Հարություն Չալիկյանի անհատական ցուցահանդեսը

23584842_1630091673716944_486451349_n

Նոյեմբերի 10-ին Եղիշե Չարենցի տուն թանգարանում տեղի ունեցավ ճարտարապետ, երգիծանկարիչ և քանդակագործ Հարություն Չալիկյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցադրվել են խորհրդային ժամանակաշրջանի հայ գրողների (այդ թվում Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Շառլ Ազնավուրի,Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի և այլոց) ծաղրանկարներն ու քանդակները: Հարություն Չալիկյանը հայտնի է քաղաքական և մշակութային գործիչների ծաղրանկարների և քանդակների իր ինքնատիպ ոճով:

Նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում, Անկոնայում, Բեյրութում, Երևանում և այլուր: 1985թ.-ին Իտալիայի ծաղրանկարիչների միջազգային մրցույթում Հարություն Չալիկյանն արժանացել է արծաթե պնակ մրցանակի:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ:

Share

Կարծիքներ

կարծիք