Երազներ մահվանից հետո

Հեղինակ:

 

 

Արթուր-ՄիկոյանՄտապատկերները կարող են հոգում հանդես գալ երազի պես, ինչպես անորոշ ներշնչանքները:

Ռուդոլֆ Շտայներ

 

Մարդը, ում հաջողվել է հաղթահարել հոգևոր կյանքի աստիճանակարգերը և մարսել ամեն տեսակի արտասովորություններն ու տարօրինակությունները, մոտ է անանունության իդեալին:Այդ մարդիկ ընդհանուր կարգուկանոնը ծառայեցնում են իրենց վերանձնային նպատակների իրականացմանը:

Թիկալի ամբողջ բնակչությունը, լուռ նստած, համակ ուշադրությամբ լսում էր հանրային հեռուստատեսությամբ ուղիղ եթեր հեռարձակվող Ադոնայի կլինիկական մահվան պատմությունը:Դա մի անսովոր, զարմանահրաշ պատմություն էր, որն սկսվում է այսպես.

«Երբ հոգիս լքեց մարմինս, մի մեղեդի մորմոքում էր ճրագալույցի յոթերորդ օրվա ավարտի համար: Մտքանման ստվերս վերջին անգամ լիզում էր շիկամազ բուժքույրերիգլուխները և սպասում կրկնվող սցենարին` ճամփորդությանը երկար թունելով:Երգեհոնահարի ոտքերն ու մատները խառնվել էին երգեհոնի ոտնակներին ու ստեղներին` անկանոն կատարելության մի երգի սկիզբ դնելով: Հոգիս ձայնային ելևէջումներին համահունչ ֆիգուրներգտնելու նպատակով սկսեց իր ճանապարհորդությունը: Թունելի վերջում երևացող լույսը խառնված էր որոշակի քանակությամբ հեգնանքով, որը պնդանալով` նախապես տեսակավորում էր իրադարձություների և պատկերների հաջորդականությունը:

Ստվերիս կամ հոգուս ընտրությունը ձերն է, հետևող մոդայիկգաղափարները տարուբերվում էին առօրյա խզբզանքների մեջ` դառնալով զանգվածային սպառման ապրանքների կնիք: Իմ արժանապատվության,գոյության հերոսական-ասկետիկ շարժումը ընդհատվեց, և եսս կորցրեց իր բոլոր բաղադրիչները: Արդեն թունելի անչափելի տարածությունն անցել էի: Աղմկոտ երաժշտությունը մնացել էր անցյալում` ժամանակների արտադրական շփացած կրքերում:

Թունելից անդին հոգևորությամբ ներծծված մելամաղձիկ համաձայնության հիման վրա կառուցված բազմաձև, ներդաշնակ իրականություն էր: Իմ ամենամեծ վախն այն է, որ լեզուս, բառաֆոնդս երևի չի բավարարի, որ ձեզ ներկայացնեմ այն, ինչ տեսել եմ: Ուրեմն նախօրոք ներեցեք պատմության անհստակության համար: Ինձ հետ հավասար քայլող մի առանձին միտք, հանդիպելով խառնափնթոր, անընդհատ ավելացող պատկերներին, համառոտագրած մոտիվներից առանձացրեց իր նախընտրածները:

Խաղաղ մտքի բազմաթիվ ոլորտներից հավաքած պատկերներըգեղագիտորեն անմիջապես միավորման, խմբավորման անցան: Ոգուս հայեցողական թռիչքը, օժտվելով նորգործառույթներով, վերժամանակային մի տոնակատարության ակորդի վերածվեց, և անհայտ հրավիրյալների ջերմեռանդ հայացքների ներքո սկեսցի զբոսանքս: Ամեն քայլափոխի սկսեցին հայտնվել որևէ ֆուգայով կատերալապեսգոյավորված իրականություններ, որոնք վերածվում էին մարդկային վարքի մեջ խտացված բարձրագույն մտքի տոնակատարության:

Դա միգաղտնածածուկ իրականությամբ թաթախված աշխարհ էր, որ խարանվում էր առավոտյան լույսերին և կորչում փակված աչքերի կոպերի տակ` որպես ջանադիր հոգևոր կյանքի ընծայականչ:Իրար հաջորդող իրարամերժ բույրերը միախառնվում էին ինձ հետ, և հոգիս փշփշուկների վերածվածգույների տպավորություն էր թողնում:

Այնտեղ տարածությունը մշտապես լցված էր վերահասգարնան երջանկության զգացումով, որն իբրև զգայական աշխարհի կախարդանքիգերադրական աստիճան` քեզ դրդում էր անընդհատ վերաճանաչման:Բուրմունք-ակորդներն անժամ հայտնության զուգորդում էին` վավերական զգայական ապրումի արթնացումը, որի արդյունքում մեռած աչքերիս խորամանկ ժպիտը կնճիռների նորանոր հերթեր էր գոյացնում:

Կներեք, մի բաժակ ջուր տվեք, կոկորդս չորացավ:Շնորհակալություն:Հա, շարունակեմ:Այդ ամենը մի պար էր, որը չէր ճանաչում սիմետրիայի առանցքի և ոչ մի կողմ:Թռչուններն ընդհատումներով էին թռչում, որովհետև յուրաքանչյուրը կանգնում և հետազոտում էր դիմացինի թռիչքի հետագիծը` դրանց մեջգտնելով սայթաքած, ընկած անմեղ աչքերի նորանոր հետքեր: Նրանք այդ հետքերը թևով հրում,գցում էին կիսալույսի մեջ` դատարկությունը լցնելով շփոթված աչքերի մտավոր տարածությամբ: Բյուրեղացած տրամաբանությունն աճող արագությամբ պտտվում էր և պայթում խսիրներով ծածկված, երևակայությամբ շինված ձվաձև քարե հատակին:

Հոգևոր պարտեզի կույր ծաղիկները միմյանց տրորելով առաջ էին նետվում`գտնելու իրենց տեսողությունը` շփոթված աչքերի կացարանը:Ես վախով և խարխափելով փորձում էիգտնել խոնարհումի արժանի պատկերների ծածուկ խորհրդանիշը:Ներսիս ծաղկումը կառավարում էր տիեզերական հավերժական շնչառությունը:Հանգչող երեկոնգունավորվում էր վարդագույն ծաղիկների շաղախով, և շրջակայքը կահավորվում էր հովվերգականգեղեցկության քնքշանքով: Ինձ անհայտ ծաղիկների վրա մեղուներն ու թիթեռները ծածանում էին իրենց տոհմերի դրոշները, և ես մինչ առավոտ ննջում էի բոլորի և ամեն ինչի հետ միասին:Լույսը բացվում էր երազային խավարի միջից:

Դյուրաթեք մարմիները երկյուղալի շարժմամբ անցնում էին փայլակնացայտ ցոլանքների մեջ:Կապտականաչագույն աշխարհիգույների մեջ ես ինձ հեռվից տեսնում էի որպես ոսկեգույն մարմիների մեջ ծաղկած վերջին ծաղիկ:Իմ առջև բացված հյութառատ մարգագետնում ծերունական խելոք դեմքը լեռնաստանի թարմություն ու ուժ էր ներարկում: Այս ամենի միջև հրաշալիորոն տարուբերվող բազմիմաստության մեջ քամին բացել էր մոմի քաղցր բուրմունքով պարուրված ծերունական խելոք դեմքի սրտի դռները և, համաչափորեն ներդաշնակ, իր ներսի աշխարհից բոլորին հրավիրում էր հավաքել ծառերի առատ բերքը:Ես, որ հոգնել էի պատկերների անհասկանալի վիճակներից, շտապեցի այնտեղ` բերք հավաքելու:

Ծերունու ներսի մակերևույթը կլանեց իմ պատահական զգացողությունների կենտրոնը և ազատ արձակեց` համակված հրաշքի զովացնող շնչով:Խոր, թվացյալորեն հոսուն լռության մեջ զգացի նրա ներաշխարհային պատկերների ողջ հորձանքից դուրս սահմանների և շրջանակների անանցանելիության անհնարինությունը:Հոգիների բաղեղներով փաթաթված երազային շարախաղացից անդին ծպտված ինչ-որ լույս երևաց, որ ամենաբազմազան ռիթմերով ընկալեց պահի զվարթ ակնթարթը:Այդ զվարթ ակնթարթն անիմանալի վայելք ներարկեց իմ նորահայտ եսի մանկականորոն շողարձակող պարզությանը, որի ամբողջությունն արտահայտվում էր մի անթաքույց շողարձակող ժպիտ` դիրքավորված ուրիշ աշխարհի օրենքների բարեհաճությամբ: Դա իմ մի զգացումն է, երբ ներքին դիմադրությունդ կորչում է և հոգու բոլոր մասերը ներծծվում են անընդհատ ավելացողգերհաճույքով, և հոգին` իբրև ոչնչի կամ որևէ երաժշտության խորհրդանիշ, իր սրտի զարկերով և շնչառությամբ մաքրում է կլավեսին նվագողի ճկուն, մտածող ձեռքերը:Նախալեզվի նոր մոգական բառերը հին նոսրացող օդը ներփչում էին պետական ապարատի ծերացող օրգանիզմի մեջ, և նրանց հաշվետվությունները դառնում էին ավելի տաղտկալի, և լուսինն իր հոգնածգունդը թեքում էր երազող աստղագետի հայացքին հանդիման:Այս ամենից հետո եկավ անմարմին դիմակների մրցավազքը, որը մի պահ ինձ մղում էր անպայման մասնակցությունս բերելու:

Մեկնարկ տվեց հեռվից լսվող սուլոցը:Ես առաջ անցա դիմակներից, իսկ նրանք իրենց փոքրգոյերով խրվեցին ինձ հազիվ տեսանելի ճահիճների մեջ և բնազդային հլությամբ ապանյութականացրին մարմնավորգոյից եկող անձնական կյանքի վերջալույսի մարումը:Փաստորեն հաղթեցի նրանց:Որպես պարգև ստացա բարձր լեռներից եկող զուլալված պատկերների մոգական հմայքը:Հստակորեն չափեցի դեպի ինձ եկող բառերի արագության հնչերանգը:Անհայտ ձայնն ասում էր.

«Դու գտնվում ես քո չտեսած երազների աշխարհում:Նա, ով երբեք երազ չի տեսել, միայն նա կարող է ընկնել իր երազների աշխարհ:Դու հիմա պետք է հանգստանաս:Կվերադառնաս այստեղ մի քիչ ուշ»,- ասաց ձայնը, և ես, հանդերձավորված ծիսական թիկնոցով և սրբազան շղարշով, հետզհետե վերագտնելով մարմնիս բոլոր մասերը` աստիճանաբար սկսեցի վերադառնալ մարդկանց աշխարհ:Վերադարձիս ժամանակ զգացի տառապանքով ավերված մեր աշխարհի լարված էներգիան, որն ինձ տանջում էր ստվերիս ու արևի միջակայքում:Մարմնիս բջիջները կենդանացնող սենտիմենտալ շունչն ինչ-որ չենթարկվող հանճարեղության էր տանում:Աստղերով լի երկնքի մեջ սահելով` ըմբոշխնում էի ռիթմիկ շնչառությանս փափկությունը:

Հանկարծ երկինքը վերածվեց սպիտակ սավանի, ու ես հարություն առա բժիշկների ու բուժքույրերի սարսափած հայացքների ներքո:Գլխիս շուրջը հավաքվածների հարցերն ականջիս հասնում էին անհասկանալի` որպես մանկական ծանծաղ թոթովանք, որը դեռևս չի ըմբռնել բարեհղկված երևույթների պարզ կարգավորումները:Բանաստեղծը դեղին լույսի կաթիլներից արարում էր պարող տողեր, որոնք երգում էին բակում բխող հին շատրվանի նման:Իսկ ես իմ չտեսած երազներից հանեցի իմ զվարթ նիրհի մեռնող ստվերներին:Ժամանակի ունայնությունը կորավ իմ երազների աշխարհում, և դուրեկան մի ներշնչանք խելամտորեն ինձ համար կազմակերպեց այդ փոքրիկ աշխարհի ամբողջ հմայքը:Այսքանն էր իմ կլինիկական մահվան պատմությունը:Այդուամենայնիվ խիստ մանրամասնություններին չտրվեցի, որպեսզի ավելորդ անգամ չծանրաբեռնեմ ձեր միտքը:Շնորհակալություն համբերատար ուշադրության համար:Սրտագին բարևներ այն աշխարհից` անհայտ ձայնի կողմից բոլոր երազ չտեսնողներին՚,- ասաց Ադոնան` ավարտելով խոսքը:

Այս պատմությունը շրջադարձային դարձավ Թիկալի բնակչության համար:Սկզբում Ադոնայի նման աննախադեպ ելույթը միայն հարուցեց բնակչությանգերակշիռ մեծամասնության ծաղրանքը:Զվարճախոս լրագրողներն ուգրողները տարբեր պատմություններ էին հրապարակում ամսագրերում ու թերթերում` հիմք ընդունելով Ադոնայի պատմությունը:Այս ամենը դարձել էր հասարակական համընդհանուր քրքիջի առիթ:Ամենուր և միշտ ծաղրվում էր Ադոնան:Սակայն հասարակական խրխինջն սկսեց աստիճանաբար մարել, երբ միմյանց ետևից երևան եկան երազ չտեսնող մարդկանց կլինիկական մահվան անհավանական, արտասովորգրավիչ պատմությունները:Եթե Ադոնան, խնայելով մարդկանց հոգեկան փխրունությունը, չպատմեց խիստ մանրամասնությունները, ապա նրանից հետո կլինիկական մահ տարած աներազ մարդիկ պատմեցին ամեն ինչ` ինչպես կար: Դա մի մեռած շարժում էր ապրողների համար:Ուղիղ եթերում հնչեցված պատմությունները ցնցում էի հեռուստադիտողների` թիկալցիների ենթագիտակցությունը` աշխարհի պատկերները նրանց աչքերում փոխարինելով երազների աշխարհի պատրանքատիպ դրվագներով: Մարդիկ ամենուր քայլում էին լուսավորված սրտով` ընկղմված խորհրդավորության մեջ:

Պատկերները մտնում էին մարդկանց աչքերի, կոկորդի մեջ և պտտվում նրանց շնչառության հետ` վերստին թարմ բջիջներ մատակարելով մարդկանց ծերացող օրգաններին:Իրականությունը հետզհետե ետ էր նահանջում` իբրև ժայռից պոկված մի բեկոր, ևգահավիժելով անհետանում էր մարդկանց հոգիների վիրտուալ ծովում:Մարդիկ նայում էին միմյանց աչքերի մեջ և հազիվ զսպում իրենց ներսում մղկտացող հառաչանքը:Աշխարհի ողջ լարվածությունը, ցավերը և հակասությունները կարծես կենտրոնացել էր նրանց չլսվող ձայնի հնչերանգի մեջ:Ամենուր առաջ էրգալիս մահվան նկատմամբ սոսկալի վախը:

Մահվան անորոշությունն ու վախը մարդկանց մղեց ծայրահեղ քայլի: Նրանք դրամահավաք սկսեցին, հավաքվածգումարը տրամադրեցին Դեղագործների միությանը, որպեսզի նրանք ստեղծեն մի դեղ, որը կկանխի իրենց երազները, և նրանց անորոշությունը կփոխարինվի տանելի երազների աշխարհի նիրհեցնող թմբիրով:Թիկալում շատ մարդիկ նույնիսկ իրենց ողջ կարողությունը ներդրեցին դեղահաբի ստեղծման ծախսերի համար:Բոլորը վարակված էին մահից հետո իրենց չտեսած երազների աշխարհ մուտքգործելու տենդով:Աներազ մարդկանց հեղինակությունը հասարակության մեջ աստիճանաբար աճում էր:

Իսկ Ադոնայի հեղինակության այնպիսի կտրուկ աճ արձանագրվեց, որ նա, անգամ բարձրագույն կրթություն չունենալով, ընտրվեց Թիկալի կառավարիչ:Թիկալում երազների մուտքը կանխող դեղահաբի ստեղծման աշխատանքներում ներգրավվեցին հազարից ավելի դեղագործներ:Բազմաթիվ փորձարկումներից ու տքնաջան աշխատանքներից հետո Թիկալի դեղագործների մեծ խումբը կարողացավ հայտնագործել դեղահաբը:Դեղահաբի ողջ բաղադրությունը պիտի խիստգաղտնի մնար հասարակության համար:Դեղահաբերը խմելու համար նախօրոք բոլոր հաճախորդները պետք է հերթագրվեին:Դեղամիջոց օգտագործողները բոլորն իրոք փաստում էին, որ իրենք երազներ չեն տեսնում:Մահվան անորոշությունն ու վախը հետզհետե նահանջեցին:

Մարդիկ դադարեցին խոսել երազների մասին:Բայց այդուհանդերձ Թիկալում եղան մարդիկ, ովքեր չընդունեցին այդ դեղահաբը, որն, ի դեպ, միանգամյա օգտագործման համար էր:Սակայն Թիկալի իշխանություններըգաղտնի կերպով զգուշացրեցին բոլոր մթերային խանութների տերերին, որ նրանց սնունդն առանձին տան, որի մեջ կլինի վերոնշյալ դեղամիջոցը:Իշխանությունները չէին ցանկանում, որ երազատեսները իրենց պատմություններով շփոթմունքի ու ավելորդ մտրումների մեջգցեին երազ չտեսնողներին:

Ժամանակն անցնում էր, երազները մոռացվում էին:Գունագեղ օրը մարդկանց իրգրկից բաց էր թողել կենսական ռիթմի նախատինքի մեջ և այլևս չէր ցանկանում զգալ նրանց մարմիների ջերմությունը:Բանակությունը ճնշել էր ոգու երաժշտությունը, որը երկնքի փոխարեն էլեկտրոնային, վիրտուալ իրականության մեջ մխրճված էլեկտրականությամբ դողահարվում էր:

Արդեն մեկ դար էր անցել, ինչ մարդիկ երազներ չէին տեսնում:Հիմա տատերը, պապերը իրենց թոռներին ու ծոռներին լեգենդներ և առասպելներ էին պատմում երբեմնի երազներ տեսնող մարդկանց մասին:Երեխաները, զարմացած այդգիշերային պատմություններից, նիրհում և քնում էին սրտի մորմոքով` երազելով երազների մասին:Նրանց քնի մեջ երազները փշուր-փշուր առկայծում էին, և երեխաներն անուշ ժպտում էին քնի մեջ:Երազներն իրենց վերջին ճիգն էինգործադրում` երեխաների քնի միջոցով մտնելու մարդկանց քնի մեջ, և մեծահասակների աշխարհն անտեղյակ էր մնում երազների դանդաղ վերադարձի մասին:

Երազները, հալվելով, դուրս էինգալիսգիշերվա շլացուցիչ լուսատուի ճեղվածքից և մերձենում երեխաների հետ:Երազների աշխարհը հետզհետե տեղափոխվում էր մարդկանց աշխարհ:Մարդիկ ծունկի էին իջնում ու խոնարհվելով երկրպագում երազային պատկերներին` իբրև աստվածների ևգերագույն արարածների:Երազային պատկերները անկեղծ խանդավառությամբ մշտապես խաղում էին երեխաների հետ:Մեծահասակները երազային պատկերներին հաղորդակցվում էին հենց իրենց մանկահասակ երեխաների միջոցով:

Երազների աշխարհը, տեղափոխվելով մադկանց աշխարհ, քարացել, մնացել էր խանդավառ, մոլեռանդ լրջությամբ:

Շվեյցարիա, Բեռշվիլ

Անդին 7,2017

Share

Կարծիքներ

կարծիք