Բանաստեղծություններ

DSC01810--

* * *

Տեղ չի մնացել

էլ ոչ մի

թաքստոցում…

 

Աստծո հրաշքով

փրկվածս

քեզ եմ գալիս

նորից

թևաբաց,

առանց հապաղման

շրջանցելով նետերը

ու հարվածները բոլոր:

 

Տե՛ս, զուր անցավ

մի կրակոց էլ

ամենադիպուկ:

 

 

Լեռներից այնկողմ

 

Մի դեպք գարնան սկզբին,

Որ տեսան ուխտի գնացած

Հայ պատանիները,

Լեռներից այնկողմ էր…

 

Հենց այդ վայրերով

Անցել էր գաղթականների խումբ

Ուղիղ մեկ դար առաջ

Գարնանային անարև մի օր…

 

Գյուղամիջյան նեղլիկ մի փողոց էր.

Մի թուրքի լակոտ

Հենց այս փողոցում

Մի ճուտ սատկացրեց…

 

Հենց նույն պահին

Հավն ու աքլորը

Հասցրին բռնել լակոտին

Ու անգթաբար կտցահարել…

 

Մերկ ակնակապիճներով լամուկը

Ընկել էր ուղիղ փողոցի մեջտեղում

Ճանկռտված այնքան,

Որ էլ ոչ ոք չէր անի նույնը…

 

Տղաները, որ ականատեսն էին

Եվ ուխտավոր՝ լեռներից այնկողմ,

Հստակ, շատ հստակ

Արևագալ տեսան նոր:

 

* * *

Մարմնիդ բույրը

հանց խնկահոտ պատարագի

ներկա է անվերջ

մինչև անգամ

բանաստեղծություններումս…

 

Առավոտյան խնկաբույրդ

բաց մնացած օրագրիս էջերից

լցվել էր սենյակս

և չէր կորչում՝

չնայած

բաց էր լուսամուտը:

 

 

Անդին 5, 2016

Share

Կարծիքներ

կարծիք