Ամփոփվեց Ոսկե ծիրանի հինգերորդ օրը

PXKkIftiiNTdlwBAX2fylMn8SW

Ոսկե ծիրան Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի հինգերորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ի կողմից հիմնադրված «Եղիցի լույս» հատուկ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

Երեկոյան Grand Hotel Yerevan  հյուրանոցում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան»-ի ավանդական պրես կոկտեյլը, ինչպես նաև տեղի ունեցավ Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշերի մարման արարողությունը: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսոր Ռոման Բալայանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշն ունի 170 ՀՀ դրամ անվանական արժեք և տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Նամականիշի ձևավորման հեղինակներն են Դավիթ Դովլաթյանը և Վահագն Մկրտչյանը:

Երեկոյի ընթացքում  «Արծաթե ծիրան» մեդալ շնորհվեց Ոսկե ծիրանի գործընկեր IDeA Foundation-ին:

117549

Share

Կարծիքներ

կարծիք