Բանաստեղծություններ

7106_282264675296920_6823742480499442341_n

* * *

Աղոթել

մետրոյի վագոնի մեջ նստած:

Կլսի՞ Նա ձայնս

հողի

բետոնի

մետաղի

շենքերի

կառույցների

պատնեշների միջով…

Կլսի:

 

* * *

մեկին սիրելս

արդեն

աղոթքն է

 

* * *

ինչ լավ է

որ կողքիս չես արդեն

որ տանջվում եմ

 

* * *

ձմռան գիշեր է

լույսի շեղբը իմ պատուհանից

լուսնի արահետն է

խաչում

 

* * *

և պատուհանները շենքերի

քո քաղաքում

քո աչքերով են

նայում

 

* * *

մոռացված գերեզմանոցում

մամռակալած քարին

փորագրված է`

«Հավերժ հիշատակ..ե

անունը ջնջված է

 

* * *

սերը հեռացավ

և քաղաքը

դատարկվեց

 

* * *

արդեն լացել չի լինում

բայց կարծես հեշտ է

երբ դրսում

անձրև է

 

* * *

ինչպես կարելի է

չլինել երջանիկ

այս երկրի վրա

այս փողոցներում

այս աշնանը

 

 

* * *

Զվենիգորոդ

զանգերի ղողանջ

 

ու հետո նորից

ծղրիդներ

 

 

* * *

խոհանոցում թեյնիկ

աշուն է

 

 

* * *

«Հարավ — արևմտյանե կանգառը

վերջնական է

 

ինչպես և ամենը

 

 

Թարգմանությունը ռուսերենից` Սլավի-Ավիկ Հարությունյանի

 

Նիկոլայ Միլեշկինը ծնվել է 1975 թվականին Մոսկվայում: Ռուսական արդի վերլիբրի ներկայացուցիչներից մեկն է, «Ասկետ» հայտնի ռոք խմբի անդամ: 2014 թվականից հիմնադրել է «Среда» տարեգիրքը: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:

 

Անդին 2, 2017

Share

Կարծիքներ

կարծիք