Բանաստեղծություններ

DSC04370***

Անքնությունը գույն ունի, գիտեմ,

Դեմք ունի անդեմ,

Ձայն ունի լռայն…

Պատճառներ ունի

Բազում ու մեկտեղ:

 

Եվ անկողինը

մահիճ է ունայն:

 

Այգաբացից առաջ

շԱյգաբացից առաջ

Արևը ինձ հետ էր,

Արևը կողքիս էր

Այգաբացից առաջ…

Երբ սերը ցողոտ էր,

Արևը ինձ մոտ էր

Իր շողերով կանաչ:

 

Այգաբացից առաջ

Աշխարհը կլոր չէր,

Այլ միայն իմ մեջ էր

Ճշգրիտ ու կատարյալ,

Երբ լույսը կարմիր էր,

Արևը ինձնով էր

Շառագունում ծպտյալ:

 

***

Ծովե…

Ծովե աղջիկ,

Ծովե գույն ես դու այսօր

ու աչքերիդ հին թախիծը

թաքցրել ես ինչ-որ տեղ,

ինչ-որ ուրիշ քամիներ են

քեզ փոփոխել,

հագցրել նոր,

նոր երանգներ ու

նոր հույզեր

Հոգեհմա¯…

Աստղահալած:

 

***

 

Աղավաղված մշուշի մեջ

կան պատկերներ՝

անորոշ ու անհեթեթ

պատմություն….

Լուսապայծառ, քիչ շղարշոտ

մի մանկություն…

օրհնյալ մի կյանք,

փնտրտուքներ,

Հետգրության:

 

 

Անդին 9, 2016

Share

Կարծիքներ

կարծիք