Օրե` իրողության…

10516995_439932166173746_1531170794_n-e1450700542751

…Ճամփան պիտի Նիկողոս Սարաֆեանի հետ անցնենք, ում խոսքը դեռ պահվի մեր մեջ… Չէ թե մեկ անգամ ևս հեծելու հող ու երկիր, և կամ բանաստեղծական խոսքի իր դիտարկումների անդրադարձին: Այլ որ օրե` իրողության, բայց ոչ որպես մղկիր մտքի արդյունք` հետևության, այլ որ ճշգրտելու` հավաքական մի մտածում…

Վաղ ժամի չէր Սարաֆեանը, դեռ որ երեկ, երբ իր բանուկ խոսքը տարածեր հայ գրական մտքի հեռու և մոտ հոգիներին: Իր նշանի տակ պահվի անցյալի` մի խոհածում: Եվրոպայի ներսից, ինչն իմացական դարձնի բանաստեղծի` մի ազնվություն…

Հանց, որ պատգամ` իր բանաձևումը.

…Ալ հիմա բոլոր հայերուն ժառանգները անառակ որդիներուն պես պիտի թափառեն աշխարհով մեկ, այլեւս տիրոջ իրավունքով…

Ինչի որ հանգեց իր թափառումներին, ցեղի օտարումն ապրած հայը, Ֆրանսիայի հողին` այլևս… Դժվար չէ կռահել, թե օրերի` ոնց ժամանակն իր դեմքը բացեր գալիքի` «Վենսենի անտառի» հեղինակին, իբրև` ունայնություն, հիվանդի տենդ, անգոյ տեղի ոչինչ` մի շնչավորում, իբրև…

…Ներքին մարդկային ողբերգական լինելիություն մը` յաւիտենական մարդուն մեջ` իր բանաձևումը…

Այդժամ, որ Սարաֆեանը հայուն սանձարձակ անհատները կարևորեց: Հակադրելու, ցեղի ներսում նրանց, ովքեր` տանը մեծացած անփորձ, ճղճիմ և շփացած տղաքը… Իր հեռապատկեր տեսիլքներին` աշխարհի մեջ նետված ըմբոստ հայը, ուր էլ որ հայտնվելու, կյանքի ինչ մի բերումներով, միայն որ մաքառելու և էլի հանուն մի հառնումի: Փյունիկը, որ տեսանելիորեն կրկնվի Սարաֆեանը վկայող խոսքերի մեջ: Նաև օտարին ըմբռնելի, գրական մի գալիքի միտված` իր փնտրտուքը…

Ճիշտ որ հենց իր ներսի սանձարձակը, որ կյանքի վերջին կրակի տվեց իր քանի- քանի գործեր, թե դրանց անկատարությունները հայտնի չդառնային այլոց շուրթերին…

Ասած կար.

…Գիտենք, թե կանցնին բոլոր գեղեցիկ խոսքերը: Բայց կսիրենք բոլոր գեղեցկությունները…

Եվ ուրիշ մի տեղ.

…Մեզի պետք է գաղութահայ ապրումներու եւ տեսանելի գրականութիւն մը…

Նկատենք, որ Նիկողոս Սարաֆեանի կյանքին, վաղ չէր, դեռ որ երեկ, հայ գաղութներ` կային, որ կանգուն, սրանք` գործնականի բերված ընթացքի մեջ: Սարաֆեանական պատգամների հասցեատերը կար, և ջանար այլոց ներսում` ի շահ գալիքի մի զորակցումի: Եվ հայուն անառակ որդին կար` դուրս տեղանքներում և սա գործեր… Ամենայն երկիր` կանգուն, իբրև համակարգ, և վայր` բնակելու: Ուր որ հայեր, իրենց եկեղեցին կառուցեին և որ իրենց կյանքը` իրողության ու ժամանակի ընթացքին: Մի վարք, դարեր արդեն, որ հայեր` ի կատար բերեին և էլի որ` օտար հողին… Ասես հավատալու, թե գաղութների ներսից հայերենագիր մի` Բալզակ, Մելվիլ, Բոդլեր և կամ մի Ուիթմեն` մեջտեղ հառներ, ինքնության սյուն` որպես…

Նույն ընթացքին, որ Պոլ Վալերին գրեր.

…Չգիտեմ ավելի մեծ քաղաքակրթություն, քան եվրոպականը: Քանի ոչ մի քաղաքակրթություն չեղավ, թե այդքան վերցներ աշխարհից և որ հետո այդ չափով վերադարձներ աշխարհին…

Բառացի չէ մեջբերումը, միայն, որ իր ճշմարիտ դիտարկումը վերհիշելու… Քանի հարկ է, որ գանք, թե նույն Վալերին, ինչ բառերով ազդարարի նույն` Եվրոպային իջած օրը.

…Եվրոպայի ողնաշարով մեկ անցավ արտասովոր սարսուռ: Իր մտածող բովանդակ կորիզով նա զգաց, որ այլևս չի ճանաչում ինքն իրեն…

…Այսպես խոսեց բովանդակ Լուսավորիչը, ով ճիշտ է, թե իր վկայումին` հիմա արդեն վերջին եվրոպացին դիտվի…

…Եվ արդ` ո՞ւր մի քաղաքակրթություն, ո՞ւր պետություններ, Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի երբեմնի շեն հայ գաղութները, դրանք` որտե՞ղ… Եվ Եվրոպան` այսօրինակ խառնակրոն, ցածր դարձած ու խառնամբոխ, նաև ցցուն` իր վարընկեց բարքերի մեջ…

Տեսնենք, որ ուծացումն իր չափերին դեռ չէր հասել, երբ ճամփորդ` մեկը, գալով տեղանքին, խորհեր` ավա՛ղ, ինչը եղավ դարեր և այլևս չկա` իրենը…

Հավուր կատարվածի, սոսկ իբրև նյութ` Եվրոպայի հողը, հիմա արդեն` ավազատեսակի բնության մեջ: Տեսնենք, որ շարժման գա, երբ փչի քամի: Քանի կա սորուն` նյութը: Չէ թե իր թիկունքին ծանրանք առնի` մի պատմություն և կամ ժողովուրդներ: Մնա, որ երբեմնի կարևորված երեք խոսքը` եղբայրություն, ազատություն, հավասարություն… Ինչն օրերի` նախ որ թափված արյունը վկայի` քանի միլիոն զոհ, տոհմականի ուծացումը նաև և վճռական արթնացումը նրա, ով ազգերի ներսում եղած կար դարեր: Միայն որ բանելու` անդեմ մարդը… Տեսնենք, որ երեք հռչակված արժեքները դեռ որ չգան իրենց կոչումին: Ժամանակը դառնա, որ անհետևանք, մարդը` մի կարճ կյանքի և վերջնական մահվան` մարդը, ասես եղած չկա հոգի և բարձր երկինքը եղած չկա, ինչը որ դեռ խոսվի: Թվա, թե Եվրոպան կա այլևս` իբրև իր ավարտին հասած մի ջանք ու երբեմնի` մի ջանացում: Տեղանքներում` հարավից խուժող հոծ բազմության բաց տարերք: Մյուս կողմում եվրոպացու մի խոհ` ինչի՞ հանուն հողը, որ պահվեր դարեր: Տեղը, ուր Խաչը` տեսանելի դարձավ ու վեր հառնեց: Ուր մաքրագործումի` քանի տաճարներ: Եվ հիմա, երբ շուրթեր` բոթը տարածեն, որ հնչի այսպես`

Փարիզի աստվածամոր մզկիթը…

Չգիտեմ, արդյո՞ք ճշմարիտ, ասված կա` մի կին, ով առաջին անգամ երգեհոնի հնչողության մեջ էր հայտնվել, խելագարվեց հնչյունների ներգործումի սաստիկ ցնցումից…

Ո՞ւր հասնի մի եվրոպացի` այսօրինակ բերումների…

…Խորհեմ, թե նույն Փարիզում` Նիկողոս Սարաֆեանը, «Մենքի» բանաստեղծներ, չեղավ, թե պատշաճ իմացությամբ կարևորեին, ինչը որ հատվածական ժամանակի իրական բնույթը: Թեև Պոլ Վալերի` բանաստեղծի անունն իր գրի մեջ հիշատակած կա Սարաֆեանը, քանի տեղ: Տեսնենք, որ մի հայ բանաստեղծ, երբ քաղաքակրթություն տրոհվեր` Մեծ քաղաքակրթություն, մնար, որ գամված իր անցյալին: Ինչ զորությամբ մեկի գրի մեջ բացվեր հայի մի ցավ, պատուհասված ժողովուրդ, կորսված հայրենի եզերք, թե որ մեկի` մի մանկություն…

Ճանչնալ ու ճանչցնել ինքզինքնիս` Սարաֆեանն է ասել…

…Չարաբնույթ զիգզագ ասես` մի Եվրոպա, որն իր աչքում այլևս դժվարանար ճանաչել իրեն և նույն հողին, հայը` միավորյալ ու կենսունակ ազգի գրի բանաձևի փնտրտուքին… Չդառնար, որ մեկը` Ծննդոց Գրքի Ղովտի կնոջ նման, ինչից որ հետ նայողներին փութար ետ պահել Սարաֆեանը: Եվ թե մի Հայաստան, օրերի` գար դրսում հաստատված բանաստեղծի մտքին… Նախ, որ կարմիր, ինչը որ իրենց մտքում շեղ` նշանակեր: Նաև` կորուսյալ, մի ապագայի համար, էլի մի ցավ` իմացական մեկի մտքին… Թող որ հայրենիք — Հայաստան, բայց առանց պատշաճ երկնքի` այլևս… Քանի չեղավ, թե դրսում հավատ տածեին «կարմիր բանաստեղծի» գրի հադեպ: Երբ ասված կար.

Ներմուծումները` գրական, թէ քաղաքական` բերուեր են շլացնելու, շահագործելու համար ռամիկ ու տգէտ ժողովուրդը:

Թվա, թե օրհասական պահին եվրոպայում չգտնվեց այն մեկ հայը, ով ըմբռներ քաղաքակրթական սարսուռի իրական չափն ու բնույթը: Թե հիմա փորձելու լինեմ պատկերացնել մի հակադիր ջանք` մի կողմում եվրոպացին` օտարումի և մոտալուտ մտածումների հայի մի փնտրտուք` նույն որ Սենայի հակառակ ափին…

Սարաֆեանը, երբ վկայի`

Ծանոթ մի գրագետի, պզտիկ հաւաքոյթի մը՛ մեջ խօսք կ՛ըլլար իր գործերը թարգմանելու ֆրանսերենի. — Թող անոնք գան (ֆրանսիացիները) հայերեն սորվին եւ թարգմանեն իմ գործերս, ես ինչո՞ւ պիտի երթամ անոնց ոտքը…

Այսպես խոսեց մի հայ գրագետ, թե հնար է, որ նման կեցվածքը մտածելու հետևանք համարել և ոչ, որ որևէ կարգի իմացումից դուրս` անհամ մտքի ջրիկ մի ապուր…

Օրերի, երբ տրոհվեր Մեծ քաղաքակրթություն…

Տեղը, ուր Սարաֆեանն ասի.

Ամենայն բանի ճշգրտությունը մեզ պակասեց…

Բայց տեսնենք, որ Եվրոպայի ներսում նախ, որ ամենայն բանի ճշգրտությունը պահած պետություններ, որ դեռ պահվեն` ինքնության, հենց սրանք, որ դարձան թիրախ: Ավազուտներից խուժած պահանջատեր խմբեր, տեսնենք, որ սրանք հենց այս երկրներին ձգտեն: Եվ ձգտելով իսկ չթաքցնեն, որ հանրության մաս կազմելով` չեն պատրաստվում ոչ հիմա և ոչ էլ` ապագայում, ներգրավվել քրիստոնեա` մի կյանքի մեջ… Իրենց բարքերին` հագուստ է, ծես, աղոթքի սահմանված կարգ, և էլի բարքեր… Չլինի թե նույն դպրոցի պատերի մեջ, աղջիկ երեխա` առանց հիջաբի, նման` «պատկառանքից դուրս» մի ֆրանսիացի աղջիկ` երեխու: Թե որ իրենք պահվեն Եվրոպայի ներսում որպես աղետյալներ, բայցև առանձին, ծիսականի` այլ կարգի մեջ…

Մթին, առանձին դեպքերում` ողբերգական, առերևույթ` տարերային փնթիության պատկերներով` Ելքը… Սա ի՞նչ մի գալիքի…

Եվ ահա` Սարաֆեանը.

Բայց սխալներու մեծագույն մասը ծնունդ կ՛ առնե բառերու տրտմութենեն…

Պահ է` հապաղելու…

…Ասված չկա իր խոսքի մեջ, մնա, որ խորհեմ, թե Նիկողոս Սարաֆեանը, երբ տրտմություն` ասեր, նշան փոխանցեր մեզ, թե հապաղեն… բառիմաստները… Չէ թե որ սրանք իրենց բնույթը փոխեն, հապա մենք, որ ուրիշ ճանաչենք նրանց: Ուր որ հիմա մենք կանք` տրվածության: Հենց այստեղից, որ բառիմաստի ներգործումի դաշտը փոխվի… Մի սուբստանց, որ մոտավոր դառնա, քան կար, իր նախաիմաստը: Մնա, որ պարզ ինֆորմացիան, ինչը որ ընկալվի և ոչինչ ուրիշ` վեր բառի լրատվությունից…

Անցյալի գրի մեջ թե գտնենք բառիմաստներ… Քանի պահվենք ժամանակի ուրիշ չափի մեջ, երբ տրոհվի քաղաքակրթություն և դառնա, որ նույն` տրոհումի հողի վրա, թե մի ներկա ժամանակ` ըմբռնենք… Տեսնենք, որ ֆիլմաշարեր` կյանքը համառորեն բերեն աչքի իմացության, խոսք` իբրև: Ըմբռնումներ, որ մեզ տրվեն տեսողական իմացության ճամփով, բայց որ հետն էլ խոսքեր կրեն, որոնք ընդհանրական թվան, բայց առանց հեղինակի չեն…

Ո՞րն է ժամանակը, երբ հապաղեն` բառիմաստներ…

Տեսնենք, որ սրանք չընկալվեն այլևս, թե բավական չափով ցցուն չեղան, բաց` իբրև միտք, հասարակ` իրենց ծագումը, նաև` դյուրամարս, պարզ մեկնումների: Չդառնա, որ ծանրանք` մտքին և որ առանց բարձրաբերձ հեղումների: Տեղը, ուր` սպանություն, և որ արյան հոտը` հստակելի: Բայց ոչ որ մարդու ներսում պահվելու` մնայուն ճշգրտության` հանց աղոթքի բառը, և զորության: Չափի նիշ, կորսված` ուրկից որ մեզ հասնեն տրտմություններ…

…Եղեռնը, որ հայի համար կար նախասահմանված, վկան` Լոուրենս Արաբացին: Եվ եղեռնի մի բանաձև, խորհեմ, թե իր ներսում ընդհանուր բան կրի, ինչն օրերի` Եվրոպայի համար նախասահմանված սարսուռը… Տեսնենք, որ սա բնական, մարդկային պատկեր ունի, մեծ Ելքի կերպ առնի իր ընթացքին: Հարավի մարդը ոտքի կա` նպատակով և աչալուրջ: Շատերը նրանց մեջ` ջահել, կին և մանկահասակ երեխու հետ: Ասվի, թե ուսումն է սրանց նպատակը, մարդուն վայել կյանքը, ինչից որ պատերազմի արդյունքում են զրկվել: Ծալ-ծալ բնույթ առնի նրանց երթը, պատահի, որ ճամփին պատնեշների բախվեն, և երբ թվա, որ ճարահատ ու մազապուրծ` նույն, հարավի ավազներից ելած մարդը: Դժվար է կռահել, թե իրականում ինչեր պահվեն ժողովուրդների` այսօրինակ Ելքի մեջ: Յուրատեսակ մի օտարո՞ւմ, թե՞ ուծացումի սահմանված կարգ, այլևս…

…Ուր` համաշխարհային քրիստոնեությունը…

…Հայտնի կա դրաման` նրանք դժոխքում, ովքեր կնքեցին իրենց մահկանացուն, երբ դեռ չկային Հավատի մեջ… Նրանց անունները կան հայտնի և նրանց ժամանակը, երբ աստվածներ` գործեին հողեղեն զորությունների միջոցով, երբ երկնային նպատակներ` իրենք իսկ` հայտնի դարձնեին հողներեսի ապրողներին: Անցյալի անբիբ դեմքեր… Թե որ սրանք նմանվեն քարանձավի բաց մուտքի… Բարձր միտք` գալիքի, բայցև զերծ` հաջորդվող պայծառացումներից…

…Ոնց ըմբռնենք ժամանակներ… Երբ ընդլայնվի աշխարհ և ընդլայնվեն ճանաչումներ: Վերում` երկինք, երկնից վեր, էլի որ երկինք բացվի, ինչը` մահից անդին… Հոգիներ, որ արժանացան տարածքների… Նրանց թափանցումը վերին աշխարհներ` Հավատով, բայց խորհեմ, որ առանց բառի չէր: Բառը, մնա հողեղեն և բառիմաստներ` առանձին մեկնումների: Ուր` Համակենտրոն Պարունակներ: Որտեղ լույսն ու մութը միմյանց ուրիշ օրենքով հաջորդեն, ուր տևումներ` մեկի մեջ, ոնց բազումի…

Եվ կասկածողները, ովքեր` հրեշտակ, և որ սրանց տեղը` ցած վերից…

Գանք, ուր Վերգիլիոսն ասի.

 

«Չեն մեղանչել, չեն էլ փրկվել հավաստի,
Քանզի նրանք մկրտություն չստացան,
Որը մասն է քո դավանած հավատի:

Իսկ նրանք, որ նախքան Քրիստոսն ապրեցին,
Պատշաճորեն չպաշտեցին Աստուծուն,
Ես ինքըս էլ պատկանում եմ այդ դասին:

Մենք այստեղ ենք այս թերությանց պատճառով,
Եվ ոչ ուրիշ, և մեր վիշտը այն է լոկ,
Որ ապրում ենք երկնի անհույս տենչանքով»:

 

Եվ արդ` տարերային, թվացյալ մի քոչ, որ սկսված և պիտի որ շարունակվի, ո՛չ որ մարդու դեմ և ո՛չ որպես հողներեսի գոյության պարզ խնդիր: Հապա` կարճելու Վերին Երկինքը… Ուր Հոգիներ` լուսնարձակ Պատյանի պահպանությամբ, որ պահվեն Ամբողջության Օրենքի մեջ: Ինչը քանի տեղով կա պատկերված անցյալի դիցական պատումներում, հեքիաթագիր տողերի մեջ… Տևեն սրանք, մինչև որ գան բառիմաստի, երբ ընկալվեն իբրև հիմնարար ձև…

Երկնային Կալվածքներ, ուր Հոգիներ նաև` մեր արյունից: Եվրոպացու մի սարսուռ և խուժումները` հարավի: Դառնա, որ Հոգիներ` առանց իրենց երկնային անդրադարձի…

 

 

Անդին 1, 2017

 

Կարդացեք նաև Նիկողոս Սարաֆեան «Վէնսէնի անտառը»

Share

Կարծիքներ

կարծիք