Բանաստեղծություններ

16299543_1281755701883319_7456427291929580579_n

 

***

Իսկ այս աշունն

այն ժամանակների

բույրն ունի

երբ հետևում էի

ոնց է գունատվում

քո պատշգամբը

գրկող բաղեղը

 

***

Իսկ ես այնպես

ուզում եմ գրել

պատերազմների

հետո խաղաղության

ռադիոյի

ձյան ու

սառած ճանապարհների մասին

բայց թուղթն

ընկնում է ձեռքս թե չէ

քեզ… ու միայն

քո մասին եմ գրում

 

***

Անձրևներ են Երևանում

ու ամեն անգամ

անձրևանոցս բացելիս

քեզ հիշում եմ

ամեն հիշելուց ներում եմ

կարոտում եմ անգամ

միայն թե

չհամարձակվես հետ գալ

ես

ատում եմ

վերադարձողներին

հետ չգաս

խնդրում եմ

 

 

***

Իմ

հեղեղներին

անձրևանոցդ

չդիմացավ…

Դու

բարակ-մարակ

անձրևների ես

սովոր…

 

***

Ինչ-որ մեկն

հիմա

ինչ-որ մի տեղ

երևի

անդարձ

կորցրել է

կարևոր մեկին

թե չէ ինչու պիտի

ցուրտ լիներ այսքան

ու տաք թեյն անգամ

և ծածկոցը նույնիսկ

չփոխեին ոչինչ

 

Անդին 1, 2017

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք