«Իրաքի հայերը» խորագրով միջազգային գիտաժողով Բեյրութի Հայկազյան Համալսարանում

Բեյրութի Հայկազյան համալսարանը մայիսի 29-31 կազմակերպել էր միջազգային գիտաժողով` նվիրված Իրաքի հայերին:

Գիտաժողովն իր տեսակով չորրորդն էր, նախկինում ամեն տարի կազմակերպվել էին լիբանանահայերին, սիրիահայերին, հորդանանահայերին նվիրված նմանատիպ գիտաժողովներ, և փաստորեն, Հայկազյան Համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը այդպիսով նպատակ է հետապնդում գիտականորեն ներկայացնել Մերձավոր Արևելքի հայկական համայնքների պատմությունն ու ներկա կենսագործունեությունը:

«Իրաքի հայերը» գիտաժողովը` ըստ գիտաճյուղերի բաժանված էր նիստերի: Հիմնական քննարկվեցին իրաքահայերի պատմական անցյալը, նախացեղասպանությունն և ցեղասպանությունից հետո Իրաքում հայերի հաստատման պատմությունն ու այստեղ ձևավորող մշակութային կյանքը, Իրաք-ամերիկյան պատերազմը, իրաքահայ համայնքն ու իրաքյան ճգնաժամից հետո Իրաքի հայերի` Հայաստանում հաստատվելու ժամանակակից մարտահրավերները:

Միջազգային գիտաժողովին մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետության գիտական մի շարք հիմնարություններ. ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Հայոց ազգագրության թանգարանի, Հայոց Ցեղասպանության Ինստիտություն թանգարանի, ՀՀ Ազգային արխիվի և այլն հետազոտողներ: Մասնակիցներ կային Եգիպտոսից` Կահիերի հայագիտական ինստիտուտից, ԱՄՆ-ից Կալիֆորնիայի համալսարանից և այլն:

Հյուր բանախոսն էր Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, ով իր ելույթում ողջունեց հայագիտական այս գիտաժողովը և ներայացրեց Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի առնչությունները իրաքահայ համայնքի հետ:

Գիտաժողովի երեք օրերն անցան բուռն քննարկումներով, որն հետագայում կամփոփվի Իրաքի հայերին վերաբերող մեկ ամբողջական հատորյակում:

 

Խորեն Գրիգորյան

 

Share

Կարծիքներ

կարծիք