Գրքի օրեր Երևանում կամ Yerevan Book Fest

 

Այն, ինչ կատարվում էր Երևանի կենտրոնում վերջին երեք օրերին պատասխանն էր «իսկ այսօր գիրք կարդու՞մ են, թե՞ ոչ ե հարցին:  Հայաստանում ոչ միայն կարդում են, նաև գրում են, տպագրվում են և այդ գրքերը  զբաղեցնում են տեղեր մեր գրադարաններում:

Կայացավ Երևանյան գրքի առաջին փառատոնը: Երեք օր քաղաքը գրքոտ մթնոլորտում էր: Փառատոնը ստեղծել էր հարթակ, որտեղ շփվում էին գրողն ու հրատարակիչը, գրականագետն ու ընթերցողը, այստեղ էին հայտնի ու սկսնակ գրողներ, գրականության ու արվեստի նվիրյալներ: Փառատոնի շրջանակներում կայացան շնորհանդեսներ, վարպետության դասեր, ընթերցումներ, իսկ եռօրյա տոնը եզրափակվեց մրցանակաբաշխությամբ, որի հաղթողները ստացան դրամական պարգևներ:

Այն հարցին, թե  որքանո՞վ է Երևանը հավակնում լինել ոչ միայն հանրապետական, այլև միջազգային կենտրոն գրքի փառատոնի համար, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փառատոնը առաջին հերթին բացահայտումների վայր է, որտեղ ընթերցողը ծանոթանում է ժամանակակից հեղինակներին և նրանց  ստեղծագործություններին, ինչպես նաև սա  շփման հարթակ է  հրատարակիչների ու ստեղծագործողների միջև: Նախարարը լիահույս է, որ փառատոնը կպարգևի տոն ոչ միայն երևանցիներին, այլ նաև  կտարածվի շրջաններում  ու ինչու՞ ոչ կդառնա նաև միջազգային փառատոն:

Իսկ հայ երիտասարդներին նախարարը  խորհուրդ տվեց առհասարակ շատ ընթերցել, կարդալ համաշխարհային և հայ  գրականություն, թե՛ դասականներին, թե՛ ժամանակակից գրողներին, քանի-որ այսօր մենք կարիք ունենք ճանաչելու մեր մշակույթը:

Անդին

Share

Կարծիքներ

կարծիք