Լույս է տեսել Սամվել Մ. Շահինյանի նոր ժողովածուն

dsc03896r

Հոկտեմբերի 15-ին ընթերցողներին ներկայացավ Սամվել Մ. Շահինյանի «Փակ դռների առաջ մեր սրտերը բաց» Անդինի մատենաշարով լույս տեսած գեղարվեստական գործերի ժողովածուն:

Գրքում տեղ են գտել հեղինակի վերջին յոթ տարիների, հիմնականում անտիպ պատմվածքները, իմաստասիրական էսսեներն ու բանաստեղծությունները՝ ուղեկցված հեղինակի նկարազարդումներով:

-Սամվել Շահինյանը տիպիկ հայկական երևույթ է: Հայը կարող է հետաքրքրել ցանկացած ուրիշ ազգի, այլ մասնագիտության տեր մարդու միայն իր հայկականությամբ, և Սամվել Շահինյանն իր բազմակողմանի տաղանդավոր գործունեության՝ հնագիտության, ճարտարապետության, գրականության և նկարչության մեջ կրում է այդ հայկականությունը, — իր խոսքում նշեց Ջոտտոյի թանգարանի տնօրեն, արվեստաբան Մարտին Միքայելյանը:

Ներկաները հնարավորություն ստացան ծանոթանալու նաև Սամվել Մ. Շահինյանի նախորդ գրքերին և հրատարակված գործերին, այդ թվում նաև Անդին ամսագրում տպագրված հոդվածներին և գրական ստեղծագործություններին:

dsc03911

dsc03894f

dsc03898k

Կարծիքներ

կարծիք