Լույս է տեսել Արամ Ավետիսի առաջին գիրքը

DSC07653

Հունիսի 12-ին Բյուրոկրատ գրախանութում տեղի ունեցավ գրող, էսսեիստ Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գրքի շնորհանդեսը:

«Կույր կետադրությունը» գրողի առաջին գիրքն է, որում էսսեներն ամփոփված են երեք խորագրի ներքո՝ «Տեսունակ կուրություն», «Անհետացող քաղաքի քարտեզ» և «Կետադրության համընդհանուր պատմություն»:

2016 թվականի Անդինի մրցանակաբաշխությանը Արամ Ավետիսը նախորդ տարիներին ամսագրում հրապարակած իր էսսեների և մասնավորապես Գրականությունից հրաժարվելու մանիֆեստ #0-ի համար արժանացավ Սլավիկ Չիլոյանի անվան Անդին հայտնություն մրցանակին:

-Երբ  Արամն առաջին  անգամ եկավ Անդինի խմբագրություն, մեզ զարմացրեց գրի իր անսպասելի ոճով,- իր խոսքում նշեց Անդին ամսագրի պոեզիայի բաժնի խմբագիր, բանաստեղծուհի Անի Տեր-Գուլանյանը,- Գրող լինելը մասնագիտություն չէ, խաչ է, որ պետք է  կրել, իսկ Արամն ինքն է ընտրել այդ խաչը: Գրականության մեջ այնքան բան է արդեն ասված, որ նոր բան ասելն արդեն համարձակություն է: Եվ Արամ Ավետիսը այդ համարձակներից է:

-Կետադրությունը սահման է գրականության մեջ,- մեկնաբանելով գրքի վերնագիրը՝ նշում է հեղինակը,- և գիրքն անվանելով «Կույր կետադրություն»՝ ես բողոքում եմ գրականության մեջ այդ սահմանների դեմ:

 

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք