Մենք հոզա իք…

hhhffghf

…Իր ցածի տեղին, ծալը՝  վրա ծալի, տուխպ երկինք էր՝  պղտոր դեղին… Եվ թե տեղը գար խավարի, մնար, որ տտիպ մթին, և ոնց, որ տևեր քանի, մինչև մութը կանցներ ու դառնար, որ վերստին երկինք, ծալը՝  վրա ծալի և որ տեղը՝  պղտոր դեղին…

Տրոր ու տանջահար, երբ երազին բացվեր երկինք…

…Աթոռներ էին քանի, ուրկից, որ աթոռներ ու մի սեղան: Շուրջը՝  քանի խմող, սրանց դիմաց, որ բարձր գավաթ: Գարեջուրը շողարձակեր գավաթների կողերի մեջ, մնար իմացողին, և որ քանի դեմք՝  գոհացած տղամարդու: Թվար, թե առանձին երանության մեջ, ինչը, որ համր օդին…

Հովանոց՝  նստածների գլխներից վեր…

…Տեղին, ուր բարձր խոսք… Թե սեղանի շուրջ մի ասացող, օրվա խոսքը վկայելու՝  գավաթից իր ազատ ձեռքն ինչ հունարով օդում ճոճեր: Մնար, որ օդն էլիհամր… Բայցև ականջինչհասած խոսքը, նախաժամի՝  Տեսնողն արդեն գիտեր ու մնար, որ անհայտին, ինչը երազից ներս, որ գալու կար, թե կատարվեր…

…Շողը խաղար կարծր ավազին, ուր որ նստած՝  Տեսնողը… Հասել էր, թե ձեռքի շորը պահոց տեղի դարձներ: Ամենի հանուն, ինչը որ շորին պահ էր տվել՝  ցախի մի շիվ, քանի քուլա մամուռ, ինչը որ կտոր փայտ էր…

Եվ որ մամուռի մի թառանչանք, շոր՝  պահոցի մեջ…

Մարդը ձեռքը տարավ, շորը քանի տեղից իրար բերեց, թե ճոթերը քարկապ գցեր: Տեսնողի մտքին հասավ, թե երազի մարդու ձեռքի շորը, նույն՝  իր հագի կարճթև վերնաշապիկն էր… Բայցև չեղավ, թե մնար շորի հետ և ետ, երբ տաժանքի տարավպատկերը: Հասավ, որ մարդուց դուրս՝ իր մատները… Եվ ոնց, որ մարդն իր տեղին անզոր հևար երազ՝  անհայտի մեջ… Ջանքը տաներ, թե մատներին, ու տքնանքը տեղ չհասներ, մնար, որ մատնված անդուլ կապանքների, և որ մի նանիր ջանք՝  ազատումի…

Այդժամ, որ Տեսնողին թացը պատեց…

Դառնար, որ պահի՝  Տեսնողը գիտակցեր երազն ու մարմնի՝  իր տանջանքը… Շունչը ծանր դառնար ու մոլեռանդ, ինչից հետո, որ անհայտը նրան կապեր… Եվ թե վրա հասած կիզա՜նքը… Չկար, թե բոց տեղի՝  մի դարչնագույն, ոնց վեր դառնար տեղից, խեղդուկի տաներ մարդուն…

…Դարձավ, որ համառոտ՝  ժամանակը… Այդժամ, ինչը բացվեր՝  մի ավազ հող… Մնար, որ երազի մարդն իր հետ տաներ Տեսնողի հագի շորը, հանուն Լահոյի, երբ էլ արդեն ոտքով ճամփին՝  մի ցերեկ օր ու քանի գիշեր…

…Ոնց օտարի, երբ հասավ, որ Տեսնողն իրենից հեռու վաներ իր ձեռքերը, երբ էլ արդեն շունը՝  գնացքի գծերի մեջ: Երկաթ գծերն ինչքանը կային՝  հյուծված ու անտեղի: Գալու չէր գնացքը, թե կար մի տեղ: Հայտնի չէր, թե պատճառն ինչ, բայց գալու չէր: Չեղավ, թե երազի ներսում մարդը կասկածեր, քանի շունը ծալվեց իր կողի շուրջն ու տեղին՝  պառկեց գնացքի գծերի մեջ: Դրանից ետ, որ շունը թեք աչքով մի անգամ երազի մարդու կողմը նայեց…

…Վերջնական, ուր Լահոն էր… Ինչ տեղի, որ ննջեցյալի պատկերը՝  ձեռքերն իրար բերված, քանի տեսակ պարզ ծաղկի մեջ: Ծաղիկները, ոնց մնային մութ և թե քանիսը դրանցից, որ անգույն… Եվ թե ոնց, որ ծաղիկներ՝  պահվեին համր տեղի օդին…

Հոգեհացին, մի կանաչ շիվ՝ սոխ էր լավաշի մեջ, հետը՝ կտոր պանիր: Չկար, թե համի հետ…Բաժակ գինի, երբ հասավ, որ ողորմի տալու՝  Լահոյին: Քանիսը, որ իրենց տեղին, և էլի նույն, ոնց Լահոն էր՝  ուծացումի բերանն ընկած օտարվածներ…

Թե Տեսնողը մի վայրապար պահի՝  քնի ներսում վճռական դառնար ու անհամբեր: Ու ոնց, որ իմաստը կար հայտնի, խոսքը՝  չլսվեր, մնար, որ խուլ տամուկին, երազից ներս՝  խոսքը: Դրանից ետ, որ պառավը… Թե Լահոյից հետո այրին ինչ աչքերով շուրջը նայեր, որքանը որ իր անցած կյանքը՝  աչքերի մեջ… Տեսնողին ծանր գար պատկերը, և որ պառավ այրին մաշված շրթունքները շարժեր, պառավն ասեր.

-Գիագին դագնան երգիներ կուդար, կիդես որդեղե, անդեղեն ես, միտքեն էյև գնգդիքը, մարդիկը հողին դագնան մեզի ծեն գուդան, գասին՝  մենք հոզա իք…

Հասավ, որ Տեսնողը տնքար ցավից… Պառավի բերանի խոսքը հայտնի կար՝  նախաժամի և ոնց, որ երազի մարդը համշեցու բառն արդեն գիտեր: Պահին, որ բեռ դարձավ բառը և էլ արդեն՝  ժամանակը, որ առանց Լահոյի էր…

…Մունջ տեղի, ուր տաներ ճամփեն: Ինչքանը որ քնի ներսում գնալու՝  ոտքով ճամփա, ցերեկ օր ու քանի գիշեր, մինչև հասներ, որ հոգին դուրս դառնար մարդուց, ու մի Տեսնող՝  տեղում հատներ…

…Հասել էր, թե շունը ելներ տեղից… Մտքինը երազի մարդն էր, քանի եկավ, աչքերը՝  ավազ հողին, կանգնեց դիմաց և հետո, որ շունը կողը բերեց ու որ քսեր մարդու փոխքերին: Փոխնեփոխ՝  իր զույգ կողերը, հանց արյունած վերքին՝  թրջոցներ, քանի անգամ, որ շունը հարկ համարեց: Տեսնողի մտքին եկավ, թեմխիթարության վարքն իրեն բացվեց: Հավատար, թե շունը մենակ իրենով չէր, ինչը, որ երազի ներսի՝  շան վարմունքը… Հետո, երբշան մարմինն անցավ, մնաց, որ առանձին՝  գլուխը: Չկար, թե զարմանք էր, բայցև խոնավ՝  շան աչքերը: Եվ որ գլուխն իր տեղին՝  արցունք առներ աչքերի մեջ… Կոպերը, ոնց կային տանջահար ու կծկվեին… Տեսնողի մտքին հասավ, թե շան աչքերինը, նույն՝  Լահոյի ցամաք արցունք էր, որքանը որ կյանքը մարդուն ցամաք տեղի կցեր…

Մնար, որ տուխպ տափարակին, երբ կատարվեր…

…Եվ թե գարեջուր խմող մեկը, ոնց դարձավ վեր, ով ձեռքը հանեց, երկարեց դեպի երազի ներսի մարդը: Հասավ, որ Տեսնողն իր տեղին՝  մի ճիգ թափեր, թե գալիք բանը կարճվեր… Քանի ձկան ողնաշարն անցներ օդը, ինչ տեղից, որ ոսկորը… Թվար, թե վարդագույն՝  նրբին շարը… Տեսնողի մտքին հասավ, թե երազի ներսի գույնը առանձին բան նշանակեր, և թե ոնց, որ ոսկորն՝  իրենով, շարժում առած թռչեր առ՝  նպատակը… Բայցև չեղավ, թե միտքը մնար հետը, քանի ոսկորը շան գլխին դիպավ, ընկավ ավազին և էլ անցավ, չքվեցոսկորը… Մնար, որ մի ծիծաղ, ոնց գար տեղից ու տարածվեր… Չեղավ, թե լսվելու՝  ծիծաղը, բայցև նախաժամի՝ Տեսնողը բանն արդեն գիտեր: Շունն իրար բերեց կոպերն ու նստածների կողմը նայեց: Մնար, որ օդում՝ շուն ծնվածի անհամաձայնությունը մարդու հետ, մեկ էլ, որ բերանի կողերից կախ՝ ծլծուլի արծաթ ցոլքը…

…Ով ձեռքով նշան էր տվել ու մոռացավ կիսատ խոսքը… Մարդը մնար երկմտանքի մեջ: Ինչ ճամփով որ երազի երկմտանքը կատարվելիք բանին գումարվեր: Գարեջուրն իրենով, ոնց բոցկլտար ծանր շուշա՝ գավաթի մեջ… Ու հասավ, որխմելուն, մարդու ադամախնձորը ցնցվեր՝ մերթ ցած ու վեր: Եվ թե ոնց, որ ընթացքին՝ բաժակն անգույն դառնար ու թաց հուրը, ոնց որ բաժակից ներս մարեր…

Բայցև չեղավ, թե տևեր կատարվածը…

Դառնար, որ մթներ, աղոտ դառնար, ու հետո նոր, որ քանիսը՝ խմբված,Լահոյի տան բակի մեջ… Խոսքներն աղոտ և ոնց, որ սրանքմոտ դառնային մեկմեկու, իրարու ձեռք սեղմեին… Նույն, որ ուծացումի բերանն ընկած օտարվածներ…

Պառավ այրին մեկ էլ, որ երազի ներսի մարդու երես՝ տեղին նայեց… Այդժամ, որ Տեսնողի հազն անցավ ավազներին, ու որ համբերանքի ծալքեր՝ այրու դեմքին: Ճշմարիտ, որ այրին շրթունքները շարժեց, այրին ասեր.

-Ես առաջ մաչկիդեմ թա շատ բիձիգ էի, աշխարհըս կիդեի լազեր գոն, համշեցիներ գոն, ու ուրիշ մարդ չգո ու համշեցիներն ալ թուրք ին…

Քանի Լահոյի թաղումին եկած մարդը քիչ էր, ովքեր որ տեղի՝ պատերի տակ ու բակի մեջ… Տեսնողին հասավ, թե երազի մարդու պատկերին՝ հանկարծ ու պառավ այրին իրեն հիշեր: Քանի ողորմածի հետ ինքը մի տարու չափ՝ նույն փռի մեջ… Միասին, երբ լավաշ թխեին ու չկար, թե ինքը մի անգամ իրեն իբրև՝ թուրք էր իմացել:

Մնար, որ կողքի հետ, քանիսը, ով՝ հայ ու քանիսը, որ անտեղի…

Հասավ, թե Տեսնողն էլի մի ջանք թափեր… Ձայներ ելան կոկորդից, բայց չեղավ, թե պառավ այրին համբերեր: Պղտոր դարձավ տեղը, կաթիլ ջուր էր՝ վերից կաթեց, անցավ ամենը, և էլ հետո, ինչը գալու կար՝ երազի, թե կատարվեր…

…Շունը գլուխն առավ, անցավ հողի տակ՝ շունը փակվեց… Մնար, որ մի ոսկրացավ՝ հանց վրա կար, թե մարդուն առներ: Շուրթերի ետնապատին՝ ցավը և թե մի փակ տեղի՝ երազի բանադրանքը մարդուն մատներ ամլության ու թաց պատանքի: Չմնար, թե լսվելու, ինչը որ ցավն ու հառաչանքը հետը…

Հասավ, որ պահի՝ Տեսնողն իր վրայից հաներ ծանրանք շորը, դուրսդառնալու երազ՝ պատանքից: Մի երկինք, որ երեսը բերեր, հպեր ծովին, ծալը՝ վրա ծալի և ոնց, որ ծովը՝ պղտոր դեղին…

…Հայտնի չէր, թե ճամփեն՝ ինչ… Աղջիկներ քանի, կիսամերկ, ոնց աղջիկներ՝ երազ տեղի, տարիքն առած մեկին բացվեին… Ով ջրերի առաջ՝ աղջիկ, ձեռքը տարավ,վրայի շորը հանեց: Մնաց իրեն ու համբերեր… Հետո, որ ներկն առավ, թունդ կապույտով իր մարմին՝ տեղը ներկեց: Պարարտ ու չալ՝ մի բտկան վառեկ… Թե առանձին բանը կար երազի՝ հենց բտկան չալի մեջ էր, ոնց աղջիկը ծիծաղեր… Թափահարվեր բտկան չալի գլուխն, ու որ հոգին չխաղաղվեր: Թվար, թե մորե մերկ՝ բտկան չալը, ինչ տեղի, որ աղջկա շեկ աղվամազը վեր՝ մարմինը պատած կապույտից: Տեսնողին հասավ, թե աղջիկն իր վրա ծիծաղեր, ոնց մի տարեց ջանք թափեր, թե պահվելու՝ ավազներին… Հետո, որ գար շալվարի փողքերին՝ աղջիկ մարդու ծաղրը, թե որ մի տղամարդ ոտքը վերից բերեր, դներ անհող տեղի, և որ ոտքը՝ հանց որ լուսնի հողին: Քանի, թե բտկան չալի խորհուրդը կար, հենց ծիծաղն էր՝ ոնց, որ մարդը՝ մատնված, ինչ մի տեսակ անճարության ու գիշերավուր պատանքի… Եվ որ երազի՝ հողը տեղը փոխեր, սորուն դառնար ու թեք՝ հողը,օտար տեղի, ոնց հողը հաներ վեր մարդուն, ու նույն որ նրա հոգին մատներ ծաղրի…

… Թե կար, ուր որ մեքենա՝ գալու չէր: Հայտնի չէր, թե պատճառն ինչ, բայց գալու չէր: Օձագալար՝ հետո, ուր էլ չկար ճամփեն, գար մի տեղի ու ընդհատվեր: Դրանից, որ աղջիկների խմբեր, ոնց տոն օրի՝ երգն առած բերաններին, ճեմելով գային հեռվից…

…Ինչն անցնելու՝ փայտե բեկված աստիճան… Մեկ էլ, որ լողափը՝ ծվեն… Ստվերներ, ինչքանը որ կպած՝ լեռան քարին… Դառնար, որ մթին՝ ստվերը, տևեր քանի, և որ մի Տեսնող՝ պահվեր քարի համբերանքի մեջ…

Եվ էլ արդեն, երբ մարդը ծովամամուռին տարավ ձեռքը… Չեղավ, թե չորնեչոր բանը հիշվեր: Վարդանեից՝ ցերեկ օր ու քանի գիշեր… Եղելությունը չկար Տեսնողի մտքին, բայցև հայտնի կար, որ մամուռն իր հետ բերեց: Մեկ էլ, որ մի այրի… Եվ էրիկմարդը՝ հողի տակ, ով օտարված՝ իր երակից…

…Նստած տեղի, ոնց մարդը ծխեր և թե ոնց, որ երազի՝ ծուխն առներ թոքերի մեջ: Ծովաջուրը ծովի ներսից ելներ, թե գար մարդուն, և որ ջուրը՝ մութ: Մի սև փրփուր՝ ջուրը, և որ տեղը՝ չոր ավազ հող…

…Նախաժամի, երբ հասավ, որ ծովի տակ՝ արևը…

Տեսնողի մտքին եկավ, թե մի երազ՝ նույն մահվան ձայնն էր… Եվ ոնց, որ լուսահոգի Լահոն իր տեղից խոսեր.

-Գասին թա համշէցնօուն ավալուբաբիյէ՝ Ամատունիք, Անադոլուից…

Սէվ ձովուն վերու ջոթէ էգօղ, անդաղ դուն-թուր շինօղ, անդաղ աբրող էրմենի ին: Հեդէվ գէսը Սէվ ձօվուն էնթու ջօթնի յուզ քենաաց ին, Անադօլու գինօղնիցե թուրք ու մուսիլման ազաց ին: Ասօր Խօփախ հեսմշեցիքը համշէցնագ խաբրել գաին, մէգալօքը համշէցնագ խաբրել չի գաին: Համշէցնօուն Սէվ ձօվուն էնթա ջօթին աղբերդուքը խիրիսթիյան ին, ինքնուինցը մէգ համշէցի հայ իք գասին…

Ու որ Լահոն, երբ տեսակ՝ ցամաք ձենով երգեր.

Գասին թա համշէցի՜քը թադա՜ն ին, լէրէնցի՜ին, սօ՜յ ին…

Գասին թա իսպա՜ն ա, գասին թա իմա՜ն ա…

…Դուրս՝ քանի շունչ ծուխը, ոնց դառնար վեր, պառկեր մութ տեղի օդին… Վերնաշապիկն ընկավ հողին: Չոր կտոր փայտը խառը կար՝ թացի հետ, քանի մեռածի տեղն էլի, որ մարդը՝ ապրողի մեջ էր իմացել…

Եվ երբ հասավ, որ շորը վեր հաներ, թե մամուռը թափվեր հողին…

Անգամ էլ, որ հարթեց ավազն ու հետո, որ ձեռքը տարավ շիվին: Թե մոտ դառնար լուցկու կրակը… Շիվը քանի մխար ու չկպավ, մնաց, որ տեղը՝ թրթուր մածիլ: Հուշիկ շնչով, ոնց ներսի մարդը փչեր վրան ու համբերեր, մինչև որ շիվի ծայրին կրակի վախվորած լեզվակ հայտնվեց: Եվ երբ հարկ էր, որ շիվը թեք դառնար ու կրակի առաջ խոնարհվեր… Դարձավ, որ շունչ դիպավ կրակին ու ձգվեց վեր: Մարդն ուրիշ մի շիվ բերեց վրան, էլի հուշիկ, քանի կար, որ նախաժամի, մարդը կրակ՝ բանըգիտեր…

Հետո, որ բոց՝ տեղը… Ոնց փայտի կողն աչքին ճայթեր, ու թե մնար, որ խուլ անհայտին… Ինչը, որ՝ ստվեր… Կապտագլուխ քանի մողես, մանր ու մութտեսակ քանի սողուն, դուրս պրծնեին կրակված ճյուղերի վարմերից, թե տարածվեին ավազներին և թե հետո, ոնց սրանք փութով փակվեին ու որ տակ դառնային՝ հողին…

Հասել էր, թե մութը զատ դառնար մթնից, և էլ արդեն՝ ինչը, որ վերիցբոցը ճոճեր… Տեսնողը հեռուն նայեց, ուր՝ մի արև… Արևը ելներ ծովից, առաջ եկավ ու հառաչեց: Մազը՝ առատ, հանց տառապյալ մորմը, երբ դարձավ, որ ճամփա անցներ: Շունչը չկար ցածին, սոսկ մի պատկեր ու չեղավ, թե տեղին, արևի՝ մի լույս բացվեր: Հասել էր, թե սողալու՝ արևը, հանց որ նվաստը՝ փորընքարշ, մթնամածի երեսով: Մարդը փակեց աչքերը, մոռանալու թե օր, թե ցավ և ինչը, որ դեռ գալու՝ մարդուց դուրս…

…Ժամ էր, որ մեռելը մի խոսք առներ ապրողից…

…Եվ որ մի բոց՝ վկայեր հավերժական հոգին, և թե տեղը, ուր տևեր՝ մարմին:Ծովը դառնար, որ նախաժամի՝ իր նախամայրը, կյանք, թե մահ՝ ճիշտ, որ երկու անուն՝ սահմանին…

Եվ որ նախածին մեղքը հետը՝ երեխու մի լաց, ծովի ընդերքից…

Գիշեր կրակի մի մոխիր… Ճայերի ու աշնան ժամը… Եվ երբ հասներ, որ մերկ՝ ափը… Ու մի ձայն, ո՜նց թախանձեր՝ բա՜ց աչքերդ, բա՜ց աչքերդ…

…Ծովաքարերն աղմկեցին… Մարդը լույսի առաջ ետ տարավ կոպերն ու որդիմաց տեղին նայեր մարդը: Արձագանքի նման, ինչը աչքին բացվեր… Մեկը եկած կար վաղ ժամի՝ մի հովեկ, թե ծովը մտներ: Բայց ջուրը մտնելուց առաջ, սա կանգ առավ, հեռուն նայեց, ուր ձայնեղ օդ ու ճամփաներ…

Տեսնողը ելավ տեղից: Ողնաշարի սաստիկ ցավից դեմքն աղճատվեց: Փորձեց, թե շտկեր ընդարմացած մարմինն ու մնաց, որ աչքը՝ մոխիր տեղին և որ մտքին պատկերներ՝ գիշեր երազից…

…Ոնց, որ մանկության արցունքը գար, գտներ ուծացումի բերանն ընկած օտարվածին…

 

 

Անդին 7, 2016

Share

Կարծիքներ

կարծիք