Պոեզիա

DSC04350

* * *

Կաթնագույն ակացիաների

նեղլիկ ճամփեզրին

ոտնահետքերս կանգ առան մի պահ…

Ի՞նչ ծանոթ մեղեդի է օդի մեջ.

մի ժամանակ այդ մենք ենք համբուրվել այստեղ:

 

* * *

Աչքերս փակեմ

ու լինեմ այն աղջիկը

փոքրիկ, պստիկ, անմեղ,

ում տանում էր մոխրագույն մեքենան…

Հայրս էր ղեկին…

 

* * *

Կայարաններում

ճակատագրերի

հանելուկ կա մեծ,

և այս թռիչքը

սուրբ խորաններում

ամրագրեց մեծ սեր.

մոշահամ համբույր,

աշնան մի էսքիզ,

դեղնահար կտավ,

կայարաններում

կույր Ճախրանքներից

դու ինձ լուռ գտար:

 

* * *

Խորագրեր՝  կարոտներ վերնագրով,

Թե՞

Վերնագրեր՝  կարոտի բնագրով…

 

* * *

Խուճուճ է մի բան

ու ինքս եմ խուճուճ…

խճճված վաղուց

սարդոստայններից

ճամփեքին հյուսած.

և ալպիական

սառը լեռներից

փչող քամու տակ

քար եմ դառնում ես:

Անդին 8.2017

Կարծիքներ

կարծիք