ԳՐԵԳԻՐՔ. Գրեթերթի տասնամյա գործունեության ամփոփումը

IMG_20171014_155230Հոկտեմբերի 14-ին Նոյյան տապան գրախանութում տեղի ունեցավ «Գրեգիրք» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ամփոփում է Գրեթերթ պարբերականում տասը տարիիների ընթացքում տպագրված հեղինակներից յոթանասունի ստեղծագործությունները:

-Գիրքը Գրեթերթի «բեսթ» տարբերակն է, որտեղ ի մի են բերված տասը տարիների ընթացքում թերթում տպագրված հեղինակների լավագույն գործերը,- ասաց գրքի խմբագիր, արձակագիր Գուրգեն Խանջյանը:

Ժողովածուն աչքի է ընկնում գրական ժանրերի բազմազանությամբ՝ պոեզիա, արձակ, գրաքննադատություն և այլն: Նշելով Գրեթերթի «կորիզային» հեղինակներին, որոնց ստեղծագործություններն ընդգրկվել են ժողովածուի մեջ՝ գրականանագետ Արքմենիկ Նիկողոսյանը շեշտեց.

-Մեր նպատակն էր այս գրքով ներկայացնել ոչ միայն Գրեթերթի, այլ նաև մի գրական սերնդի պատմություն:

Գիրքը տպագրվել է Մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք