Բանաստեղծություններ | Ժամանակակից իսպանական պոեզիա

Հեղինակ:

Hasler-Rodolfo_lisbeth-salas1-e1436367130460

Ծնվել է 1958 թ-ին Սանտյագո դե Կուբայում և 10 տարեկանից բնակվում է Բարսելոնում: Հրատարակված գրքերն են՝ «Լիկանտրոպիայի համաձայնագիրը», «Էլեյֆե» (գիրքը 1992թ. արժանացել է Բարսելոնի պոեզիայի լսարանի մրցանակին), «Ցյուրիխ փողոցի պոեմները», «Բնապատկեր, կապույտ ժամանակ» և այլն:

 

 

 

 

 

ՋՈՒՐ ԵՎ ԿՐԱԿ

 

Անսահմանությունն ընդգրկում է բոլոր հնարավորությունները,

բոլոր խոստումները,

իսկ թե սուզվես ջրի մեջ , այնտեղից միայն՝թաթախված դուրս կգաս

մահվան և ջրերիհետ:

Երբեք շարժումը չի ընդհատվում և յուրաքանչյուր ալիք

կլցվի իմ մարմնի բջիջներով՝

մահս դարձնելով հավերժական կյանք՝ ջրերի մեջ անընդմեջ մկրտվող:

 

Ծնվածների ոգին միշտ բարձր է  լինում, աղաղակող,

և կյանքը չես պատկերվում առանց փառաբանման , առանց վերածնվելու:

 

Կրակը արդարացում է միշտ, քանզի ջերմության մեջ է,

որ նրա լեզուները ինձ սպառնում են  ամբարտավանությամբ,

բայց՝ հիշատակում նաև անունս:

Կրակը լուծվում է ջրի մեջ,

որ նորից հարություն առնեն հոգիս ու մարմինս,

որպես սալամանդր կրակը, որ երկրային է՝ իր բոցերով

թեկուզ՝ լուծված ջրերի մեջ,

կապույտ ծուխ կուղարկի երկինք,

որտեղ դեռ հիշում են իմ անունը:

 

 

ՕԼՈԿՈՒՆ

 

Երջանկությունից առաջ, նույնիսկ մինչ արարումը,

ջուրն ու ցամաքը կռվում էին միմյանց դեմ՝

մինչ ՝ ուղեղս սկսեց հաղթահարել  պոռթկումս, որ — խաղաղվեմ:

Հետո սպիտակ խաղաղությունը քեզ փրկելու համար հորդորում է

հաշտվել, զգալ, որ

16 կաուրիանոց ճոպանը կանգնեցնում է քեզ ՝

քո հունից դուրս չգալու համար:

Պետք է ապրես կապկպված, որ ներսդ չպոռթկա,

քանզի ծովի խորքում նորալուսինը քեզ սնում է.

հակառակ դեպքում, վա՜յ ինձ, նաև մոռանում եմ ՝վա՜յ քեզ:

Պահում եմ խեցիներն ու քարերը խոնավ մթության մեջ՝

փրկելու համար քո ջրահարսի կարգավիճակը՝

կիսով չափ մարդ, կիսով չափ ձուկ՝

քեզ իմ աչքերին մոտեցնելու, անկասկած

հաստատել-ունենալու համար,

քանզի քո զգացմունքները դրվում են

բառի ու լռության նժարներին:

Քո գույնը անդրծովյան կապույտն է, լաջվարդ, առեղծված,

և լինելու համար համբուրում եմ այն մատները,

որոնք քեզ են դիպչել,

երեք անգամ խոնարհվում եմ և օրհնություն խնդրում ՝

քեզ գտնելու համար:

 

 

 

Թարգմանությունը՝ Սլավի Ավիկ Հարությունյանի և Նարինե Այվազյանի

Share

Կարծիքներ

կարծիք