Պոեզիա

DSC08507

 

 

 

 

 

 

 

 

***

Թող նրանց բոլորին.

ես սպասում եմ քեզ

քամոտ տանիքների,

ցամքած շատրվանների ու

լուռ հոսող գետերի քաղաքում։

***

Երկրի մի անկյունում,

թաց աշուն է՝

կարմիր շագանակների բույրով,

Երկրի մի անկյունում,

կարմիր մայրամուտ է՝

հեռացումի արցունքներով։

***

Ես անցնում եմ թղթից անդին

ամեն անգամ,

երբ փորձում ես ընթերցել ինձ։

***

-Ցուցամատով ոչինչ ցույց մի՛ տուր։

Մայրս զրկում էր

զարմանալու,

ուրախանալու,

հեռուն բացահայտելու հաճույքից…

***

Ամբողջ աշխարհը մի սավանի վրա է,

թե նեղացնեք,

կքաշեմ սավանն ու

բոլորս կկորչենք։

***

ՄԻԱՅՆԱԿԸ

Եվ ոչ մի ալեհավաք չորսաց

Ճիչս քաղաքի աղմուկի մեջ:

Անդին 7,2017

Կարծիքներ

կարծիք