Ամփոփվեց Գրական Տապան 2016-ը

1Սեպտեմբերի 18-28-ը Երևանում անցկացվեց Գրական տապան 2016 փառատոնը:

«Արդյո՞ք ազատն անկախ է, արդյո՞ք անկախն ազատ է» խորագիրը կրող փառատոնն այս տարի շեշտադրում էր երեք հիմնական թեմաներ՝ անկախությունը, Օսիպ Մանդելշտամպ և Ուիլյամ Շեքսպիրիր մահվան 400-ամյակը:

Նշված թեմաների շրջանակներում ներկայացվեց կարճ տեսաշար նվիրված Օսիպ Մանդելշտամպին և շեքսպիրյան սոնատների հիման վրա բեմադրված կարճ էտյուդներ: Փառատոնն ավարտվեց Շեքսպիրիր հայտնի «Մակբեթ» ստեղծագործության հիման վրա նկարահանված հին ֆիլմի կադրերի ցուցադրությամբ և ֆիլմի երաժշտության ներքո փոքր պարահանդեսի կազմակերպմամբ:

Նշենք, որ փառատոնի մասնակիցների շարքում են գրական ոլորտի ներկայացուցիչներ Անտոնիո Ֆիանը (Ավստրիա), Էլիզաբեթ Ֆիանը (Ավստրիա), Գուրամ Օդիշարիան (Վրաստան), Կլաուդիո Պոցանին (Իտալիա), Ֆահրեդին Շեհուն (Կոսովո), Կալինա Իզաբելա Զիոլան (Լեհաստան), Դարիուս Թոմաս Լեբիոդան (Լեհաստան), Վադիմ Մեսյացը (Ռուսաստան), Լերա Մանովիչը (Ռուսաստան), Ռոդոլֆո Հասլերը (Իսպանիա), Բաշիր Սակհավարզը (Միացյալ Թագավորություն), Կարստեն Շտայնմեցը (Գերմանիա), ինչպես նաև հայ գրողներ:

Սեպտեմբերի 23-ին Գրական տապան 2016 փառատոնի շրջանակում  ներկայացվեց հայ գրողների ստեղծագործությունները ներառող «Գվիդեոն» ամսագրի նոր համարը: Ամսագիրը լույս է ընծայվել «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչության նախաձեռնությամբ: Հատկանշական է, որ Ռուսաստանի ժամանակակից գրականության կենտրոնի հրատարակած նոր համարը ներառում է հայ գրողների ստեղծագործություններ, որոնք թարգմանվել են ռուսերեն:  Բացի այդ, ամսագիրն ընդգրկել է նաև հայ ռուսագիր հեղինակների ստեղծագործություններ: Ամսագրի այս համարում տեղ են գտել Հրանտ Մաթևոսյանի «Բանի աշխարհը» մենախոսությունը և նոր թարգմանություններ Պարույր Սևակի բանաստեղծություններից: Ամսագրում ընդգրկված են նաև հատվածներ Օսիպ Մանդելշտամի՝ Հայաստանին ձոնված գործերից, գրականագիտական հոդվածներ, այլ թարգմանություններ:

Շնորհանդեսին ներկա էին ոչ միայն «Գվիդեոն»-ի նոր համարում տպագրված ստեղծագործությունների հեղինակները, այլև Գրական տապան 2016 փառատոնի հյուրերը:

5Գրական տապանի շրջանակներում տեղի ունեցան նաև կլոր սեղաններ, վարպետության դասեր, մասնավորապես «Արդյո՞ք ազատն անկախ է, արդյո՞ք անկախն ազատ է» թեմայով քննարկումներ, ինչպես նաև գրական ընթերցումներ:

-Ազատության և անկախության գաղափարները գերակշռում են մշակույթի, գրականության մեջ որպես հիմնական թեմա: Եվ պատահական չէր փառատոնի այս տարվա կարգախոսի նման ձևակերպումը,-նշել է փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանը:

Սեպտեմբերի 26-ին փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ բանաստեղծուհի Գոհար Գալստյանի «Նավամատույց» գրքի շնորհանդեսը:

Իսկ սեպտեմբերի 27-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» գրքի շնորհանդեսը: Նույն օրը ամփոփվեց նաև Գրական տապան փառատոնը, և արդեն ձևավորված ավանդույթի համաձայն ընտրվեց Տապանի Նոյը: Գրական տապան 2016-ի  Նոյի կոչմանն արժանացավ իսպանացի գրող Ռոդոլֆո Հյոսլերը, ով ստացավ Արարատ լեռից բերված խորհրդանշական քարաբեկոր:

4

Կարծիքներ

կարծիք