Ի տեղի խմբագրականի. Ոչինչը

ASTGH-1

Ամենահեռու ամպի վրա կար մի քաղաք, որտեղ Աստվածներն էին ապրում: Աշխարհի յուրաքանչյուր երևույթի այստեղ միանգամից մի քանի Աստված կար: Այդ էր պատճառը, որ նրանք հաճախ վիճում էին, և քանի որ շատ զբաղված էին երևույթները կիսելով, իրենց ամպը գնալով ավելի ու ավելի էր հեռանում աշխարհից:

Ոչ ոք չգիտի, թե ինչպես, նրանց հետ մի էակ էր ապրում, որը ոչնչի Աստված չէր, և իրեն հենց այդպես էլ անվանում էին՝Ոչինչ: Աստվածները նույնիսկ չէին հիշում, թե ով է նրան ստեղծել:

Չնայած որ Ոչինչը Աստված չէր, նա շատ զբաղված էր: Ամեն օր Աստվածներին ոչինչ էր տանում, իսկ Աստվածներն էլ ոչնչից ինչ-որ բան էին ստեղծում:

Մի անգամ Աստվածներից մեկը ծիծաղում է Ոչնչի ոչնչության վրա, վռնդում քաղաքից և անգամ ամպից: Հաջորդ օրն Աստվածները արթնանում են և տեսնում, որ ոչինչ չկա:

Անդին9. 2017

Կարծիքներ

կարծիք