«Էրգրի Աստվածները» և «Բառերի խրխինջը» գրքերը ներկայացվեցին ընթերցողին

 

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ գրող, լրագրող,մշակութային գործիչ Ռոլանդ Շառոյանի «Էրգրի Աստվածները»  և «Բառերի խրխինջը»  գրքերի շնորհանդեսը:

DSC00005-Վաթսունհինգամյա իր բարձունքից այսօր մեզ հետ խոսում է Ռոլանդ Շառոյանը, մարդ,ով հզոր ակնուքներ ունի, ով իր էությամբ ծնվել է 1915թվականին: Այդ թվականը դարձել է նրա ստեղծագործության թեմատիկան և շուրջ երեսուն տարի  նա մեր գրկանության մեջ շարունակում է այն ազնվագույն  գործը, որ ժամանակին սկսեցին Ակսել Բակունցը, Նորենցը, Ալազանը, Մուշեղ Գալշոյանը, Խաչիկ Դաշտենցը և մյուսները: Ռոլանդ Շառոյանի գրականությունը բարձրարժեք է, որովհետև միշտ եղել է ժամանակի հետ, իր ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ: Մի առիթով նա ասել է, որ Մեծարենցը, Վարուժանը արդեն գրել են այն ինչ որ պետք է, ես ի՞նչ պիտի գրեմ ավելին: Եվ այսպիսով նա ստեղծել է մեր գրականության մեջ գրաքանդակների նոր ժանր և ինչպես ճապանոկան պոեզիայում հոքուններով ու թանկաններով սկսվեց մի նոր շրջան, այդպես էլ նա իր անսանձ գրաքանդակներով նոր երևույթներ բերեց մեր գրականոթյուն,-   բացման խոսքում ասաց  գրող, բանաստեղծ Վրեժ Սարուխանյանը

DSC00069«Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը ընկերոջն ուղղված իր խոսքում նշեց,որ նրա ներսում միշտ տեսել է իշխանի ում արտաքինը  պատկերվում էր էրգիր կորցրած ընտանիքի թոռան կերպարում:

-Ես Ռոլանդ Շառոյանին ծանոթ եմ շատ վաղուց և հպարտորեն կարող եմ փաստել որ նրա գրականության վկաներից եմ: Ռոլանդը իր պատմվածքներում կարողանում է իր ծննդավայր Աշնակի գյուղական թվացյալ պարզունակ առօրյա կյանքի նկարագրության միջոցով արթնացնել ցավը, որ կար էրգրից բերված:Եվ այդ ցավն է, որ պիտի ստիպեր սերունդներին ապրել և արարել և նաև լինել պահանջատեր,- իր խոսքում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Սասուն-Տարոն հայրենակցական միության նախագահ Կամո Բավեյանը գրականության տոնի առթիվ շնորհավորելով  ներկաներին  հատկապես կանգ առավ Էրգրի Աստվածները գրքի բովանդակային վերլուծության վրա:

DSC00041— Ռոլանդ Շառոյան գրողը ոչ մի հորինած կերպար չունի, նրա գրականության մեջ բոլոր հերոսներն ունեն իրենց նախատիպերը,  նրանց հետ է մեծացել հեղինակը:Մի առիթով հեղինակն ինձ ասաց,որ գրողը պիտի իմանա , թե ինչի մասին չպիտի գրի: Նա փայլուն է լուծել այս խնդիրը: Նրա գրականության մեջ ի սպառ բացակայում է կեղծիքը, արհեստականը: Նրա գրականության մեջ չկան պարապ կերպարներ և ծույլ բառեր: Նրա Էրգրի Աստվածները վիպասքը մի սքանչելի ստեղծագործություն է ,որտեղ պատկերվում է Անդոկի հերոսամարտը: Այդ ստեղծագործությունն ավարտվում է ոչ հաղթանակ և ոչ պարտություն վերջաբանով: Հեղինակը կարողացել է կուռ ու հակիրճ նկարագիր տալ և, այո՛ Անդոկը վառվեց, բայց, եթե Ռոլանդը չի գրել, որ եղել է հաղթանակ, նա նաև չի գրել, որ պարտություն է եղել:

DSC00067Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, գրական արժեքերի ստեղծման ու տարածման համար արձակագիր, լրագրող, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Ռոլանդ Շառոյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

 

Share

Կարծիքներ

կարծիք