Ես նկարում եմ բառերով. Հարցազրույց ֆոտո ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի հետ

11800228_976186822423876_4056227303386330976_n-Պարոն Աղավելյան, պատմեք Ձեր արվեստի մասին:  Դուք մասնագիտությամբ ռեժիսոր եք, ինչու՞ որոշեցիք  սկսել նկարել:

-Քանի որ մասնագիտությունս արդեն նշվեց, խոսեմ նկարելու մասին: Հանգամանքների բերումով չէի զբաղվում իմ սիրած գործով և որոշեցի ֆոտոն վերածել շարժման, նրան միաժամանակ տալով  ոգեղեն, փիլիսոփայական կյանք: Եվ այն դարձավ սկիզբ ու գունային փնտրտուք, որը ես անվանեցի ֆոտո-ռեժիսուրա: Այնուհետև ներքին մի թելադրանք ճանապարհ բացեց դեպի գեղարվեստը,մնեկը հարստացավ մյուսով: Ֆոտոգեղարվեստը բերեց ինձ ինքնարտահայտման նոր շնչառության:

-Դուք ծնվել եք Հայաստանում, երկար տարիներ ապրել եք ԱՄՆ-ում, ու՞մ եք համարում Ձեր ստեղծագործությունների հասցեատերը:

-Մարդուն: Եվ կարևոր չէ վայրը: Արմատների  կանչը, որ հզորագույն ուժ է՝ ապրող երակների հոսքի մեջ, թույլ չի տալիս արվեստագետին, որ հողը սահի ոտքերի տակից: Նրա համար հոգու զանգերն ավելի  հնչեղ են ու կանչող: Պիտի նրա ճյուղերը հայրենի հստակ ջրերով սնվեն:

1917978_1065556300153594_7844473259442739275_n

-Ձեր գործերի մեջ օգտագործված գույները հոգեբանական առումով բավական ազդու են: Ինչո՞վ  է պայմանավորված այդպսիս ընտրությունը:

-Գույներն ունեն իրենց լեզուն և երբեք չեն սպառվում: Նրանք իրենց հոգեբանական, դրամատիկ ուղղորդումներով կարողանում են երկրային տարածքներից հասնել դեպի տիեզերականը՝ լույսի առաջնորդությամբ, բերելով հոգևորին մերձենալու պահանջ, թռիչք, ընկալումների մշտանորոգ դաշտ:

Իմ ստեղծագործություններում երևակայականն ու  իրականը մերձենում են՝ պատկերները դնելով շարժման մեջ: Ես աշխատում  գունային իմ համադրություններով դիտորդին հասցնել  հոգեբանափիլիսոփայական դրական զգացողությունների մի հորձանուտ, որն իր հետ բերում է ներկայի, անցյալի, ապագայի  հոգետեսիլներ: Հեռավորին մոտենալու, անսովորին հաղորդակցվելու, արարումներին մերձենալու նոր վիճակներ, որոնք անհատին դարձնում են գունային իմ աշխարհի մի մասնիկը՝ տալով իր իսկ պարզաբանումների որոնման բանալին:

-Բացի նկարելուց, Դուք նաև գրում եք: Գույների պակա՞սն եք փոխարինում բառով, թե՞ բառերն են թերանում պատկեր ստեղծելիս:

-Երբեմն բառը գալիս է հաղթելու գույնին, մեղեդին իրենն է բերում և այս  ամենի համադրությունն  էլ  ստեղծագործողին տալիս է իր թռիչքի ճանապարհը:

Ես նկարում եմ բառերով, մեղեդու մեջ երանգներ եմ տեսնում, որոնք տարանջատման սահմաններ  չունեն: Նրանք սիմֆոնիկ են ու փոխանցելի հոգու համար:

 

Անդին

 

Share

Կարծիքներ

կարծիք