«Անթռչուն երկնքի» մեկնարկը Եվրոպայում

index

Հունվարի 16-ին Բարսելոնայում՝  հանրահայտ «Casa de Libro» -ում տեղի ունեցավ բանաստեղծ Սլավի- Ավիկ Հարությունյանի եռալեզու «Անթռչուն երկինք» գրքի շնորհանդեսը, որը ներկայացրել էր իսպանական «Carena» հրատարակչությունը։ Այնուհետեւ մայիսի 9-ին, Վալենսիայում՝ «Fnac» իսպանական խոշորագույն գրախանութների ցանցում:

-«Անթռչուն երկինք»-ն ուղղորդում է տրամաբանելու մեր իսկ կատարած արարքների և դրանց հետևանքների սահմանագծի մասին: Բանաստեղծությունների ամեն մի տողում բանաստեղծը խոսում է հույսից, պատմում մի ժողովրդի ինքնությունից և բացարձակում ու պահանջում է` ասես ջնջելով արվեստի և ոչ արվեստի սահմանը, դրանով իսկ ստեղծելով նոր որակի բանաստեղծական արվեստ,- իր խոսքում նշեց Միսլատայի «Մշակութային Շարժում» կազմակերպության նախագահ Սալվադոր Գարսիա դե լա Մոտան

Մայիսի 11-12-ին «Անթռչուն երկինք» գրքի շնորհանդեսը և գրական հանդիպումները շարունակվեցին արդեն Մադրիդի «Casa de Libro»-ում, որտեղ «Carena» հրատարակչության գլխավոր խմբագիր, իսպանացի բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն, ներկայացնելով Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիան, նշեց.

-Այսօրվա եվրոպական գրական դաշտում՝ հանձին Սլավի-Ավիկ Հարությունյանի, հայերը ներկայացրել են լուրջ բանաստեղծական խոսք, բանաստեղծության նոր ու ինտելեկտուալ մոդել:

 

shnorhandes-1

Share

Կարծիքներ

կարծիք