Նահապետ Քուչակի երեք թուրքերեն տաղերի թարգմանության փորձ

ishxan-stepanyan

Նահապետ Քուչակի գրական ժառանգության առեղծվածը, սկսած 1882-ին Թիֆլիսում Արիստակես Տևկանցի հրատարակած «Հայերգ» աշխատությունից, դաժան վեճերի թեմա է եղել: Տևկանցը առանց որևէ լուրջ գիտական հիմնավորման 16-րդ դարում ապրած Նահապետ Քուչակին (Վանլի Քուչակ, Վանլի Ղուլ Քուչակ) է վերագրել միջնադարյան հանճարեղ հայրենների հեղինակության պատիվը, և այդ միտումը շարունակվում է մինչ օրս:

Բնավ ցանկութուն չունենալով ներքաշվելու այդ անպտուղ վեճի մեջ՝ փաստենք միայն, որ Քուչակ անունը չի հիշատակվում հայրեններից և ոչ մեկում, և այդ հեղինակի անունով ձեռագրերում պահպանվել է ինը տաղ, որոնցից երկուսը հայերեն են, իսկ յոթը՝ հայատառ թուրքերեն: Հայերեն տաղերն են՝ «Գովասանություն սուրբ Կարապետի» (Մատ. ձեռ. 7707, 3422) և «Գովասանք Աստվածածնի» (Մատ. ձեռ. 1536, 2079, 2566, 7717): Մնացած յոթ հայատառ թուրքերեն տաղերից չորսը պահպանվում են Մատենադարանում (ձեռ.8741,7715,9686,7707), մեկը՝ Վրաստանի պետ. թանգարանի հայերեն ֆոնդում (ձեռ.188), իսկ երկուսը՝ Մոսկվայի պետարխիվում:

Մեր իրականությունում այդ յոթ թուրքերեն տաղերի բնագրերը վերծանել և դրանց թարգմանությունները առաջին անգամ հրատարակել է լուսահոգի վաստակաշատ գիտնական Օնիկ Եգանյանը (տե՛ս Բանբեր Մատենադարանի # 5, 1960): Իր այդ աշխատությունը մի սխրագործություն էր անցած դարի 60-ակաների համար: Բանն այն է, որ մեր բանասերները ամեն կերպ խուսափում են Քուչակ անվան հիշատակմամբ այդ երկու հայերեն և յոթ հայատառ թուրքերեն տաղերը ընդգրկել ժողովածուներում, որովհետև դրանք թե՛ տաղաչափությամբ, թե՛ լեզվով ու բովանդակությամբ միանգամայն տարբերվում են հայրեններից և չեն կարող նույն հեղինակի ստեղծագործությունը համարվել (Օ. Եգանյան): Ստեղծված փակուղուց մի կերպ դուրս գալու միտումով, մեր բանասերները մոգոնել են ինչ-որ միֆական «թոռ Քուչակի» և նրան վերագրել խնդրո առարկա այդ ինը տաղերը (ճիշտ այնպես, ինչպես Սայաթ-Նովայի պարագայում մոգոնել են Աննա Բատոնաշվիլու՝ մեքսիկական սերիալների ոճով արած կեղծիքը, նրան բռնի հոգևորական կարգելու սրբապիղծ սուտը և այլն):

Թուրքերեն տաղերի թարգմանությունների կապակցությամբ երջանկահիշատակ գիտնականն ինքը խոստովանում է, որ «…ոչ միշտ ենք կարողացել հարազատ մնալ բնագրի չափին, իսկ աղավաղված կամ անհասկանալի բառերը… թարգմանել ենք՝ ելնելով տաղի ընդհանուր մտքից…»: Մեր կողմից ավելացնենք, որ հարգարժան գիտնականը իհարկե տիրապետել է թուրքերենին, բայց, ցավոք, այնքան էլ ծանոթ չի եղել աշուղական արվեստի բազմաբարդ ձևերին և մասնավորապես թեջնիս-բառախաղ-հանելուկներով գրելաոճին, և ըստ այդմ՝ նրա թարգմանությունները այնքան էլ չեն արտացոլում բնագրի իմաստը:

Բերեմ մի բնորոշ օրինակ «Քեշիշ տէր» (Երեցն ասաց) սկսվածքով տաղի առաջին տնից (տաղի բնագիրն ու իմ թարգմանությունը տես ստորև): Օ. Եգանյանը, չհասկանալով, որ աշուղը այդտեղ բառախաղ է անում «յարանայտուր» հանգակիր բառով, բառը տարանջատել է որպես «յարայ նայ տուր» և ըստ այդմ թարգմանել «վերքն ինչ է որ»: Այնինչ ՅԱՐԱՆԱ օսմաներեն բառը ունի բազում իմաստներ: Օրինակ՝

 

  1. Յարանա — աշուղական երգի տեսակ է՝ սիրերգ
  2. Յարանա — իսլամում Աստծո անուններից մեկը
  3. Յարա նա — վերքն ինչ է
  4. Յարանա — սրտով սիրած, նվիրական գործ
  5. Յարանա — ընկեր, մտերիմ բառերի փաղաքշական ձևը
  6. Յարանա — սիրած, սիրեկան բառերի փաղաքշական ձևը և այլն:

 

Ավելին. եթե աշուղը կրկնում է հանգակիր բառը, ապա բացառվում է, որ դրանք նույն իմաստն ունենան: Դրանց իմաստը պիտի գուշակի ունկնդիրը կամ մրցակիցը: Եվ ահա Օ. Եգանյանի՝ այդ խաղի առաջին տան թարգմանությունը.

 

Երեցն ասաց՝ վերքն ինչ է որ,

Աղոթքը վերքին ինչ է որ,

Վատ խոսքը կյանք կսպանի,

Խփված վերքը ինչ է որ:

 

Ինչպես տեսնում եք, ստացվում է անիմաստ բառերի շարան (ո՞ր քահանան կասի «աղոթքը վերքին ինչ է որ» և ի՞նչ է նշանակում «խփված վերքը ինչ է որ» նախադասությունը: Այդպիսի թյուրընկալումներն ու դրանցից բխող սխալ թարգմանություններն են երևի հիմք հանդիսացել, որ Օ. Եգանյանը Քուչակին համարի 16-րդ դարի «համեստ երգիչ»:

Ստորև ընթերցողի դատին եմ հանձնում այս և երկու այլ թուրքերեն խաղերի Օ. Եգանյանի կազմած բնագրերը և դրանց իմ թարգմանությունները, և թող ընթերցողն որոշի՝ համեստ երգի՞չ է Քուչակը, թե՞ բարձրարվեստ աշուղ:

 

 Քեշիշ տէր Երեցն ասաց

 

Քեշիշ տեր՝ յեարայնայտուր, Երեցն ասաց՝ սիրերգ է,

Նամազ յարանայտուր, Աղոթքը սիրո երգ է,

Քամ քալամ ճան օլտուրուր, Անեծքն հոգի կհանի,

Վուրուլան յարանայտուր: Խփածը խորը վերք է:

 

Քեշիշ տէր՝ յարատանտուր, Երեցն ասաց՝ Տերն է,

Խալխ էտան յարատանտուր, Մարդկանց ստեղծողը Տերն է,

Քամ սոզտան ատամ օլտի, Չար խոսքից մարդ կմեռնի,

Տեման քի՝ յարատանտուր: Էլ մի ասեք թե՝ Տերն է:

 

Քեշիշ տեր՝ յարասինայ, Երեցն ասաց՝ ընկերն է,

Կուն կեալայ յարասինայ, Արփին երկնի ընկերն է,

Տօշանմազ մահլամ օլտուր, Ոչ մի դեղ չի ամոքի,

Քամ սօզն յարասինայ: (Ընկերոջ) տված վերքին:

 

Աշուղ տէր՝ ալչախ յերի, Աշուղն ասաց՝ խոնարհվիր,

Սու սավար ալչախ յերի, Ջրի նման խոնարհվիր,

Հախ ճեմալն սու կօրտի՝ Տերը ջրով մկրտվեց,

Սան սուտան ալչախ յերի: Դու ջրից խոնարհ եղիր:

 

Քուչակ կեօրտի բիր թանտուր, Քուչակ-տեսար հուր անշեջ,

Տորթ փատիշահ պիրթան տուր, Չորս փադիշահ բոցի մեջ,

Պիր նան իքի քեյվանի, Մի հաց, երկու լաչառ կին,

Ուչ քուլվատուր, պիր թանտուր: Մի թոնիր երեք տան մեջ:

 

Մանընըն մանասն պիլ, Իմ այս խոսքս հասկացիր,

Կեալ պունըն էյասըն պիլ, Սրա իմաստն բացիր,

Իքի ղազան, տորթ ղափաղ, Երկու կաթսա, չորսը խուփ,

Կեալ պունուն մանասն պիլ: Ասելիքս հասկացիր:

 

 

 

 Հեր սաբահ

 

Հեր սաբահ, հեր սաբահ պիուլպուլուն սասի,

Պիուլպուլ գիուլ արզըլար, քեօչար սաբահտան,

Չոք շուքուր պիուլպուլ երիշտի կիուլայ

Ղոնչալարդա բոյնին ակեար սաբահտան:

 

Չօխ շուքուր Մէվլամայ՝ երըշտըխ յազայ,

Դուտիլար, ղումրիլար մայիլտըր սազայ,

Հէր քիմ սէթխի պութուն տուրայ նամազայ,

Ջաննաթ լիպասինի կեար սապահտան:

 

Ճաննաթ բաղջասինայ պեզանդի կիուլլար,

Հախ նասիպ էյլասին ղարիբ պիուլպիուլայ,

Դիլակ դիլարսան՝ վար հախդան դիլայ,

Հար ղուլ ղըսմաթինի դիլար սապահտան:

 

Ճաննաթ ղափըսինի բիր կիուն աչըլըր,

Հախընա նուրի դիտարինան սէչըլըր

Հար ղուլայ բօյինջայ դիպայ պըչըլըյ

Ղըսմաթ օլան՝ օնի կիար սապահտան:

 

Երի, ինսան օղլի, նա էթսըն՝ էտարսան,

Հիուրեան կեալըպ, ախրին հուրեան կէտարսան,

Բու ֆանի դունեադայ մալի նեյլարսան,

Բիրին ղօնար, բիրին քօչար սապահտան:

 

Հախ թալայ եարաթտի կետայի, բայի

Ինսանդըր աթասի թօրփափտըր ույի,

Եարաթտի դեջայի, ըլտըզի այի,

Օնլար բաթար՝ գիուն աչըլար սապահտան:

 

Վանլի Քուչակ տէր չաղըրսամ հիուրի,

Գօյքի սօրայ եանար, թափար ինչ նուրի,

Ման ուստամտան ալտըմ հախ քեալամընի,

Հար ղուլ ղըսմաթինի տիլար սապահտան:

 

 

 Առավոտ ծեգին

 

Ամեն առավոտ սոխակն է երգում,

Տենչում է վարդին ու չվում-գնում,

Փառք Արարիչին՝ հասավ ծաղկունքին,

Ու երկրպագեց առավոտ ծեգին:

 

Օվսաննա ասենք, գարունքի հասանք,

Հավքերն ամեն օրհներգում են՝ «Փա՜ռք»

Կտա, թե անեք անկեղծ դուք խնդրանք,

Դրախտի թիկնոց առավոտ ծեգին:

 

Վարդերով լիքն է դրախտի այգին,

Տեր, արժանացրու թշվառ սոխակին,

Եկ անկեղծ սրտով կանգնի աղոթքի,

Թե բախտ ես հայցում առավոտ ծեգին:

 

Դրախտի դռներն մի օր կբացվեն,

Լույսն Աստվածային մարդիք կտեսնեն,

Նախշազարդ դիպակ նրանք կհագնեն,

Ով աղոթում է առավոտ ծեգին:

 

Ով մարդ արարած, բախտից ո՞ւր կերթաս,

Մերկ ես ծնվել ու մերկ էլ կգնաս,

Այս ունայն կյանքում գանձը ի՞նչ կանես,

Չվում ենք մեկ-մեկ առավոտ ծեգին:

 

Տերն է արարել գջլոտ ու իշխան,

Մարդը ծնողն է, հողը՝ գերեզման,

Աստղեր ու լուսին ստեղծեց աննման,

Կմարեն, կերթան առավոտ ծեգին:

 

Վանի-ղուլ Քուչակ, Տիրոջն օրհներգի,

Թեկուզ այրվես՝ սուրբ լույսին ձգտիր,

Վարպետից առար խոսքերն իմաստուն,

Աղոթքի կանգնիր առավոտ ծեգին:

 

 

 Խերխ այաղի վար

 

Բիլբուլ քամալի սան՝ սօզըն մանասի,

Սօզըն մանասնայ խերխ այաղի վար,

Քօյնգըլըմ շըհարտըր՝ իուզ մին թահարտըր,

Օ նէջայ շըհարտըր՝ խերխ այաղի վար:

 

Օ նէջայ շըհարտըր՝ խերխ հասաս գայչար,

Խերխ հասաս ջաբրի՝ բիր հասաս դուչար,

Բիր տըվիդ, խերխ խալամ, բիր մոլայ խաչար,

Օ նեջայ մոլայտըր՝ խերխ այաղի վար:

 

Վանլի Քույչակ տեյիր՝ բու քուչայտըր, քուչայ (քի չայ)

Սայիսան գօրսան նէչատըր, նեչայ,

Իստար խերխ աշըղ գայլար, բու սօզի աչայ,

Սօզըն մանասնայ խերխ այաղի վար:

 

 

 Քառասուն կերպ ունի

 

Անթերի սոխակ ես իմաստուն խոսքով,

Խոսքն իմ թեթև է, ընտիր յուղ ունի,

Սիրտս քաղաք է բյուր հազար ձևի,

Այն ի՞նչ քաղաք է, քառսուն սյուն ունի:

 

Ի՞նչ քաղաք է՝ քառսուն պահակ են հսկում,

Քառսուն պահակին մի պետ է հսկում,

Մելան ու գրիչ, մի փախչող աշկերտ,

Ո՞ր աշակերտը քառսուն ոտք ունի:

 

Վանլի Քուչակն ասաց՝ սա փողո՞ց է, թե՞ գետ,

Հաշվիր ու թիվն ասա, ով ամենագետ,

Քառսուն աշուղ գան, առակս բացեն,

Իմաստուն խոսքը քառսուն հանգ ունի:

 

 

 

Անդին 7, 2016

Share

Կարծիքներ

կարծիք