Շամիր Շահիրյանի անվերնագիր կտավները

DSC09808Նոյեմբերի 6-ին ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարիչ Շամիր Շահիրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսն ընդգրկում է նկարչի` վերջին տարիների աբստրակտ գործերը:

-Յուրաքանչյուր արվեստագետ ուզում է ցույց տալ աշխարհն այնպես, ինչպես ինքն է այն պատկերացնում: Եվ Շահիրյանի գործերում այդ աշխարհը կառուցված է նրա երազանքներից, գաղտնիքներից ու գույներից, որոնք նա փոխանցում է մեզ իր անվերնագիր կտավներով և թույլ տալիս ինքներս որոշենք նրանց անուններն ու բովանդակությունը,- Անդինի հետ զրույցում նշեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դասախոս, արվեստաբան Էդվարդ Զախարյանը,-Շահիրյանը, որպես ճշմարիտ արվեստագետ, միջնորդ է դառնում աշխարհի և դիտողի միջև:

-Այդ կտավների շարքում շատ են բնանկարները, բայց ոչ այնպիսիք, որոնց կարելի է տեսնել բնության մեջ: Այստեղ իմ բնությունն է` համեմված իմ երևակայությամբ և ընկալումներով,- մեկնաբանեց գեղանկարիչը:

Խոսելով ցուցահանդեսի` արվեստագետի կյանքում նշանակության մասին, Շամիր Շահիրյանը նշեց, որ այն միշտ քննություն է արվեստագետի համար, և համոզված է, որ յուրաքանչյուր նկարիչ պարտավոր է անցնել այդ քննությունը:

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 11-ը:

 

Share

Կարծիքներ

կարծիք