Ի տեղի խմբագրականի.Ամանորի  գիշերվա հրաշքը

Մանան-Առաքելյան

Ժամանակ Աստվածության մոգական պահերից մեկին ևս մարդը տվեց անուն… Երկու ժամանակային ընթացքներ էր բաժանում այդ Պահը…Հինը հանձնում էին Հավեժության երթինª նույն այդ երթից ստանալով նորը…

Բռնելով աստղերի ծիրըª Մարդը կարողացավ հաշվել ևգտնել այդ պահի դյութիչ խորհուրդը… Հավատաց… Լցվեց բարի սպասումով և խինդով… Սպասումն ու հրճվանքը նա կիսեց նախ Ջրի ու Կրակի հետª այդ մոգական պահին կաղնդելովª կախարդելով Ջուրն ու մշտավառ պահելով Կրակը:

Անապակ էությամբ էր պետք հաղորդակցվել Պահի զորությանը: Մարդը դա էլ արեցª մաքուր պահելով նախ հոգին, ապա նաև մարմինը, Տունը… Բնության բարիքները զոհաբերելով ամենաշռայլ Ծնողինª նույն Բնությանը, Մարդը խնդրեց առատ բերք… Եվ ստացավ…

Ժամանակի Ծիրը չփոխվեց… Փոխվեց միայն Մարդը… Ստեղծեց արհեստական իր աշխարհն ու ներփակվեց այնտեղ…

-Մարդի°կ, իրականում չի փոխվել նաև Ամանորյա զրգունգիշերվա խորհուրդն ու այն ամենայն Բարին, որ տալիս է Տիեզերքը… Իրականում մենք ապրո°ւմ ենք այդ հեքիաթում, որն այնքան սիրուն ու իրական է, ինչպես հունվարյան երկնքի պայծառ աստղերը… Ամանորյա հեքիաթը ամենազոր է… Թող այն հոսի Քո Էության մեջª արթնացնելով թմրած հիշողություններդ մեր իրական Գոյի… Թող այն բացի ՔՈ ամուր-ամուր փակված ափերն ու այնտեղ դնի մի բյուրեղյա Փաթիլ… Փաթիլ, որը չի հալչում… որն այս տարում, և ամե°ն պահ, և ամե°ն վայրկյան կլինի քեզ հետª ջերմացնելով սիրտդ… Իսկ քանի որ Ամանորը այն մոգական պահն է, երբ Հնի ու Նորի բաժանման պահին բոլոր տիեզերական ջրերը ոսկի են դառնում և կատարվում են բոլոր-բոլոր իղձերը, շտապիր ինքդ ընտրել քո ափի չքնաղ Փաթիլի անունն ու իմաստ տալ նրան… Անուն, իմաստ, որոնք կիմանաս միայն դու…

Եվ երբ հոսեն ոսկե ջրերը, ողջ Բնությունը քեզ կշշնջաª Բարի Ամանոր…

Փորձիր լսել…

ԱՆդին 1.2017

Կարծիքներ

կարծիք