում էր.

-Սխալ են այն մարդիկ, որոնք մտածում են, թե կարևորը Աստծո հետ մտերիմ լինելն է, իսկ հրեշտակների հերն էլ անիծած՝  առանց հասկանալու, որ Աստծուն հասնելու ճանապարհը հրեշտակների միջոցով է, և հրեշտակներն են, որ մեր խոսքը հասցնում են Աստծուն:

Ինձ միշտ համոզում էր.

-Դու շատ գեղեցիկ ժպիտ ունես և գյուղի միջով անցնելիս ժպտալով բարևիր մեծերին: Բարևն Աստծունն է, զավա՛կս:

Եվ կյանք ու սեր քարոզող մայրիկս խոսում էր նաև մահվան մասին.

-Մահը, տղա՛ս, ծնված օրից ուղեկցում է մարդուն: Մարդու մահն իր հետ է ծնվում: Եվ ամբողջ կյանքում նա քո ականջի հետևում է: Մահը քո ամենահավատարիմ ընկերն է, որ ամբողջ կյանքում քայլում է քեզ հետ, ուղեկցում, մասնակցում է ուրախությանդ, քանի դեռ քո ականջի հետևում է, չնայած դու փախչում ես մահից՝  վախենալով նրա մասին մտածել, բայց նա քեզ առաջնորդում է: Մահն է, որ քեզ հուշում է՝  ապրիր Աստծո տված կյանքով և երջանիկ եղիր, մի վախեցիր երջանիկ լինելուդ համար: Սիրիր տունդ և զավակներիդ ու մի վախեցիր մահվան մասին մտածել:

Այսպես խոսում էր մայրս՝  գլխահակ, ճերմակ գոգնոցի ժանյակի հետ խաղալով.

-Այո՛, տղա՛ս, մահը մարդու ականջի հետևում է և ամբողջ կյանքում ուղեկցում է նրան, բայց կյանքդ այնպես պիտի ապրես, որ քեզ ուղեկից մահը մի քայլ քեզանից առաջ չընկնի:

Մի հին բժիշկ կար մեր գյուղում, որն ասում էր, թե շատ տաքն էլ է սառը, շատ սառն էլ է տաք: Այսինքն թե մեր կյանքը տաքի ու սառի արանքում է անցնում, ինչը հենց բնական կյանքն է: Եվ երբ շեղվում ենք այդ չգրված օրենքից, մարդն սկսում է մարդուն չճանաչել:

Այնինչ մարդը պիտի ճանաչի մարդուն, ուրախությունը ճանաչի ուրախությանը, սերը ճանաչի սիրուն և մահը՝  մահին…

Ինչո՞ւ ենք վախենում ճանաչել իրար, ինչո՞ւ ենք փնտրելու,գտնելու ու բացահայտելու սուրբգաղտնատեսը փոխարինում դասագրքերումգրված կյանքը անգիր անելով:

-Այնինչ կյանքը մարդու և մի այլ մարդու միջև է, տղա՛ս,- շարունակում էր մայրս…

Անդին 2.2016

Կարծիքներ

կարծիք