Բանաստեղծություններ

DSC05182--Գեղջկական գայլախտ

 

 

Գյուղը և այլն:

Աչքերիդ փայլը:

Մարմինը լուսնին երկարած գայլը.

Նրա ոռնոցից փախուստ է եղել

դեպի քեզ բերող ամեն մի քայլն իմ:

 

Մանկան տագնապի

աստեղնապատիկ

ո՜վ դարանակալ արցունքի փաթիլ,

մանկության վերջին այս գյուղամիջին

կանգնած եմ քո դեմ՝ ահագնապատիր:

 

Այստեղ ու հիմա,

այստեղ ու հիմա

վերապահորեն փակ ու ներիմաստ

թոթափելի քուրձ ու կավե կեղև

կամ՝ սրտակեղեք

քո եղեգ դիմաց,

 

Դավին անտեղյակ, ցավին անընտել,

նախախնամության կառքին առընթեր՝

կա՛մ՝ սառչող ընկերք նորածին լուսնի,

ու անհնար է ինձ արդեն փրկել:

 

Ու վերջին թարթով աստղերը հերթով

մարում են հանդարտ, ու դու՝ անվրդով

գլուխս խաղաղ հակում ես կրծքիդ,

ու ծածկվում է մարմինս բրդով:

 

 

Գայլախտ գեղջկական

 

Գյուղը և այլն:

Աստեղնասայլը,

Մարմինը լուսնին երկարած գայլը.

Նրա ոռնոցից փախուստ է եղել

դեպի քեզ բերող ամեն մի քայլն իմ:

 

Մանկան տագնապի

բյուրակնապատիճ

ո՜վ դարանակալ արցունքի փաթիլ,

Խեղճության վերջին այս գյուղամիջին

կանգնած եմ ահով ահագնապատիկ:

 

Այստեղ ու հիմա,

այստեղ ու հիմա

վերապահորեն փակ ու ներիմաստ

թոթափելի քուրձ ու կավե կեղեւ՝

ե՛մ՝ սրտակեղեք քո եղեգ դիմաց,

 

Դավին անտեղյակ,

Ցավին անընտել,

նախամանկության կառքին առընթեր՝

ե՛մ՝ սառչող ընկերք նորածին լուսնի,

ու անհնար է արդեն ինձ փրկել:

 

Ու վերջին թարթով աստղերը հերթով

մարում են հանդարտ,

ու դու՝ անվրդով

գլուխս անթաղ հակում ես կրծքիդ,

ու ծածկվում է մարմինըս բրդով:

 

 

Երկրորդ Կղզին

 

Գիշեն անցավ:

Ես արթնացա հաջորդ կողմում առավոտի,

Նախորոշված մի լաստանավ

Ինձ տարել էր հունով գետի

Այնտեղ, որտեղ անվերադարձ

ավարտվում են ցամաք ու գետ,

ու խարիսխվել ծովի մեջ բաց

բյուրեղացած իմ կղզու դեմ:

 

Այնտեղ արդար հայացքներին

Բեկված լույսի շողքը արդար

Գիր է դառնում ու մայրենի

Դառնամանուկ դեմքեր պայծառ,

նրանց ծնկներն իջնում հողին:

ու շուրթերը ձայն են տանում,

և շուրթերի մեջ ու հողի

հայերենն է անմահանում:

 

Ամրոցներից այնտեղ կանգուն

Լոկ քիվերն են հիմա արդեն,

Բայց բաբաններ են խորտակվում

Ավերակված քիվերի դեմ,

Այնտեղ կապույտ շուշաններին

ցող է դառնում ամեն արյուն,

ու շուշանի մեջ ու ցողի

Էրեխեքն են անմահանում:

 

Գիշերն անցավ:

Ես արթնացա հաջորդ կողմում առավոտի

Եվ անըսկիզբ հիշողության

Շեղբը դանդաղ իջավ սրտիս,

Իմ ափերին, իմ այտերին

Ձյունն էր հալվում մաքրամաքուր,

Ու ես՝ կղզուն հպված երիզ,

Հիշեցի ձեզ՝ մայր-ցամաքում:

 

Ասում եմ ձեզ՝ կդառնաք հող,

Մինչեւ հողը դառնա երկիր:

Ձեր սրտերին ամայացող

Ու մոխրացող ձեր ընկերքին

Կհպվեն պաղ տասներկու կող,

և՝ ի խնդիր կորած կյանքի

դուք կկանչեք շուշան ու ցող,

ու լոկ խշշոց կարձագանքի:

 

 

Նահանջ ելքով

 

Զի քո է…

Զի քո է,

Զի քո է, ջա՛ն, զի քո է,

Զի քո է, հա՛յ, զի քո է,

Ինձի շատ կը վայելե

Սասնա խորոտիկ աղջիկ,

Զի քո է,

Զի քո է,

Զի քո է, ջա՛ն, զի քո է,

Զի քո է, հա՛յ, զի քո է,

Հազար էրնեկ քո տիրուն,

Վառվուկ եմ ես քո սիրուն,

Զի քո է,

Զի քո է,

Զի քո էր,

Զի քոր էր,

Զի՝ քորեր,

Զի քար էր,

Զի՝ քյալ էր,

Զիլ քայլ էր՝

Ձի քայլեր,

Ձիգ այր էր,

Ձի՝ գայլ էր,

Ձիգ հայր էր,

Ձի՛գ, հայե՛ր,

Զի՝ այրե՛ր,

Ձիգ՝ այլ էր,

Զի՝ հայ էր,

Ձիգ հայ էր,

Ձիգ հայր,

Զի՝ հայ,

Զի՝ հայ,

Ձիգ՝ այլ,

Ձի՝ գայլ,

Զի՝ գայլ,

Զիգ հայլ,

Զիգ հայլ,

Զիգ հայլ…

 

 

 

 

 

Հրաչ Թամրազյանի բացակայությամբ

 

Արարատ են անուրջները,

Անավարտ են կամուրջները,

Անաղարտ են այս ջըրերը

Տարանարատ եզերքում,

Արարատ են,

անավարտ են,

անաղարտ են այս ջըրերն ու

անուրջ կապող կամուրջները

Տիեզերքի մեր խորքում:

 

Հեռանում է Հայրենիքը:

Եռանուն է արդեն Ինքը:

Մեռանում է այս երկինքը

Տիեզերքի մեր խորքում,

Հեռանում է,

եռանուն է,

մեռանում է արդեն ինքը՝

այս երկինքը՝ հայրենիքը

Միանըվագ իմ հոգու:

 

 

 

Անդին 1, 2017

 

Share

Կարծիքներ

կարծիք