Պատերազմող երկրի խաղաղ հայրենիքը

DSC06931Մայիսի 5-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահում կայացավ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի բանակային թեմայով Հողի դողը ոտքերի տակ խորագիրը կրող պատկերագրքի շնորհանդես-ցուցահանդեսը:

-Ես լուսանկարչական փոքր ցուցահանդես էի կազմակերպել Հայոց բանակի 28-ամյակի առթիվ, և մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանը ցուցասրահում լուսանկարները դիտելուց հետո առաջարկեց բանակային թեմայով մի պատկերագիրք կազմել: Գրքի աշխատանքները սկսեցինք հենց հաջորդ օրվանից: Պատկերագրքի խմբագիր Արմեն Սարգսյանի առաջարկությամբ գրքում լուսանկարները ուղեկցվեցին Լևոն Խեչոյանի վեպերից տողերով: Ձևավորման և վերնագրի հեղինակը Վահան Ստեփանյանն է,- նշեց լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը:

Հողի դողը ոտքերի տակ գիրքը, որում ներկայացված էին վերջին յոթ տարիների բանակային լուսանկարներ, Դավիթ Հակոբյանի առաջին խոշոր պատկերագիրքն է: Չնայած, որ հեղինակն արդեն ունի տարբեր ցուցահանդեսների ամփոփիչ ալբոմներ, այս պատկերագիրքն առանձնանում է նրանով, որ մեր օրերի բանակային կյանքի ժամանակագրությունն է:

-Մենք այսօր ունենք գիրք, որը կդառնա ոչ միայն յուրաքանչյուրիս սեղանի գիրքը, այլ մի գիրք, որը թերթելով կարելի է խոսել օտարների հետ: Գիրք, որը հպարտություն և հայրենասիրություն կարող է ներշնչել, քանզի պատերազմող երկրում մենք պատկերում ենք խաղաղ հայրենիքը: Բացի այդ, պատկերագիրքը ևս մի քայլ է դեպի մեր առաջիկա մշակութային ծրագրերից մեկը՝ լուսանկարչական թանգարանի հիմնումը,- իր խոսքում նշեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Դավիթի լուսանկարները թեև ծնունդ են մեկ ժամանակի, բայց հիմնարար են այնքան, որ ոչ միայն  մեր դարի տասնամյակների արձանագրումն են, այլև կարևոր են պատմական կենսագրության դիտանկյունից»-նշվում է գրքի առաջաբանում:

Գիրքը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին:

 

Share

Կարծիքներ

կարծիք