Լույս է տեսել Գոհար Գալստյանի «Նավամատույց» ժողովածուն

dsc03414

Սեպտեմբերի 26-ին Գրական տապան գրական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ բանաստեղծուհի Գոհար Գալստյանի «Նավամատույց» գրքի շնորհանդեսը:

-Ես բախտ եմ ունեցել գրախոսելու Գոհար Գալստյանի նախորդ ժողովածուն, — իր խոսքում նշեց գրող գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը,- նրանում բանաստեղծուհին կյանքի դժվարությունների մեջ կամովին ձգտել է առ աստված՝ մնալով իր իսկ մեջ: «Նավամատույց»-ում Գոհարը, ինչպես մահտեսի, դիմել է արդեն վերադարձի մոտիվին: Նախկինում տագնապի եզերքին հասած հոգին Նավամատույցում արդեն հանդարտված է:

Շնորհավորելով նոր գրքի մուտքը գրական աշխարհ՝ գրականագետ Հենրիկ Բախչինյանը մեկնաբանեց նրա վերնագիրը. Նավամատույց, այսինքն նավահանգիստ չէ և հանգստի չես հասել, այլ դեռևս ժամանակավոր կանգառ է, քանզի բաներ կան, «որ պիտի դեռ այրեմ իմ մեջ»:

«Նավամատույցը» Գոհար Գալստյանի թվով յոթերորդ ժողովածուն է: Գիրքը բաղկացած է հինգ բաժիններից, որոնք ներկայանում են «Անսկիզբ  նավարկություն», «Աննավարկություն», «Ծանր թիեր», «Մոլորակները մոլորվածներ չեն» և «Մակընթաց լեռան նավակողից» խորագրերով:

dsc03463

dsc03470

dsc03472

dsc03444

dsc03437

dsc03427

 

Կարծիքներ

կարծիք