Կինոն այլևս քարոզչության առաջին միջոցը չի. Բորիս Խլեբնիկով

Ոսկե ծիրան Երևանյանի 14-րդ կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 10-ին տեղի ունեցավ առաջին վարպետության դասը: Դասի հյուրը ռուս կինոռեժիսոր Բորիս Խլեբնիկովն էր:

Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմը, ոը մրցանակներ է ստացել Մոսկովյան 28-րդ Կինոտավր և 52—րդ Կառլովի Վարի միջազգային կինոփառատոններին, ընդգրկված է Ոսկե ծիրանի պրեմիերաների ցանկում:

Վարպետության դասի թեման կինո և հեռուստատեսություն հարաբերություններ էր, ժամանակակից կինոյի խնդիրները:

-Առաջին ֆիլմս 15 րոպե տևողություն ունեցող մի պատմություն էր, որի գործողությունները տեղի էին ունենում մի գյուղում: Սակայն առանց հատուկ էֆֆեկտների այդ տասնհինգ րոպեն ինձ արժեցավ շուրջ 2500 դոլար, որը տնտեսել ու հավաքել էի երկու տարի շարունակ: Իսկ այսօր ֆիլմ նկարելը շատ ավելի մատչելի է: Բայց այդքանով հանդերձ, ի տարբերություն հեռուստատեսության, կինոն դադարել է լինել քարոզչության առաջին միջոցներից մեկը,- շեշտեց ռեժիսորը:

Ռեժիսորը նշեց նաև, որ ժամանակակից կինոն ազատագրված է գրաքննությունից, տարբեր պետական հանձնաժողովների միջամտությունից, և այսօր կարելի է առանց պետության հետ «շփման» ֆիլմ նկարել:

Խոսելով վավերագրական ֆիլմի նյութի բացառիկության մասին` Բորիս Խլեբնիկովը անկեղծացավ, որ ծնված լինելով Մոսկվայի կենտրոնում` չէր կարող վերապրած լինել կյանքի շատ փուլեր, փորձություններ, ուստի ստիպված է «արհեստական» ճանապարհով վավերագրական նյութ հավաքել այն մասին, թե ինչպես են ապրում այլ քաղաքներում, գյուղերում:

Անդրադառնալով խաղարկային ֆիլմի դերասանի առջև դրված խնդիրներին ռեժիսորը նշեց.

-Ինձ հետաքրքիր չէ դերասանի փոխակերպումը. գուցե  հիացնում է, բայց դրան հետևելը նման է շվեյցարական ժամացույցին հետևելուն. ճիշտ է, կատարյալ է, բայց զուտ մեխանիկական: Ուստի դերասանի ընտրությունն իմ դեպքում ավարտվում է քասթինգի ժամանակ: Ես ընտրում եմ այնպիսի դերասանների, ովքեր իրենց շարժուձևով, արտաքինով, կենսագրությամբ մոտ են իմ կերպարներին, և փոխակերպվելու, շատ ջանալու կարիք առանձնապես չի լինում:

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք