Երիտասարդ ստեղծագործողների մրցույթ փառատոնն ունի իր հաղթողները

14527594_1114351561981060_1429705389_nՍեպտեմբերի 20-ին ԵՊՀ-ում բացվեց Երիտասարդ ստեղծագործողների մրցույթ փառատոնը: Այն նվիրված էր ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակներին: Մրցույթ փառատոնը  կազմակերպված էր երեք ուղղություններով՝  կոմպոզիտորական, գրական և  կերպարվեստի, լուսանկարչության ու կիրառական արվեստ:

Մրցույթի արդյունքների  ամփոփման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Դիլիջանի կոմպոզիտորների  միության ստեղծագործական տան դահլիճում: Երեկոյին, բացի ժյուրիի անդամներ  ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ  Արամ Սաթյանը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ  Սամվել Մուրադյանը, նկարչուհի Աննա Հարությունյանը, ներկա էին նաև «Գրական տապան»  միջազգային  փառատոնի  շրջանակներում  Հայաստանում գտնվող հայ և օտարազգի հայտնի գրողներ, Անդին գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի պոեզիայի և երիտասարդության բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, կարևորելով  փառատոնը նշեց, որ այն հնարավորություն է տալիս երիտասարդ ստեղծագործողներին  ինքնադրսևորվելու և, որ մրցույթը  հետագա  նվաճումների համար լավագույն մեկնարկ է:

Մրցույթի հաղթողները ԵՊՀ մշակույթի  կենտրոնի կողմից  ստացան խորհրդանշական խնձոր-արձանիկներ:

Անդին ամսագիրը՝ գրական մրցույթում երկու լավագույն ստեղծագործողներ՝ Լիլիթ Կարապետյանին և Անի Միքայելյանին, շնորհեց իր հատուկ մրցանակը՝ նրանց տրամադրելով ամսագրի մեկ տարվա անվճար բաժանորդագրություն և տպագրվելու հնարավորություն:

Մրցույթի հաղթողներին իր ուղերձը հղեց իտալացի հայտնի գրող, Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնի նախագահ Կլաուդիո Պոցցիանին՝ նշելով, որ  հիացած է Հայաստանով, արվեստի և հատկապես գրականության հանդեպ երիտասարդների առանձնահատուկ  վերաբերմուքով:

14509291_1114351568647726_677952691_n

14483825_1114356148647268_1766624105_n

14502099_1114355428647340_1294429494_n

 

Կարծիքներ

կարծիք